Պոկեմոն փոխանակման թղթախաղ | |
---|---|
![]() | |
Տեսակ | collectible card game?, deck-building game? և esports discipline? |
Մշակող | Creatures? |
Կայք | tcg.pokemon.com(գերմ.)(իտալ.) և pokemon-card.com(ճապոներեն) |
Պոկեմոն փոխանակման թղթախաղ (ճապ.՝ ポケモンカードゲーム Pokemon Kādo Gēmu, «Պոկեմոն Խաղաքարտային Խաղ»), կրճատ՝ ՊՓԹ կամ Պոկեմոն ՓԹ, հավաքական խաղաքարտերով սեղանի խաղ: Պոկեմոն ՓԹ խաղը ստեղծվել է «Քրիչրս» ընկերության կողմից Պոկեմոն մեդիաֆրանշիզայի հիման վրա: Սկզբնապես հրատարակվել է «Մեդիա Ֆեքթրի» ընկերության կողմից Ճապոնիայում 1996 թվականին, սակայն ներկայումս խաղի հրատարակմամբ ամբողջ աշխարհում զբաղվում է «Պոկեմոն» ընկերությունը: Միացյալ Նահանգներում, ինչպես նաև Գոպուում Pokemon TCG-ի հրապարակման իրավունքները տրվել են «Wizards of the Coast» ընկերությանը, որ ստեղծել է «Կախարդանք. Հավաքը» խաղը: 1998 թվականից 2003 թվալանը Wizards-ը թողարկել է ութ հավելյալ հավաքածու, որից հետո հրապարակման իրավունքները փոխանցվել են «Պոկեմոն» ընկերությանը:
Խաղացողները կրում են Պոկեմոններ վարժեցնողի դերը և կռվում յուրաքանչյուրը 60 խաղաքարտ պարունակող կապոցով: Հասարակ խաղաքարտի կապոցը ներառում է Պոկեմոնների խաղաքարտեր, Էներգիայի խաղաքարտեր և Վարժեցնողների խաղաքարտեր: Խաղի սկզբում Պոկեմոնները դրվում են «նստարանին», որտեղից էլ կարող են հարձակում կատարել մրցակցի վրա՝ նրանց առողջության միավորները նվազեցնելու համար: Հարձակում կատարելու համար անհրաժեշտ է ակտիվ Պոկեմոնի խաղաքարտին կցել բավականաչափ Էներգիայի խաղաքարտեր: Պոկեմոնները կարող են նաև ստանալ այլ խաղաձևեր և ձևափոխվել ավելի ուժեղ էվոլյուցիայի աստիճանների: Խաղացողը կարող է օգտագործել Վարժեցնողի խաղաքարտեր՝ նոր խաղաքարտեր ստանալու համար և օգտագործել դրանք մրցակցին վնասելու կամ այլ խաղաձևի համար: Իրավիճակին համապատասխան օգտակար խաղաքարտ ստանալու հավանականությունը կախված է հաջողության գործակցից զառեր գլորելիս և մետաղադրամ նետելիս: Խաղաձևը հիմնված է հակազդող խաղաքարտերի օգտագործումից՝ ցույգ տալու պոկեմոնին հասցված վնասը և նրա կարգավիճակի հետևանքները:
Պոկեմոն ՓԹ-ն եղել է ինչպես պաշտոնապես հաստատված, այնպես էլ ոչ պաշտոնական մրցաշարերի առարկա: Wizards of the Coast-ը անց է կացրել մրցաշարեր Ամերիկայի բազմաթիվ մոլերում և խանութներում: Ներկայումս, տեղական, ազգային և միջազգային պաշտոնական մրցաշարերը կազմակերպում է Գոպու-ն, իսկ վերահսկում է «Play! Pokémon»-ը («Պոկեմոն» ընկերության մասնաճյուղ): Բացի այդ, ստեղծվել են Pokemon TCG-ի հիման վրա բազմաթիվ այլ համակարգչային խաղեր Պոկեմոն փոխանական խաղաքարտային խաղը (Game Boy Color-ի համար), Պոկեմոն. Խաղա՛ շարքը (ԱՀ), Պոկեմոն ՓԹ Online-ը (ԱՀ) ներառյալ: 2023 թվականին՝ TCG Online խաղի աշխատանքների դադարեցումից հետո, 2024 թվականին այն փոխարինկվեց Pokémon Trading Card Game Live (ԱՀ) և Պոկեմոն փոխանակման թղթախաղ գրպան (Հեռախոս) խաղերով:
2024 թվականի մարտ ամսի տվյալներով, այս խաղը ամբողջ աշխարհում արտադրել է 64.8 միլիարդ խաղաքարտ[1]: Բացի պաշտոնական մրցաշարերից և ոչ պաշտոնական մրցումներից, Pokemon TCG-ն եղել է նաև հավական նախասիրությունների առարկա անհատական Pokémon խաղաքարտերի, փաթեթների և միօրինակ հավելումների լայն շուկայով:
Պոկեմոն փոխանակման թղթախաղ գրպան-ը ստեղծվել է Ճապոնիայում 1996 թվականին Նինթենդո-ի կողմից ստեղծված Pokémon Red, Blue, և Yellow Game Boy համակարգչային խաղերի հիման վրա[2]: Առաջին անգամ թողարկվել է 1996 թվականի հոկտեմբերին Ճապոնիայում Մեդիա Ֆեքթրի ընկերության կողմից[3]: ԱՄՆ-ում այն առաջին անգամ թողարկվել է Wizards of the Coast ընկերության կողմից մոտ 1998 թվականի ավարտին ԱՄՆ-ում Pokémon-ի ճանաչվածությունը կապիտալացնելու նպատակով[2]: Հետագա հինգ տարիների ընթացքում, Wizards of the Coast-ը հրապարակեց բազմաթիվ հավելյալ հավաքածուներ խաղի համար, ինչի արդյունքում ընկերությունը վաճառեց միլիոնավոր խաղաքարտեր և ավելի շատ եկամուտ ստացավ Pokémon-ից քան իր «Կախարդանք. Հավաքը» խաղը երբևէ վաստակել էր տասը տարիների ընթացքում[2]: 1999 թվականի սեպտեմերին Հասբրո ընկերությունը գնեց Wizards of the Coast-ը 325 միլիոն դոլարի դիմաց Pokémon-ի արտոնագրման իրավունքների կայունության հիման վրա[2]: 2001 թվականին Նինթենդոն ստեղծեց կից Pokémon USA ընկերությունը ԱՄՆ-ում խաղի արտոնագրման իրավունքները վերականգնելու նպատակով[2]: 2003 թվականի հունիսին, Նինթենդոն հրապարակման իրավունքները Wizards of the Coast-ից փոխանցեց «Պոկեմոն» ընկերությանը[4]: 2003 թվականի հոկտմբերի 1-ին Wizards-ը դատի տվեց Նինթենդո-ին և մեղադրեց ընկերությանը աշխատակիցների որսագողության և արտոնագիրը խախտելու հարցում. հայցը հետագայում լուծվեց արտադատական կարգով[2]:
Պոկեմոն փոխանակման թղթախաղ գրպան-ը ռազմավակրական հիմունքներով խաղաքարտային խաղ է, որը անց է կացվում պատրաստի խաղատախտակի վրա կամ թվայնացված տարբերակով խաղի պաշտոնական էջում, որի ընթացքում երկու խաղացող՝ կրելով Պոկեմոններ վարժեցնողների դերը, օգտագործում են իրենց Պոկեմոններին միմյանց դեմ կռվելու նպատակով: Այն Պոկեմոնները, որոնք ենթարկվում են իրենց առողջության միավորների քանակից ավելի բարձր քանակի վնասի, համարվում են «Տուժած», արդյունքում հակառակորդը շահում է մրցանակային խաղաքարտ: Սակայն ավելի հզոր խաղաքարտային մեխանիկայով խաղաքարտերը, օրինակ՝ Pokémon-V և Pokémon ex-ը հնարավորություն են տալիս շահել հավելյալ մրցանակային խաղաքարտեր, երբ հակառակորդի Պոկեմոնը համարվում է «Տուժած»[5]:
