![]() | |
Տեսակ | Ավստրալիայի ազգային պարկ և ազգային պարկ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Վիկտորիա |
Հիմնվել է | 1964 և 2008[1] |
Մակերես | 175 կմ² և 24,043137207031 կմ²[1] |
ԲԾՄ | 40 մետր |
Պորտ Քեմփբել (անգլ.՝ Port Campbell National Park), ազգային պարկ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Արևմտյան շրջանում։
Այգին գտնվում է նահանգի հարավային մասում, ձգվում է օվկիանոսի երկայնքով համեմատաբար նեղ շերտով[2], ունի 17,5 կմ² տարածք։ Պորտ Քեմփբելը սահմանակից է այլ բնապահպանական տարածքների՝ Գրեյթ Օտուեյի ազգային պարկին և «Կղզիների ծոց» ափամերձ պարկին[3]։ Այգով անցնում է Մեծ օվկիանոսային ճանապարհը։ Մոտակա բնակավայրերն են կենտրոնում գտնվող Պորտ Քեմփբելլը, արևմուտքում գտնվող Փիթերբորուն և արևելքում գտնվող Պրինսթաունը[4]։
Այգու բուսական աշխարհից կարելի է առանձնացնել արևային խոլորձը, սարդի խոլորձը, Leucopogon, Tetragonia implexicoma, Olearia axillaris, հոնը, թեյի ծառը[4]։
Այգու կենդանական աշխարհը հիմնականում ներկայացնում են թռչունները։ Ամենատարածված տեսակներն են մեղրակերները, եղնջաթռչնակները, սապսանները, հավալուսնը, բադերը, սև կարապները, ափին կարելի է տեսնել պինգվիններ, ալբատրոսներ։ Կաթնասունների շարքում կարելի է նշել փոքրիկ բանդիկուտը, փոքր պարկամուկ, եքիդնան[5]։
Կառավարող կազմակերպությունն է Վիկտորիա զբոսայգիները։
Այգին հիմնադրվել է 1964 թվականի մայիսի 5-ին, այդ ժամանակ նրա տարածքը կազմում էր ընդամենը 7 կմ²։ Այգու նպատակն էր պահպանել ափի երկայնքով կրաքարային կազմավորումները։ 1981 թվականին այգու տարածքն ավելացվել է մինչև ներկայիս 17,5 կմ²։ 1998 թվականին այգի են այցելել մոտ երկու միլիոն զբոսաշրջիկներ[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտ Քեմփբել» հոդվածին։ |
|