Պորտուգալական գոթիկա

Պորտուգալական գոթիկա, ոճ և Պորտուգալիայում գոթական ճարտարապետության զարգացման ժամանակաշրջան։ Քաղաքական տեսանկյունից այն Պիրենեյան թերակղզու մավրերի կառավարումից ազատման ժամանակաշրջանն էր։ Պորտուգալիայում ռեկոնկիստան անցավ և ավարտվեց ավելի շուտ, քան Իսպանիայում։ 12-13-րդ դարերում ազատագրված հողերի վրա ակտիվ եկեղեցական կառուցումներ սկսվեցին։ Ռոմանական արվեստը, որը նախորդում էր գոթիկային, հիմնականում տարածվել է ֆրանսիական կրոնական զարդարանքների ազդեցությամբ։

Պորտուգալիայում գոթիկայի տարբեր նշանակալի գործերից է Սանտա Մարիա դե Ալկոբասա վանքը (1190—1220)։ Մայր տաճարը վերակառուցվել է XVII-XVIII-րդ դարերում, և նրա ներքին ձևը կարծես աղավաղվել է։ Այնուհետև Դինիշ Առաջինի թագավորության ժամանակ գոթական ավանդույթնեով կառուցումը շարունակվել է։ Դա Պորտուգալիայում մշակույթի ծաղկման ժամանակաշրջանն էր։ 1383 թվականին դադարում է գոյություն ունենալ բուրգունդական արքայատոհմը, սկսվում է մեծ ֆեոդալների ապստամբությունը։ 1383 թվականին Ալժուբատորի ճակատամարտի ժամանակապստամբությունը ճնշվել է, ինչի կապակցությամբ կառուցվել է Սանտա Նարիա դի Վիկտորիա մայր տաճարը Բատալյե տաճարում։ Այն նույնպես պորտուգալական գոթիկայի նշանակալի գործերից է։ Հեղինակներն են Դոմինգիշը ր Ուգեն։

Ի տարբերություն իսպանական գոթիկայի` պորտուգալական տաճարներում նկատվում էր մեծ տարածական տատանումներ ինտերիերում։ Սակայն միաժամանակ տաճարի ներքին մասերը չեն տարբերվում ընդգծված ուղղահայացությամբ, այլ մնում են գետնամերձ, ինչպես իսպանականները։ Հարևան այս երկրների մշակույթները շատ ընդհանուր բաներ ունեն։