Հաղթելու ամենահասարակ պայմանը բոլոր վեց մրցանակային խաղաքարտերը շահելն է: Հաղթանակի մեկ այլ պայման է հակառակորդի բոլոր՝ և՛ Ակտիվ, և՛ նստարանին գտնվող Պոկեմոններին հեռացնելն է (այսինքն՝ Ակտիվ Պոկեմոնի հետևում գտնվող շարքը, որտեղ կարող են տեղավորվել մինչև հինգ լրացուցիչ Պոկեմոններ՝ Ակտիվ պոկեմոններին աջակցելու կամ փոխարինելու համար, եթե այն նահանջել է կամ համարվել «Տուժած»), կամ զրոյացնել հակառակորդի ամբողջ կապոցը, այսինքն՝ իր հաջորդ քայլի ժամանակ հակառակորդը էլ չունի ոչ մի խաղաքարտ քայլ կատարելու համար[5]:
Խաղի սկզբում խաղացողներից մեկը ընտրում է «ղուշ» կամ «գիր» և մետաղադրամ նետում. մետաղադրամի նետումի հաղթողը որոշում է՝ խաղացողներից ով է կատարելու առաջին քայլը, և ով՝ երկրորդը: (Մետաղադրամի փոխարեն կարող են օգտագործվել նաև զառեր, արդյունքում զույգ թվերը խորդհրդանշում են «ղուշ», իսկ կենտ թվերը՝ «գիր». զառերը հիմնականում օգտագործվում են «Պոկեմոն» ըներության կողմից կազմակերպվող պաշտոնական մրցաշարերում): Առաջին քայլը կատարող խաղացողը չի կարող խաղը սկսել հարձակումով կամ Աջակցող խաղաքարտով (հզոր Վարժեցնողի ազդեցության խաղաքարտ): Խաղացողները խառնում են իրենց խաղաքարտերը և կապոցից վերցնում յոթ խաղաքարտ, հետո յուրաքանչյուրը խաղում են մեկ Հասարակ Պոկեմոն՝ որպես իրենց Ակտիվ Պոկեմոնը: Արդյունքում այս Պոկեմոնը ակտիվ հարձակվող և վնաս կրողն է: Եթե խաղացողը չունի հասանելի Հասարակ Պոկեմոն, ապա նրանից պահանջվում է կատարել մուլիգան քայլ, կրկին խառնել խաղաքարտերը և կրկին վերցնել յոթ նոր խաղաքարտ, այնքան, մինչև նրա ձեռքում հայտնվի Հասարակ Պոկեմոն. ամեն մուլիգան քայլի ժամանակ հակառակորդը կարող է վերցնել մեկ հավելյալ խաղաքարտ: Երբ երկու խաղացողներն էլ ունեն գոնե մեկական Հասարակ Պոկեմոն, նրանք կարող են ևս հինգը դնել իրենց նստարանին, հետո վերցնել կապոցի առաջին վեց խաղաքարտերը և դնել դրանք մրցանակային խաղաքարտերի տեղերում[6][5]:
Խաղի ընթացքում խաղացողները կարող են կատարել տարբեր այլ գործողություններ իրենց քայլի ժամանակ, օրինակ՝ խաղալ հավելյալ Հասարակ Պոկտմոնի խաղաքարտ, էվոլյուցիայի ենթարկել իրենց Պոկեմոնին, Էներգիայի խաղաքարտ կցել իրենց Պոկեմոնին, օգտագործել Վարժեցնողի խաղաքարտեր կամ այլ ունակություններ ու հարձակումներ: Վարժեցնողի խաղաքարտը օգտագործելիս՝ խաղաքարտերը չեղարկվում են Վարժեցնողի խաղաքարտերից կամ Ունակություններից ստացված ազդեցությունների պատճառով, և, երբ Պոկեմոնները համարվում է «Տուժած», դրանք դրվում են չեղարկված խաղաքարտերի կույտի մեջ[5]: Խաղացողը նաև կարող է ետ կանչել իր Ակտիվ Պոկեմոնին և փոխարինել այն նստարանին գտնվող մեկ այլ Ակտիվ Պոկեմոնով՝ վճարելով Ակտիվ Պոկեմոնի նահանջի էներգիայի համապատասխան քանակը: Շրջադարձի վերջում խաղացողները կարող են օգտագործել իրենց Ակտիվ Պոկեմոնի հարձակումներից մեկը, երբ լրացվեն այդ Պոկեմոնին կցված էներգիայի տեսակներն ու նախադրյալ քանակը: Այդ հարձակման ազդեցությունները կարող են ակտիվացվել՝ վնասելով պաշտպանվող Պոկեմոնին, որը հետո կարող է փոփոխվել՝ ելնելով պաշտպանվող Պոկեմոնի տեսակի թուլությունից կամ դիմադրության քաղաքականության, և/կամ պաշտպանվող Պոկեմոնին տրված որևէ այլ ազդեցությունից: Խաղացողների շրջադարձային հարձակումը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև խաղացողներից մեկը շահի վերը նշված հաղթանակի պայմաններից մեկը կամ հակառակորդի հանձնվելու արդյունքում[7][5]:
Պոկեմոնների խաղաքարտերի վրա պատկերվում են մեկ կամ մի քանի Պոկեմոններ Պոկեմոն ֆրանշիցայից, մեկ կամ երկու տեսակային տիպ, մեկ և ավելի հարձակում կամ Ունակություն և որոշակի քանակությամբ Առողջության Միավորներ: Հասարակ Պոկեմոնները նրանք են, որ էվոլյուցիայի դեռ չեն ենթարկվել և կարող են դրվել Նստարանին. նրանք ունեն Փուլ 1, Փուլ 2 և/կամ յուրահատուկ մեխանիկայով էվոլյուցիաներ: Յուրաքանչյուր խաղացող կարող է իր ձեռքին ունենալ վեցից ոչ ավել Պոկեմոններ. մեկը՝ Ակտիվ Կետում, մյուս հինգը՝ Նստարանին[7]:
Պոկեմոնների մեծամասնությանը հարձակվելու համար անհրաժեշտ է որոշակի քանակով Էներգիա: Հարձակումները վնաս են պատճառում հակառակորդի Ակտիվ Պոկեմոնին և, երբեմն, նույնիսկ հավելյալ վնաս հասցնում Նստարանին գտնվող պոկեմոններին. կարող են նաև ունենալ հավելյալ ազդեցություններ, օրինակ՝ վերցնել նոր խաղաքարտեր, հատուկ վիճակներ(Քնած, Այրված, Շփոթված, Պարալիզացված կամ Թունավորված) պատճառել կամ փոփոխել հակառակորդի կապոցը կամ խաղատախտակի վիճակը: Ունակությունները, նախկինում կոչված Պոկե-Ուժեր և Պոկե-Մարմիններ մինչև 2011 թվականը[8], հարձակումներ չեն, այլ Պոկեմոնի հատուկ ազդեցություններ, որոնք կարելի է ակտիվացնել մեկ կամ մի քանի անգամ քայլի ընթացքում, օրինակ՝ նոր խաղաքարտ վերցնելը կամ հակառակորդի ակտիվ Պոկեմոնին փոխելը իր Նսստարանին գտնվող Պոկեմոններից մեկով: Ունակությունները կարող են լինել նաև պասիվ, այսինքն՝ դրանք մնում են ուժի մեջ մինչ դեռ այդ Ունակությունը կրող Պոկեմոնը խաղի մեջ է[5]:
