Պոլվորոն | |
Ֆիլիպինական խոհանոց, Լատինամերիկյան խոհանոց, Լիբանանյան խոհանոց, Մեքսիկական խոհանոց, Անդալուսյան խոհանոց, Սիրիական խոհանոց | |
Տեսակ | թխվածք |
Առաջացման երկիր | Իսպանիա |
Հիմնական | ալյուր, շաքար, կաթ և almond? |
Polvorones Վիքիպահեստում |
Պոլվորոն (իսպ.՝ polvorón, արաբ․՝ ghurayba[1]), Անդալուսական շաքարային թխվածքաբլիթ՝ ծագումով Լեվանտից[1], հայտնի Իսպանիայում և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև իսպանական գաղութներում (օրինակ. Ֆիլիպիններում՝ Սուրբ Ծննդին)։ Պատրաստում են ալյուրից, շաքարավազից, կաթից և ընկույզից։ Հնում պոլվորոններ սովորաբար թխում էին սեպտեմբեր-հունվար ամիսներին, բայց հիմա, թխվածքաբլիթները կարելի է գնել ցանկացած ժամանակ։ Անդալուսիայում պոլվորոնների մանտեկադոյի[2] պատրաստման համար կան շուրջ 70 ձեռնարկություններ, որոնք համարվում են սինդիկատի մաս։
Մեքսիկայում պոլվորոններն սովորաբար մատուցվում են հարսանիքներին և ուրիշ տոներին։ Թխվածքաբլիթները պատրաստվում են փոքր գնդերի ձևով՝ պեկան-ընկույզով։ ԱՄՆ-ում դրանք հայտնի են որպես մեքսիկական հարսանյաց թխվածքաբլիթներ։
Ֆիլիպիններում գոյություն ունեն պոլվորոնի ազգային բաղադրատոմսի մի քանի տեղական տարատեսակություններ։ Օրինակ. հնդկական ընկույզով պոլվորոն, պոլվորոն pinipig-ով (կանաչ փաթիլներ՝ ճզմված, չհասած բրնձից), ելակի պոլվորոն և պաղպաղակի համով պոլվորոն՝ «cookies-and-cream»։
Մանտեկադո (Mantecado), իսպանական շաքարային թխվածքաբլիթ՝ շատ նման պոլվորոնին։ Մանտեկադոյի անվանումը եկել է դրա բաղադրության մեջ մտնող manteca de cerdo iberico-ից (իբերական խոզի ճարպ)։ Հիմա կան տարատեսակություններ, որոնց բաղադրության մեջ ճարպի փոխարեն օգտագործվում է օրինակ՝ ձիթապտղի կարագը։
Հարավային Տեխասում պոլվորոնները (երբեմն «Pan de Polvo» անվանմամբ) պատրաստվում են՝ ավելացնելով անիսոն։