Պոստմինիմալիզմ, արվեստաբանական եզրույթ, որը շրջանառության մեջ է մտել 1970-ական թվականների սկզբին[1] արվեստի տարբեր ոլորտներում մինիմալիզմից տարբերվող հատուկ միտումը նկարագրելու համար, ինչպես այն զարգացնելու (ձևական գեղեցկության նկատմամբ հակվածության պահպանմամբ), այնպես էլ հաղթահարելու համար (ձգտելով առավել լայն իմաստային ամբողջացմամբ)։
Այդ եզրույթը առավել հաճախ օգտագործվում է՝ բնութագրելու երաժշտության և գեղարվեստում համապատասխան ուղղությունները, չնայած կարող է օգտագործվել աև ցանկացած այլ ոլորտում, որը լայնորեն կիրառում է մինիմալիստական տեխնիկաներ։
Երաժշտական քննադատ և հրապարակոս Քայլ Գանը (Kyle Gann) օգտագործում է պոստմինիմալիզմ եզրույթը՝ բնութագրելու այն երաժշտական ոճը, որը տարածում է գտել 1980-1990-ական թվականներին և նկարագրվում է հետևյալ գծերով.
Մինիմալիստիկ տեխնիկաները տարածված են նաև պոստմինիմալիզմում, չնայած և նրան հատուկ փոփոխված ձևով։ Բացի այդ՝ այս ոճը հայտնի է փոփ և ժողովրդական երաժշտության ներառմամբ[2]։