Պոկեմոնների խաղաքարտերի մեկ այլ տեսակ է Էվոլյուցիոն Պոկեմոնները: Ի տարերություն Հասարակ Պոկեմոնների, Էվոլյուցիոն Պոկեմոնները ուղղակի խաղալ հնարավոր չէ, դրանք պետք է դրվեն իրենց համապատասխան նախորդ Էվոլյուցիոն Փուլի վրա, և դրանք չի կարելի խաղալ նույն քայլի ընթացքում Պոկեմոնը նստարանին դնելիս կամ խաղացողի առաջին քայլի ժամանակ: Հասարակ Պոկեմոնները էվոլյուցիայի են ենթարկվում Փուլ 1 Պոկեմոնների, իսկ Փուլ 1 Պոկեմոնները էվոլյուցիայի են ենթարկվում Փուլ 2 Պոկեմոնների: Էվոլյուցիայի արդյունքում Պոկեմոնի Առողջության Միավորները և հարձակումները փոխվում են, ինչը, սովորաբար, դարձնում է նրան ավելի հզոր[8]: Տարիների ընթացքում հասարակ մեխանիկայի բազմազան տեսակներ են ավելացվել, որոնցից ամենաակնառուները իրենց համապատասխան ընդլայնման շարքի հիմնական հատկանիշն են:
Խաղաքարտի Տեսակ | Թողարկված Հավելումներ | Էվոլյուցիայի Աստիճան(ներ) | Մեխանիկա |
---|---|---|---|
Փայլուն Պոկեմոն,
Պոկեմոն ☆, Պայծառ Պոկեմոն |
Նեո Հայտնություն և Փայլող Լեգենդներ[9] (Փայլող),
EX Թիմ Ռոքեթը Վերադառնում է[10] (☆), Աստրալ Պայծառություն[11] (Պայծառ) |
ՀԱՍԱՐԱԿ | Ամեն կապոցում մեկը(բացառությամբ Փայլող Լեգենդներից հետո թողարկված Փայլող Պոկեմոնները) |
Պոկեմոն-ex,
Պոկեմոն ex |
EX Ռուբին և Շափյուղա շարք,
Կարմիր և Մանուշակագույն շարք |
ՀԱՍԱՐԱԿ, ՓՈՒԼ 1, ՓՈՒԼ 2 | 2 Մրցանակ, պաշտոնական փաստաթղթերը տարբեր կերպ են գրում երկու թողարկումների անունները, բայց դրանք ունեն նույն գործառույթը[12] |
Պոեմոն LV.X | Ադամանդ և Մարգարիտ շարք | ԼԵՎԵԼ-ԱՓ | 2 Մրցանակ, կարող է օգտագործել հարձակումներ, Պոկե-Ուժեր և Պոկե-Մարմիններ իր նախորդ էվոլյուցիոն փուլերից[13] |
Պոկեմոն ԼԵԳԵՆԴ | ՍիրտՈսկի և ՀոգիԱրծաթ շարք | ԼԵԳԵՆԴԱՐ | 2 Մրցանակ, 2 խաղաքարտ է անհրաժեշտ դնել նստարանին միաժամանակ[14] |
Պոկեմոն-EX | Հաջորդ Ճակատագրեր | ՀԱՍԱՐԱԿ | 2 Մրցանակs, տարբերվում է «Պոկեմոն-ex»-ից |
Մեգա Պոկեմոն-EX | XY շարք | ՄԵԳԱ | 2 Մրցանակ, քայլը ավարտվում է «Պոկեմոն-EX»-ից էվոլյուցիա կատարելուց հետո |
Պոկեմոն ԲՐԵՅՔ | BREAKthrough | ԲՐԵՅՔ | Ավելացնում է Առողջության Միավորները և տալիս է հավելյալ հարձակում/Ունակություն նախորդ էվուլյուցիոն փուլին |
Պոկեմոն GX | Արև և Լուսին շարք | ՀԱՍԱՐԱԿ, ՓՈՒԼ 1, ՓՈՒԼ 2 | 2 Մրցանակ, ամեն խաղացող ստանում է մեկ GX հարձակման հնարավորություն |
TAG TEAM Pokémon GX | Team Up | ՀԱՍԱՐԱԿ | 3 Մրցանակ, ամեն խաղացող ստանում է մեկ GX հարձակման հնարավորություն[15] |
Պրիզմային Աստղ Խաղաքարտեր | Ուլտրա Պրիզմա | ՀԱՍԱՐԱԿ | Ամեն կապոցում մեկ Պրիզմային Աստղ խաղաքարտ, տեղափոխվում է Կորած Շրջան օգտագործումից հետո |
Պոկեմոն V | Թուր և Վահան շարք | ՀԱՍԱՐԱԿ | 2 Մրցանակ |
Պոկեմոն VMAX | Թուր և Վահան շարք | VMAX | 3 Մրցանակ, ստացվում է «Պոկեմոն V»-ի էվոլյուցիայից[16] |
Պոկեմոն V-UNION | SWSH Սև Աստղ Պրոմո | V-UNION | 3 Մրցանակ, յուրաքանչյուր խաղում մեկ անգամ V-UNION անունով խաղաքարտի համար. նստարանին ավելացնել չորս V-UNION խաղաքարտ նույն անունով[17] |
Պոկեմոն VSTAR | Փայլուն Աստղեր | VSTAR | 2 Մրցանակ, յուրաքանչյուր խաղացող կարող է օգտագործել VSTAR Ուժը մեկ անգամ մարտի ժամանակ, որը ստացվում է «Pokémon V»-ի էվոլյուցիայից[18] |
Թերա Պոկեմոն ex | Կարմիր և Մանուշակագույն շարք | ՀԱՍԱՐԱԿ, ՓՈՒԼ 1, ՓՈՒԼ 2 | 2 Մրցանակ, տարբեր տեսակի խաղաքարտեր, բացառությամբ սովորականները, բայց օգտագործում են նույն էներգիան, չեն կարող վնասվել հարձակումներից, երբ դրված են նստարանին[19] |
Պոկեմոնների այլ հատկանիշներ ներառում են Սեփականատիրոջ Պոկեմոն[20], Երեխա Պոկեմոն[21], Բյուրեղյա Պոկեմոն[22], Խավարի Պոկեմոն[23], Լույսի Պոկեմոն[24], Մագմա Թիմի խաղաքարտեր[25], Ակվա Թիմի խաղաքարտեր[25], δ Դելտա Տեսակներ[26], Պոկեմոն Պրայմ[27], Պոկեմոն SP, Վերականգնված Պոկեմոն, Պլազմա Թիմի խաղաքարտեր[28], Հնագույն Հատկանիշ, Ուլտրա Գազաններ[29], Միակ Հարված[30], Արագ Հարված, Միաձուլման Հարված[31], Հնագույն[32] և Ապագա խաղաքարտեր:
Վարժեցնողների խաղաքարտերը տարբեր գործառույթներ են կատարում, որոնք ազդում են խաղի վրա, օրինակ՝ խաղաքարտեր քաշելը, Պոկեմոններին բուժելը, հակառակորդ Պոկեմոն էներգիան վատնելը, օգտագործված խաղաքարտերի կապոցից խաղաքարտեր վերցնելը և այլն: Մինչ Ադամանդ և Մարգարիտ շարքը, բոլոր խաղաքարտերը, որոնք պոկեմոն կամ էներգիա չէին, համարվում էին Վարժեցնող խաղաքարտեր: Այնուհետև Վարժեցնողի խաղաքարտերը բաժանվեցին երեք ենթատեսակների՝ Իր, Մարզադաշտ և Աջակից: Իրերի խաղաքարտերն ուղղակիորեն ազդում են կռվող Պոկեմոնի վրա և ներառում են ենթատեսակի Պոկեմոն Գործիք խաղաքարտեր՝ պոկեմոնին կցելու և տարբեր ազդեցություններ ապահովելու համար: Մարզադաշտ խաղաքարտերը ապահովում են գլոբալ ազդեցություն, որոնք կարող են օգտագործվել երկու խաղացողների կողմից, սովորաբար մեկ անգամ յուրաքանչյուր քայլի ժամանակ: Աջակցող խաղաքարտերն ունեն զգալիորեն ամենաուժեղ ազդեցությունները, բայց դրանք սահմանափակվում են մեկ հերթափոխով[5]: Սկսած «Կարմին և Մանուշակագույն»-ից՝ Պոկեմոն Գործիք խաղաքարտերը համարվում են Իր խաղաքարտերից առանձին ենթատեսակ. գոյություն ունեցող Պոկեմոն Գործիք խաղաքարտերը թողարկվելիս սխալների ցուցակ են ստացել այս փոփոխությանը համապատասխանելու համար[33]: ACE SPEC Վարժեցնող խաղաքարտերը ունեն հզոր եզակի ազդեցություններ, սակայն կապոցում թույլատրվում է ունենալ միայն մեկը:
