Պոտոմակի մեծ ջրվեժներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Մոնտգոմերի շրջան և Ֆեյրֆաքսի շրջան |
Մասն է | Պոտոմակ |
Մեծ ջրվեժներ, ջրվեժների և սահանքների շարք Պոտոմակ գետի վրա։ Գտնվում է Մոնտգոմերի շրջանի, Մերիլենդն և Ֆերֆակս շրջանի Վիրջինիայի սահմանին։ Մեծ ջրվեժ պարկը կառավարվում է ազգային պարկի ծառայության կողմից, որը գտնվում է Վիրջինայի հարավային ափերին, իսկ Չիզապիկ ու Օհայո պարկը գտնվում է գետի հյուսիսային ափերին՝ Մերիլենդում։ Պոտոմակը և ջրվեժները ամբողջովին Մերիլենդի տարածքում, և՛ նահանգի և՛ վարչաշրջանի սահմանները գտնվում են ափի հարավային մասում։
Տեսարժան վայրեր կան և՛ Մերիլենդի, և՛ Վիրջինայի կողմից։ Բիլլի Գոթ արահետը Բեը կղզու վրա հասանելի է Մերիլենդից, որից երևում է Մեծ ջրվեժը, ինչպես նաև Օլմստեդ կղզուց։ Վիրջինայի կողմում կան տեսարժան վայրեր։
Մեծ ջրվեժների տարածքը հայտնի է բացօթյա միջոցառումների համար, ինչպիսիք են նավարկությունը, ռաֆտինգը, ժայռամագլցումը և արշավները։
35000 տարի առաջ Պոտոմակ գետը հոսելով ձևավորում է Մեծ ջրվեժները[1]։
Պոտոմակի հոսքը էապես դանդաղում է, երբ հոսելով հատում է ջրվեժը և անցնում Մեթեր կիրճի միջով։ Հորդառատ անձրևներն ու ձյունը գետի ջրհավաք ավազանում առաջացնում են ջրհեղեղներ, որոնք հարվածում են ժայռերին և նույնիսկ սպառնում են հարակից պարկի զբոսաշրջային կենտրոնին։
Ջրհեղեղից առաջացած ժայռերն ու գետի կիրճերը փոխակերպված ապարներ են։
Մեծ ջրվեժի շուրջ ձեռնարկվում են ջրանցքների կառուցման տարբեր փորձեր։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոտոմակի մեծ ջրվեժներ» հոդվածին։ |
|