Պորտուգալիայի օր, պաշտոնական պորտ.՝ Dia de Portugal, de Camões e das Comunidades Portuguesas (Պորտուգալիայի, Կամոենսի և պորտուգալացիների օր), Պորտուգալիայի ազգային օր, որը նշվում է հունիսի 10-ին։
Չնայած տոնը նշվում է միայն Պորտուգալիայում, ամբողջ աշխարհում պորտուգալիայի քաղաքացիներն ու էմիգրանտները նշում են տոնը։ Հունիսի 10-ը պորտուգալացի մեծագույն պոետ Լուիշ դի Կամոենսի մահվան օրն է (1580)[1][2]։
Կամոենսին համաշխարհային հռչակ է բերել «Լուզական» (1572) էպիկական պոեմը, որում, ըստ առասպելի, պորտուգալացիներն սերում են դիցաբանական Լուզից։ Լուիս Կամոենսի հայրենասիրական ստեղծագործությունները մեծապես նպաստել են Պորտուգալիայում ազգային ինքնագիտակցության զարթոնքին, և Պորտուգալիայի օրը համընկնում է պոետի` կյանքից հեռանալու օրվա հետ։