Էներգիայի խաղաքարտերը կցվում են Պոկեմոններին՝ նրանց հարձակումները հզորացնելու համար: Յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ կարող է կցվել միայն մեկ Էներգիայի խաղաքարտ, եթե խաղացողը այլ հավելում սահմանող խաղաքարտ չի օգտագործել: Էներգիայի խաղաքարտերի երկու ենթատեսակ գոյություն ունի՝ Հասարակ Էներգիա և Հատուկ Էներգիա: Հասարակ էներգիայի ինը տարբեր տեսակները համապատասխանում են Պոկեմոն խաղաքարտերի տեսակներին՝ Խոտ, Կրակ, Ջուր, Կայծակ, Հոգեբան, Մարտնչող, Խավար, Մետաղ և Փերի[34][35]: Վիշապ տեսակը չունի համապատասխան Հասարակ Էներգիայի խաղաքարտեր, փոխարենը օգտագործում է էներգիայի բազմաթիվ այլ տեսակներ: Հասարակ Էներգիայի խաղաքարտերը օգտաքործվում են միայն հարձակման և նահանջի համար և չունեն հավելյալ ազդեցություններ, մինչդեռ Հատուկ Էներգիայի խաղաքարտերի մեծ մասը՝ ունեն: Հարձակումների մեծ մասը պահանջում է էներգիայի որոշակի տեսակ և քանակ: Եթե հարձակումն ունի Անգույն էներգիայի պահանջ, ապա այդ պահանջը կարող է բավարարվել ցանկացած էներգիայի խաղաքարտով[5]: Հիմնական էներգիայի ցանկացած քանակ կարելի է տեղադրել կապոցում, բայց յուրաքանչյուր Հատուկ Էներգիայից միայն չորսը կարելի է ավելացնել, ինչպես Վարժեցնողների և Պոկեմոնների խաղաքարտերը:
TCG տեսակներ | Խաղի տիպը |
---|---|
Խոտ | Խոտ, Միջատ, և Թունավոր (1996–2007) |
Կրակ | Կրակ |
Ջուր | Ջուր և Սառույց |
Կայծակ | Էլեկտրական |
Հոգեբան | Հոգեբան, Ուրվական, Թունավոր (2007–2019), և Փերի (2019–) |
Մարտնչող | Մարտնչող, Քար, և Հող |
Խավար | Խավար և Թունավոր (2019–) |
Մետաղ | Պողպատյա |
Վիշապ | Վիշապ (2012–2019, 2021–) |
Փերի | Փերի (2014–2019) |
Անգույն | Հասարակ, Թրչող, և Վիշապ (1996–2012, 2019–2021) |
Պոկեմոնների Տեսակները տարերային հատկանիշներ են, որոնք սահմանում են ամեն Պոկեմոնի և իր հարձակումների հզոր և թույլ կողմերը: Պոկեմոնները կրկնակի վնաս են կրում այն տեսակի հարձակումներից, որոնց նկատմամբ նրանք թույլ են, և ավելի քիչ վնաս են կրում այն հարձակումներից, որոնց նրանք դիմադրում են[36]: Այս տիպի համընկնումները փոխհատուցում են միմյանց «Քար, Մկրատ, Թուղթ» ոճի հարաբերություններում[37]: Պոկեմոնի տեսակները TCG-ում ներառում են Կրակ, Մարտնչող, Վիշապ, Կայծակ, Խոտ, Ջուր, Փերի, Հոգեբան, Խավար, Մետաղ և Անգույն[35]: Պոկեմոնի ֆրանշիզայի այլ տեսակները, ինչպիսիք են Սառույցը և Հողը, այնուամենայնիվ, չունեն իրենց տիպերը TCG-ում և փոխարենը դասակարգվում/ներառվում են այլ տեսակների մեջ. օրինակ՝ Սառույց[38] և Հող[39] տեսակները դասակարգվում են համապատասխանաբար Ջուր և Մատնչող տեսակների մեջ[40]:
Սկսած «Վիշապները Վեհացած»-ից, Վիշապ Պոկեմոններն այժմ թվարկված են որպես Վիշապ տեսակ, և դրանք նախկինում դասակարգվում էին Անգույն տեսակի տակ[41]: Նմանապես «Կարմիր և Մանուշակագույն»-ից սկսած, Թունավոր տեսակի Պոկեմոնները դասակարգվում էին Խավար տեսակի տակ, իսկ նախկինում՝ Հոգեբան տեսակի տակ[42], իսկ դրանից ավելի վաղ՝ Խոտ տեսակի տակ[43]:
Տեսախաղերից վերցվել է պարզեցված տիպային համակարգ՝ փոխանակման թղթախաղում օգտագործելու համար: Խավար և Մետաղ տեսակները առաջին անգամ ներկայացվել են «Պոկեմոն Ոսկի և Արծաթ» տեսախաղում, Վիշապ տեսակը՝ Ճապոնական «Վիշապի Ընտրություն» հավաքածուի մեջ, իսկ Փերի տեսակը ներկայացվել է XY հավաքածուի մեջ, սակայն հետագայում դրանք դասակարգվել են Հոգեբան տեսակի տակ սկսած «Պոկեմոն Թուր և Վահան»-ից[42][44]: Մինչդեռ պոկեմոնների մեծ մասն ունեն միայն մեկ տեսակ, երեք բացառություն են EX Թիմ Մագման Թիմ Ակվայի դեմ, որը ներկայացրել է երկակի տիպի Պոկեմոններ, որոնք կրում են երկու տարբեր տեսակներ միաժամանակ, ինչպես նաև XY և «ՍիրտՈսկի և ՀոգիԱրծաթ» շարքերի հավաքածուներում[45]: Երկակի տեսակները օգտագործվել են նաև Պոկեմոն-Լեգենդ խաղաքարտերում «ՍիրտՈսկի և ՀոգիԱրծաթ»-ից[46]: 2016 թվականի օգոստոսին «XY Steam Siege»-ը նորից ներկայացրեց երկակի տիպի մեխանիկան, սակայն այս անգամ սովորական Պոկեմոնների և «Պոկեմոն-EX»-ի համար[47]:
«Պոկեմոն ՓԹ»-ն լույս է տեսել Ճապոնիայում 1996 թվականին[48] «1st Starter & Expansion Pack/Base Set»-ի թողարկմամբ (第1弾スターターパック & 第1弾拡張パック),[49][50] որը խաղաքարտերի և թեմայով կապոցների սկզբնական հիմնական շարքն էր, որը թողարկվել է Ճապոնիայում 1996 թվականի հոկտեմբերի 20-ին[51], և 1999 թվականի հունվարի 9-ին ԱՄՆ-ում[52][53][54]: «1st Starter & Expansion Pack»-ը պարունակում էր պոկեմոնների տարբեր խաղաքարտեր, որոնք պատկերում էին բնօրինակ 150 պոկեմոնների տեսակները հիմնական Pokémon ֆրանշիզայում[55][56], և դա միակ ընդլայնումն է, որը չունի սահմանված լոգո կամ խորհրդանիշ[57] (բացառությամբ «առանց խորհրդանիշի» ջունգլիների խաղաքարտերի սխալը)[58]:
Միացյալ Նահանգներում «1998 Pokémon Demo Game Plastic Pack»-ը «Պոկեմոն ՓԹ»-ի ամենավաղ ներդրումն էր, որը նախորդում էր «1st Starter & Expansion Pack»-ին[57], և բաղկացած էր 24 Հասարակ փաթեթների ոչ ստվերային խաղաքարտերից և հրահանգների ուղեցույցից[59]: «Pokémon Demo Game Plastic Pack»-ը, «Base Set»-ը, «Jungle», «Fossil», «Base Set 2», «Team Rocket», «Gym Heroes», «Gym Challenge» հետագա ընդլայնումների հետ միասին կազմում են «First Generation Sets»-ը, որը հրատարակվել է անգլերեն հրատարակության բնօրինակ «Wizards of the Coast»-ի կողմից: Նմանապես, Wizards-ի կողմից հրատարակված «Երկրորդ սերնդի հավաքածուները» ներառում էին «Neo Genesis», «Neo Discovery», «Southern Islands», «Neo Revelation», «Neo Destiny», «Legendary Collection», «Expedition Base Set», «Aquapolis» և «Skyridge»: «Երկրորդ սերնդի հավաքածուները» վերջին հավաքածուն է, որը հրապարակվել է Wizards-ի կողմից, երբ 2003 թվականի հուլիսին «Նինթենդո»-ն հրապարակման իրավունքը փոխանցեց «The Pokémon Company»-ին[60]: 2003 թվականի հուլիսից ի վեր «The Pokémon Company»-ն հրապարակել է ութ լրացուցիչ «Սերունդ» հավաքածուներ, որոնք աստիճանաբար TCG-ն տեղափոխել են ավելի ժամանակակից գեյմփլեյ և մեխանիկա[61]:
