Պորտ Արթուր (Թասմանիա)

Բնակավայր
Պորտ Արթուր
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՀամայնքTasman Council?
Մակերես146 հեկտար, 1216,51 հեկտար
ԲԾՄ192±1 մետր
Բնակչություն247 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Փոստային դասիչ7182
Պաշտոնական կայքportarthur.org.au
Պորտ Արթուր (Թասմանիա) (Ավստրալիա)##
Պորտ Արթուր (Թասմանիա) (Ավստրալիա)

Պորտ Արթուր (անգլ.՝ Port Arthur), քաղաք Ավստրալիայում, Թասմանիայի հարավ-արևելքում, Թասման թերակղզում, Հոբարթից 97 կմ հեռավորության վրա։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 200 մարդ։ Քաղաքից հարավ-արևելք, նեղուցի մյուս կողմում, գտնվում է Թասման ազգային պարկը։

Քաղաքը կոչվել է Վանդենս Լենդի նահանգապետ, բարոնետ Ջորջ Արթուրի անունով։ Առաջին բնակավայրը հայտնվել է 1830 թվականին։

1833 թվականից Պորտ Արթուրը եղել է վայր, որտեղ օգտագործվել է դատապարտյալների տաժանակիր աշխատանքը։ Այս բանտը գոյատևեց մինչև 1877 թվականը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Պորտ Արթուրը որպես բանտ լքվել էր 1877 թվականին, որոշ մարդիկ տեսան պոտենցիալ զբոսաշրջային գրավչությունը։ Դեյվիդ Բերնը, ով այցելել էր բանտ 1842 թվականին, հիացած էր թերակղզու գեղեցկությամբ և հավատում էր, որ շատերը կգան այն այցելելու[2]։ Այս կարծիքը ոչ բոլորն էին կիսում։ Օրինակ, Էնթոնի Թրոլոպը 1872 թվականին հայտարարեց, որ ոչ ոք չի ցանկանում տեսնել Պորտ Արթուրի «տարօրինակ ավերակները»[2]։ Մոդելային բանտը գնել է անգլիկան եկեղեցու սպասավոր և քաղաքական գործիչ Ջոզեֆ Վուլնաֆը, ով շրջագայություններ է իրականացրել և հասույթը նվիրաբերել եկեղեցուն[3][4]։

2010 թվականի հուլիսի 31-ին Պորտ Արթուրի պատմական մասը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ որպես Ավստրալիայի դատապարտյալների բնակավայրերի ցանկի մաս։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1306
ռուս..անգլ..ֆր.

Միասնաբար, այս վայրերը, ներառյալ Պորտ Արթուրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նկարագրված են որպես «... դատապարտյալների լայնածավալ փոխադրման և եվրոպական տերությունների գաղութային ընդլայնման լավագույն օրինակները՝ դատապարտյալների ներկայության և աշխատանքի միջոցով»[5]։

Զանգվածային սպանություն 1996 թ․ ապրիլի 28-ին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտ Արթուրը վերականգնեց իր տխուր համբավը 1996 թվականի ապրիլի 28-ին, երբ ոմն Մարտին Բրայանտը գնդակահարեց քաղաքի մի քանի բնակիչների և հյուրերի, ինչի հետևանքով 35 մարդ մահացավ, իսկ 37-ը ստացան տարբեր ծանրության վնասվածքներ։ Քաղաքում տեղի ունեցածը հետգաղութային Ավստրալիայի պատմության ամենազանգվածային սպանությունն էր։ Սա հանգեցրել է ազգային մակարդակով հրազենի օգտագործման ավելի խիստ կանոնների։

Պորտ Արթուրի կլիման Ավստրալիայի ամենացուրտ, ամենաքամոտ և խոնավ եղանակներից մեկն է, թեև սառնամանիքները այստեղ չափազանց հազվադեպ են։

Պորտ Արթուրի կլիման
Ցուցանիշ Հունվ․ Փետ․ Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստ․ Սեպ․ Հոկտ․ Նոյ․ Դեկտ․ Տարի
Բացարձակ առավելագույնը, °C 37,0 36,1 33,2 26,0 22,0 17,8 17,0 19,7 27,0 28,5 30,6 34,4 37,0
Միջին առավելագույնը, °C 18,6 18,9 17,5 15,6 13,4 11,4 11,0 11,7 13,0 14,3 15,7 16,9 14,8
Միջին նվազագույնը, °C 10,9 11,2 10,5 9,2 7,8 6,1 5,7 5,7 6,3 7,2 8,4 9,6 8,2
Բացարձակ նվազագույնը, °C 3,0 5,0 2,7 2,2 0,6 −0,4 −0,5 0,6 −0,5 0,5 1,8 3,0 −0,5
Տեղումների քանակը, մմ 91,8 61,8 91,2 95,8 81,9 109,9 110 123,1 105,9 102,9 80 96,8 1148,6
Աղբյուր՝ Ավստրալիայի օդերևութաբանության բյուրո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Port Arthur (Tas.) // QuickStatsABS.
  2. 2,0 2,1 Davidson, Jim (October,1995), "Port Arthur: A tourist history." Australian Historical Studies 26, no. 105, Academic Search Complete, EBSCOhost (accessed 23 September 2010).
  3. «REVIEW OF THE YEAR 1889». The Mercury. Vol. LV, no. 6, 197. Tasmania, Australia. 1890 թ․ հունվարի 1. էջ 3. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին – via National Library of Australia.
  4. «TASMANIAN SOCIAL ITEMS». Illustrated Sydney News. Vol. XXVIII, no. 11. New South Wales, Australia. 1891 թ․ մայիսի 23. էջ 15 (Edition 2). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին – via National Library of Australia.
  5. «Australian Convict Sites». World Heritage List. UNESCO. 2010. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտ Արթուր (Թասմանիա)» հոդվածին։