Պոկեմոնի խաղաքարտերը խանութներում վաճառվում են տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ նախապես պատրաստված կապոցներով, բուսթեր փաթեթներով և պրոմո-խաղաքարտերի հավաքածուով, 36 փաթեթ պարունակող տուփով կամ առանձին փաթեթներով[62]: Հետագայում խաղաքարտերը հասանելի էին նաև էլեկտրոնային առևտրի կայքերի և անհատ վաճառողների միջոցով: Այնուամենայնիվ, գնորդները պետք է զգուշացվեին կեղծ Պոկեմոն խաղաքարտերից[63]:
Pokémon խաղաքարտերի հավաքածուները գնահատվում են՝ ելնելով դրանց հազվադեպությունից, թեև ավելի ցածր հազվադեպության որոշ քարտեր կարող են ավելի արժեքավոր լինել, քան ավելի հազվադեպները: Սա կախված է մրցակցային խաղի ընթացքում խաղաքարտի ճանաչվածությունից, խաղաքարտի հնության տարիքից, տպված խաղաքարտերի քանակից և տարբեր այլ գործոններից[64]: Ամենացածրից մինչև ամենաբարձր մակարդակը խաղաքարտերի հազվադեպությունը ներքևի անկյունում նշվում է տարբեր ձևերով, օրինակ՝ Հասարակ (շրջանակ), Ոչ Հասարակ (ադամանդ) և Հազվագյուտ (աստղ)[64]: Ճապոնական հրատարակության խաղաքարտերը օգտագործում են տառեր, այլ ոչ թե նշաններ՝ հազվագյուտությունը ցույց տալու համար. այսինքն՝ ամենացածրից մինչև ամենաբարձր մակարդակը՝ C, U, R, RR, SR և UR[65]: «Պոկեմոն ՓԹ»-ի մեկ բուսթեր փաթեթում հավաքորդը կարող է ընդհանուր առմամբ 10 խաղաքարտ քաշել, այսինքն՝ հինգ սովորական քարտ, երեք Ոչ Հասարակ խաղաքարտ, ցանկացած հազվադեպ հանդիպող հակադարձ հոլոգրաֆիկ խաղաքարտ, և երբեմն էլ Հազվագյուտ խաղաքարտ[62]: Սկսած «Կարշիր և Մանուշակագույն» շարքից, յուրաքանչյուր փաթեթ պարունակում է մեկ հոլոգրաֆիկ խաղաքարտ, ինչպես նաև երկու հակադարձ հոլոգրաֆիկ խաղաքարտ[66]: Ի տարբերություն հիմնական Հասարակ և Ոչ Հասարակի, Հազվագյուտ հավաքածուները բաժանված են բազմաթիվ տարբեր ենթախմբերի, որոնք ներառում են «Holo Rare», «Reverse Holo», «Կես Արվեստ/Կես Մարմին», «Ամբողջական Արվեստ/Ամբողջական Մարմին», «Գաղտնի Հազվագյուտ», «Ուլտրա Հազբագյուտ», «Ծիածանագույն Հազվագյուտ», «Պրոմո» և խաղաքարտերի մեխանիզմներ, ներառյալ EX/GX, V/VSTAR/VMA[67]: Հազվադեպ կարող են լինել նաև խաղաքարտերի հին հավաքածուները, ինչպիսիք են «1st-edition Base Set»-ը և «First Generation Sets»-ը, և այդպիսի հավաքածուները ամենահազվագյուտ և ամենաթանկ Պոկեմոն խաղաքարտերից են, որոնց արժեքը հազարավոր և միլիոնավոր դոլարներ արժե[68][69]:
«Holo Rare»-ը հազվագյուտ խաղաքարտեր են, որոնք ունեն հոլոգրաֆիկ նկարազարդում, մինչդեռ «Reverse Holo»-ն հազվագյուտ քարտեր են, որոնք ունեն հոլոգրաֆիկ հյուսվածքներ մակերեսի վրա, բացառությամբ հիմնական նկարը: «Կես Արվեստ» և «Ամբողջական Արվեստ», «Կես Մարմին» և «Ամբողջական Մարմին» խաղաքարտերը արվեստի գործեր են, որոնք համապատասխանաբար ծածկում են քարտի ամբողջ/կես մակերեսը: Համեմատության համար, «Secret Rares»-ը կարող է լինել «Ամբողչական Արվեստ» կամ «Կես Արվեստ», բայց լրացուցիչ գեղարվեստական սխեմաներով, ինչպիսիք են այլընտրանքային հոլոֆայլ սխեման, փայլուն սխեման կամ ոսկե զարդարանքը. դրանք բնութագրվում են հավաքածուի փաստացի տպագրված չափը գերազանցող թվով (օրինակ՝ 242/220)։ «Secret Rares»-ը նաև ներառում է «Rainbow Rare» ենթաբազմությունը, որն ունի նմանատիպ զարդարանք, սակայն ծիածանագույն փայլաթիթեղի սխեմաներով[67][64]: Ի պատասխան այս հավաքական զգալի հազվադեպ խաղաքարտերի՝ քարտահավաքները օգտագործում են խաղաքարտերի շիթեր՝ դրանք մաշվելուց կամ պատռվելուց պաշտպանելու համար[70][71]:
Ամենահազվագյուտ և թանկարժեք Պոկեմոն խաղաքարտերի թոփ 15-ն են՝ «20th Anniversary 24-karat Japanese real-gold Pikachu», «Prerelease Raichu», «Master's Key», «Espeon and Umbreon Gold Star POP Series 5», «2002 Pokémon World Championships No. Rarity Symbol Holo Venusaur», «1999 Pokémon Japanese Promo Tropical Mega Battle Tropical Wind», «1999 Super Secret Battle No.1 Trainer», «Black Star Ishihara Signed GX Promo Card», «Pokémon Blastoise #009/165R Commissioned Presentation Galaxy Star Hologram», «1999 First Edition Shadowless Holographic Charizard #4» և PSA 10 գնահատված «Նկարիչ Պիկաչու»[72][69]:
«Նկարիչ Պիկաչու»-ն պատմության մեջ երբևէ վաճառված ամենահազվագյուտ և ամենաթանկ պոկեմոն խաղաքարտն է, և այն գնել է հայտնի և կոլեկցիոներ Լոգան Փոլը 5,275,000 դոլարով 2021 թվականի հուլիսին։ Ստեղծվել է որպես մրցանակ 1997-1998 թվականների Պոկեմոնի դիզայնի մրցույթի համար, որը կազմակերպվել է ճապոնական «CoroCoro Comic» մանգա-ամսագրի կողմից և, որից թողարկվել է ընդամենը 41 օրինակ: Այն միակ Պոկեմոն խաղաքարտն է, որում գրված է «Նկարիչ» «Վարժենող»-ի փոխարեն, ի տարբերություն մյուս Վարժեցնողների խաղաքարտերի: Քարտը նկարազարդել է Ացուկո Նիշիդան՝ Պոկեմոնների տեսակների բնօրինակների դիզայները, Պիկաչուն ներառյալ: Ճապոնական տպագրության մեջ ասվում է. «Մենք հաստատում ենք, որ ձեր նկարազարդումը հիանալի ներդրում է «Pokémon Card Game Illust» մրցույթի համար: Հետևաբար, մենք հայտարարում ենք, որ դուք պաշտոնապես լիազորված Պոկեմոնների խաղաքարտերի դիզայներ եք և հիանում ենք ձեր հմտությամբ»[69][73]: Թեև Լոգան Փոլի կողմից գնված «Նկարիչ Պիկաչու» խաղաքարտն ունի երբևէ վաճառված ամենաթանկ Պոկեմոն խաղաքարտի ռեկորդը, այս խաղաքարտի այլ ցածր կարգի տարբերակները վաճառվել են բարձր գներով այլուր: «ZenPlus» առևտրային հարթակը, որը գնումների ծառայության «ZenMarket»-ի դուստր ձեռնարկությունն է (այժմ՝ ZenGroup-ի մաս), 2020 թվականին վաճառեց այդ խաղաքարտերից երկուսը, համապատասխանաբար 233,000 և 208,496 ԱՄՆ դոլարով[74][75]: Երրորդ խաղաքարտը այս հարթակում վաճառվել է 2022 թվականին՝ 772,000 ԱՄՆ դոլարով[76]:
Կան տարբեր ՏիկՏոկյան օգտատերեր, որոնք նվիրված են Պոկեմոն խաղաքարտերի փաթեթներ բացելուն (նաև հայտնի են որպես «պատռվող» փաթեթներ) ուղիղ հեռարձակմամբ իրենց դիտորդների համար[77]: Որոշ փոխանակողներ նույնիսկ կատարում են «pull»-եր, որտեղ որոշակի խաղաքարտեր կամ թվային արժեքներ կապված են հազվագյուտ, բարձրարժեք խաղաքարտերի հետ ներառված փաթեթի մեջ, եթե, իհարկե, դրանք պատահաբար քաշվում են փաթեթների բացման ժամանակ: Թեև կան իրական օգտատերեր սրանով զբաղվող, կան նաև խաբեբաներ, որոնք միտումնավոր վաճառում են արդեն արժեքավոր խաղաքարտերը հանված փակված փաթեթներ, ուղարկում են կեղծ խաղաքարտեր կամ ընդհանրապես ոչինչ չեն ուղարկում[77]: Փաթեթների բացումներ հեռարձակվում են նաև այլ հայտնի թղթախաղերի համար, ինչպիսիք են «Կախարդանք. Հավաքը»-ը և «Վան Փիս»-ը:
Բացի թղթախաղի կոլեկցիոն տեսակետից, «The Pokémon Company International»-ը (նախկինում հայտնի որպես Pokémon USA) կազմակերպել է նաև «Play! Pokémon»-ը. ծրագիր, որը վարում է Pokémon Organized Play-ը (POP)[78]: Այստեղ խաղացողները կարող են մրցել ուրիշների դեմ մրցաշարերում և վաստակել խաղացողի միավորներ, երկու խաղաքարտով խթանող փաթեթներ գովազդային հավաքածուների համար, կրծքանշաններ, կպչուն պիտակներ և այլ մրցանակներ: POP-ը կառավարվում է Լիգայի Առաջնորդների և Լիգայի Տերերի կողմից: «Play! Pokémon»-ը ունի նաև պրոֆեսորային ծրագիր, որտեղ 18 և ավելի տարեկան անհատները կարող են առաջադրվել որպես «պրոֆեսոր», որոնք կարող են օգնել մրցաշարի անցկացմանը:
Լիգայի Առաջնորդներն օգնում են լիգայի կազմակերպմանը, մինչդեռ Լիգայի Տերերը միջոցառման հիմնական կազմակերպիչն են: Վերջիններս յոթ շաբաթը մեկ ուղղակիորեն զեկուցում են «Organized Play» ծրագրին: Լիգայի ցիկլը սովորաբար բաժանվում է ութ եթերաշրջանների, որոնցից յուրաքանչյուրը տևում է մոտ հինգ շաբաթ և սովորաբար ներկայացված է Պոկեմոնում երևացող թեմաներով (օրինակ՝ մարզասրահի կրծքանշաններ, սկզբնական Պոկեմոններ): «Play! Pokémon»-ը աջակցում է ինչպես ստանդարտ, այնպես էլ ընդլայնված խաղաքարտերի ձևաչափին, սակայն իր մրցակցային մրցաշարերում թույլատրվում է միայն ստանդարտ ձևաչափը (այսինքն՝ քարտի շրջադարձի ձևաչափը, որը դադարեցնում է հին Պոկեմոն խաղաքարտերը՝ նոր ռազմավարություններ և առողջ մրցակցային միջավայր ստեղծելու համար): Ի տարբերություն այս ձևաչափի, խաղաքարտերի ընդլայնված ձևաչափը թույլ է տալիս ներառել ցանկացած Պոկեմոնների խաղաքարտեր, անկախ նրանց ավելի հին լինելը[79]:
Առաջին Պոկեմոն ՓԹ մրցաշարը սկսվեց 1997 թվականի հունիսի 14–15-ին Մակուհարի Մեսսեի Միջոցառումների Սրահում։ Քանի որ մրցաշարը չուներ իրական հմտությունների վրա հիմնված որակավորում, մասնակիցները ընդունվում էին նախնական գրանցման և վիճակախաղի լայնածավալ համակարգի գործընթացի միջոցով, եթե չափազանց շատ մարդիկ էին դիմում: Բազմաթիվ կապոցների ցուցակներ, ներառյալ մրցաշարում օգտագործված հաղթող կապոցների ցուցակները, թերի էին ընդունելության գործընթացում հմտությունների հավաքածուների բացակայության պատճառով, քանի որ շատ խաղացողներ վարում են էվոլյուցիայի թերի գծեր և չափազանց հզոր Վարժեցնողների խաղաքարտեր: Մրցաշարը բաժանված է չորս փուլի, որոնցից երեքը սահմանափակված էին միայն տարրական դասարանների խաղացողներով, իսկ մեկը թույլ էր տալիս խաղալ մինչև կրտսեր բարձր դասարանների խաղացողներին: Մրցաշարի լավագույն երեք խաղացողները պարգևատրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ վարժեցնողի գավաթներով, ինչը շարունակվում է «Պոկեմոն ՓԹ»-ի հետագա մրցաշարերի և կազմակերպված խաղերի ժամանակ[80]:
Մրցաշարի խաղացողները բաժանվում են երեք տարիքային խմբերի՝ կրտսեր (11 տարեկան և ավելի փոքր), ավագ (12-ից 15 տարեկան) և վարպետ (16 տարեկան և ավելի)[81]: Հատկանշական հիշատակումներ են Օսթին Բրյուենը, ով հաղթեց առաջին պատանիների մրցաշարում, Բրենդոն Յանգը, ով հաղթեց առաջին մեծահասակների մրցաշարում, և Արտուրո Հերասը, ով հաղթեց առաջին վարպետ մրցաշարում: Այս մրցաշարերը անցնում են մի քանի փուլով, որտեղ խաղացողները խաղում են ստանդարտ խաղ միմյանց դեմ և գրավում հաղթանակներ և պարտություններ: Մրցաշարերի մեծ մասում կան շվեյցարական ոճի որոշ փուլեր, որտեղ խաղացողները զուգավորվում են նույն հաղթանակ/պարտության հարաբերակցությամբ[82] ուրիշների դեմ, սովորաբար իրենց տարիքային խմբից (սակայն, դա միշտ չէ, որ տեղի է ունենում փոքր իրադարձությունների ժամանակ): Այնուհետև առանձնացվում են լավագույն ռեկորդակիրները (մասնակիցների մոտավորապես 1/8-ը), որտեղ խաղացողները կխաղան լավագույնը երեք հանդիպումներից երկուսը, իսկ պարտվողը դուրս է մնում (ստանդարտ մրցաշարի ճյուղավորման ոճ)՝ վերջնական հաղթողով[83]:
POP-ը խաղեր է անցկացնում այս մրցաշարերի համար, ինչը թույլ է տալիս խաղացողներին ավելի մեծ մրցանակներ վաստակել և խաղալ ավելի մրցակցային միջավայրում՝ համեմատած Լիգայի հետ: Դրանք տատանվում են քաղաքային և տարածաշրջանային առաջնություններից մինչև Պոկեմոնների աշխարհի առաջնությունը, որը տարվա միակ հրավիրատոմսերով անցկացվող իրադարձությունն է: Խաղացողները կարող են աշխարհի առաջնության հրավերներ ստանալ՝ հաղթելով կամ բարձր վարկանիշ ստանալով միջազգային առաջնություններում, մրցաշարերում լավ հանդես գալով չեմպիոնի միավորներ ստանալով, կամ որակավորվելով Վերջին հնարավորության որակավորման փուլում[84]: Այս մեթոդներից մի քանիսն օգտագործվում են միայն Միացյալ Նահանգներում, քանի որ PUI-ն և POP-ը հիմնվել են Միացյալ Նահանգներում, բայց դրանք ներկայացված են տեղական բաշխողների կողմից, որոնք տրամադրում են Organized Play ծրագիրը իրենց երկրին[85]:
Թեև «The Pokémon Company International»-ն փորձում է կազմակերպված խաղը հնարավորինս միատեսակ պահել ամբողջ աշխարհում, կան որոշ ուշագրավ տարբերություններ, թե ինչպես է POP-ն իրականացվում Միացյալ Նահանգներից դուրս: «Pokémon Card Laboratory»-ն (PCL), որը գտնվում է Ճապոնիայում, հանդիսանում է նոր խաղաքարտերի դիզայները «Պոկեմոն փոխանակման թղթախաղ»-ի հետ կապված ցանկացած հարցում: Այն կարող է որոշումներ կայացնել խաղի մեջ գտնվող ցանկացած հանգամանքի վերաբերյալ, սխալները դուրս հանել, փոխել խաղաքարտի տեքստը հրապարակումից հետո և փոխել խաղի հիմնական կանոնները, թեև վերջին երեքը հազվադեպ են լինում: PCL-ը առաջնորդում է «Organized Play»-ին Ճապոնիայում: «Pokémon Trading Card Game»-ը եվրոպական երկրների մեծ մասում ներկայումս կազմակերպում է «Pokémon Company International»-ը: Որոշ երկրներ ուղղակի պաշտոնական ներկայություն չունեն. այս մարզերում խաղերի բաշխողներն են կազմակերպում մրցաշարերը: Եվրոպական երկրները կարող են ամեն տարի պաշտոններ զբաղեցնել «Pokémon Trading Card Games»-ի աշխարհի առաջնությունում՝ ազգային առաջնությունների և եվրոպական վարկանիշների միջոցով:
Պոկեմոն ՓԹ-ի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 2004 թվականին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում: Մրցավայրը նախապատրաստվել է Wizards of Coasts-ի կողմից, որին մասնակցում էին ավելի քան 100 մասնակիցներ տարբեր երկրներից[86][87]: Առաջնությանը մասնակցելու համար խաղացողներից պահանջվում է հավաքել Չեմպիոնական միավորներ տարածաշրջաններում և այլ պաշտոնական մրցաշարերում, որոնք կարող են տարբերվել՝ կախված յուրաքանչյուր առաջնությունից և տարբեր տարածաշրջաններից[88][89]:
Տարի | Վայր |
---|---|
2004 | Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ[87] |
2005 | Սան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ[90] |
2006 | Անահայմ, Կալիֆորնիա, ԱՄՆ[91] |
2007 | Վաիկոլոա Վիլիջ, Հավայի, ԱՄՆ[92] |
2008 | Օրլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ[93] |
2009 | Սան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ[94] |
2010 | Վաիկոլոա Վիլիջ, Հավայի, ԱՄՆ[95] |
2011 | Սան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ[96] |
2012 | Վաիկոլա Վիլիջ, Հավայի, ԱՄՆ[97] |
2013 | Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[98] |
2014 | Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ[99] |
2015 | Բոստոն, Մասաչուսեթս, U.S.[100] |
2016 | Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ[101] |
2017 | Անահայմ, Կալիֆորնիա, ԱՄՆ[102] |
2018 | Նեշվիլ, Թենեսի, ԱՄՆ[103] |
2019 | Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ[104] |
2020 - 2021 | Բոլոր միջոցառումները չեղարկվել են COVID-19 համաճարակի պատճառով[105][106] |
2022 | Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն.[107] |
2023 | Յոկոհամա, Ճապոնիա[108] |
2024 | Հոնոլուլու, Հավայի[109] |
2000 թվականի նոյեմբերին իսրայելցի աճպարար Ուրի Գելլերը պնդեց, որ Կադաբրայի գդալը ծռելու հնարքը և ճապոնական անունը՝ Յունգերա, իր ինքնության չարտոնված յուրացումներ էին, ինչը նրան ստիպեց դատի տալ «Նինթենդո»-ին: Գելլերն իմացել է այդ նմանության մասին այն բանից հետո, երբ իր և Պոկեմոնի երկրպագուները նշել են նրա և Կադաբրայի նմանությունները[110][111][112]: Գելլերը նշեց, որ Կադաբրայի որովայնի կայծականման նախշերը տարածված են Վաֆեն-ՍՍ-ի մոտ, և որ «Նինթենդո»-ն «[Գելլերին] վերածել է չար, ծածուկ Պոկեմոնի կերպարի»[113]: «Նինթենդո»-ի տնօրեններից մեկը հերքեց այդ պնդումը՝ հայտարարելով, որ իրենք չգիտեն որևէ Պոկեմոնի մասին, որը անվանվել է «որևէ կոնկրետ անձի կերպարի հիման վրա»[114]: 2008 թվականին Պոկեմոն անիմեի ռեժիսոր և սյուժեի պատասխանատու Մասամիցու Հիդական հայտարարեց, որ Կադաբրան չի օգտագործվի «Pokémon Trading Card Game»-ում, քանի դեռ վերոնշյալ գործի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել[115]: 2020 թվականի նոյեմբերին Գելլերը «TheGamer»-ին ասաց, որ նամակներ է ստացել Պոկեմոնի երկրպագուների կողմից, որոնք համոզում էին նրան հրաժարվել դատական գործից և թույլ տալ «Նինթենդո»-ին հետ բերել Կադաբրային[116]:
2023 թվականի մարտին խաղացողը որակազրկվել է տարածաշրջանային մրցաշարից՝ իբր ծիծաղելու համար, երբ խաղի պաշտոնական ներկայացուցիչը խնդրել է ասել իր դերանունները: Սա առաջացրեց համայնքի արձագանք, և կազմակերպվեց դրամահավաք, որը օգնեց ծածկել դեռահասի ճանապարհորդության և կացարանի ծախսերը: Դրամահավաքը մարտի 30-ի դրությամբ հավաքել էր ավելի քան 3000 դոլար[117][118]:
1999 թվականին «Պիրամիդայի» առցանց երկրորդ հատորի գրախոսը հայտարարեց. «Պոկեմոնը երկրորդ ամենահայտնի CCG-ն է Ճապոնիայում («Կախարդանք. Հավաքը»-ից հետո), և դա պատահականություն չէ: Այս խաղն իրենից ներկայացնում է Magic-ի ավելի մատչելի, նուրբ տարբերակ, ավելի հեշտ կանոններով և գրաֆիկայով, որոնք ուղղված են երիտասարդ ամբոխին»[119]: ԱՄՆ-ում «Wizards of the Coast»-ը 1999 թվականի սկզբին զեկուցեց, որ վաճառել է Պոկեմոն փոխանակման խաղաքարտերի 400,000 փաթեթ՝ թողարկվելուց վեց շաբաթից էլ քիչ ժամանակում[120]:
2016 թվականին այն եղել է տարվա ամենավաճառվող խաղը ռազմավարական թղթախաղի ենթադասում[121]: 2017 թվականին այն զբաղեցնում էր Եվրոպայի ռազմավարական թղթախաղի շուկայի 82%-ը[122]: 2023 թվականի մարտի դրությամբ խաղը վաճառել է ավելի քան 52,9 միլիարդ խաղաքարտ ամբողջ աշխարհում[123]:
«Pokémon Trading Card Game» տեսախաղի ադապտացիան ստեղծվել է «Հադսոն Սոֆթ» և «Քրիչրս» ընկերությունների կողմից և թողարկվել «Նինթենդո» ընկերության կողմից «Game Boy Color» կոնսոլի համար[125]: Այն թողարկվել է Ճապոնիայում 1998[126] թվականի դեկտեմբերին, իսկ ավելի ուշ՝ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում՝ 2000[127] թվականին, նորից հայտնվելով 2014 թվականին թողարկված Nintendo 3DS վիրտուալ կոնսոլում[128]: Ադապտացիան նմանվում էր օրիգինալին իր խաղի ոճով և կանոններով՝ ունենալով 226 խաղաքարտ TCG-ից՝ ինֆրակարմիր կապակցումներով՝ բազմախաղացողների և փոխանակման համար[129][130]: Տեսախաղն ուղեկցվում էր «Pokémon Card GB2: Great Rocket-Dan Sanjō!»-ով, որը Ճապոնիայի բացառիկ խաղի շարունակությունն է, որը թողարկվել է 2001 թվականի մարտին[131]: Ի լրումն Pokémon Trading Card Game տեսախաղի, «Wizards»-ը մշակել է ևս մեկ թվայնացված ադապտացիա՝ «Pokémon Play It!»-ը, որը բաղկացած էր երկու տարբերակից, որոնք խաղացողներին առաջարկում էին սկսնակ ծանոթություն TCG-ի տարբեր ասպեկտներին, քանի որ նրանք աստիճանաբար անցնում էին «Ընդլայնված մարտահրավերների» 2-րդ տարբերակում: «Pokémon Play It!»-ի առաջին տարբերակը թողարկվել է 1999 թվականին, որին հաջորդել է դրա շարունակությունը «Pokémon Play It!» տարբերակ 2 2000 թվականին[132]:
«Օնլայն պոկեմոն փոխանակման թղթախաղ»-ը Պոկեմոն ՓԹ-ի հայտնի տեսախաղի ադապտացիան է: Այն թողարկվել է 2011 թվականի մարտի 24-ին որպես «Pokémon Trainer Challenge» Մայքրոսոֆթ Վինդոուզի, Անդրոիդի, Մաք Օէսի, ԱյՕսի և Այ ՓադՕէսի համար[133]: Խաղն ի սկզբանե առաջարկեց երեք մեկնարկային կապոց, բայց թողարկումից անմիջապես հետո զգալիորեն ընդլայնեց իր խաղաքարտերի հավաքածուն: Խաղաքարտի փաթեթները և նախապես պատրաստված կապոցները հնարավոր էր ստանալ՝ օգտագործելով ներխաղային արժույթները և պարգևները: 2011 թվականի ապրիլի 6-ից խաղացողները կարող էին ստանալ թվային բուսթեր փաթեթները՝ օգտագործելով պրոմո-կոդի քարտը, որը ավելացված էր տպված բուսթեր փաթեթների մեջ[134][135]:
The Pokémon Card Game: Ինչպես խաղալ DS (ճապ.՝ ポケモンカードゲーム あそびかたDS Pokemon Kādo Gēmu asobi kata DS) «how-to-guide» տեսախաղի ադապտացիան թողարկվել է Ճապոնիայում 2011 թվականի օգոստոսի 5-ին «Նինթենդո ԴիԷս»-ի համար՝ 30 խաղաքարտից բաղկացած երեք կապոցների, խաղատախտակի և վնասի հաշվիչի նշանների հետ միասին[136]:
2021 թվականի սեպտեմբերի 20-ին հայտարարվեց «Pokémon Trading Card Game»-ի վրա հիմնված մեկ այլ տեսախաղ, որը կոչվում էր Pokémon «Trading Card Game Live»: «Pokémon Trading Card Game Live»-ի փակ բետա տարբերակը թողարկվել է կանադացի խաղացողների համար 2022 թվականի փետրվարի 22-ին[137]: Ավելի ուշ «Pokémon Trading Card Game Live»-ի գլոբալ բետա տարբերակը թողարկվեց 2022 թվականի նոյեմբերի 15-ին Անդրոիդ, ԱյՕս, Մայքրոսոֆթ Վինդուզ համակարգերում[138]: Խաղն այժմ հասանելի է նաև Մաք Օէսի համար[139]: Ամբողջական թողարկումից հետո «Pokémon Trading Card Game Live»-ը փոխարինեց «Օնլայն պոկեմոն փոխանակման թղթախաղ»-ին, և վերջինս կարճ ժամանակ անց դադարեցվեց։ «Քրաուն Զենիթ»-ը վերջին հավաքածուն էր, որն աջակցվում էր «Օնլայն պոկեմոն փոխանակման թղթախաղ»-ում[140]: «Օնլայն պոկեմոն փոխանակման թղթախաղ»-ի խաղացողները կարող էին փոխանցել իրենց հաշիվը և ներխաղային տվյալները «Pokémon Trading Card Game Live»-ին[141]:
2024 թվականի փետրվարի 27-ին «Pokémon Trading Card Game»-ի վրա հիմնված մեկ այլ տեսախաղ Անդրոիդի և ԱյՕսի համար հայտարարվեց «Պոկեմոն Նվերներ» շնորհանդեսում, որը մշակվել էր «Քրիչրս» (ընկերություն) և ԴեՆԱ-ի կողմից՝ «Պոկեմոն փոխանակման թղթախաղ գրպան» վերնագրով[142]: Խաղը պարունակում էր բացարձակապես օրիգինալ թվային խաղաքարտեր, որոնք առկա չէին ֆիզիկական թղթախաղում, որտեղ ներկայացված էին դինամիկ գեղարվեստական ստեղծագործություններ, ինչպես նաև որոշակի խաղաքարտերի գեղարվեստական գործերը դիտելու հնարավորություն՝ թաքնված տարրեր տեսնելու համար: Խաղի մեւանիկան օգտագործում է ռացիոնալ մարտական համակարգ, իսկ փոխանակման հնարավորությունը նախատեսվում է թողարկվել 2025 թվականի հունվարին[143]: Խաղացողներին տրվում է երկու բուսթեր փաթեթ՝ ամեն օր անվճար բացելու համար[144], բայց նաև հնարավորություն է տրվում վճարել հավելվածի ներսում գնումների համար, ներառյալ վճարովի պրեմիում անդամակցությունը: Այս անդամակցությունը թույլ է տալիս բացել լրացուցիչ անվճար փաթեթ և ավելացնում է այլ հնարավորություններ խաղի մեջ[145][146]: Խաղը թողարկվել է ամբողջ աշխարհում 2024 թվականի հոկտեմբերի 30-ին[147]։
|