Պսպղուն ցիանիդ անգլ.՝ Sparkling Cyanide և պորտ.՝ À Saúde da ... Morte[1] | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1944 թվական |
Հրատարակչություն | Լենիզդատ |
Հրատարակվել է | փետրվար 1945 |
Նախորդ | Մահը վերջում է գալիս |
Հաջորդ | Անտառապատ հովիտը |
«Պսպղուն ցիանիդ» (անգլ.՝ Sparkling Cyanide)՝ Ագաթա Քրիստիի դետեկտիվական վեպ, առաջինը հրատարակվել է Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1945 թվականին ԱՄՆ-ում Remembered Death («Հիշատակի օր») անվանմամբ։ Մեծ Բրիտանիայում վեպն առաջին անգան հրատարակվեց հենց այդ տարի Collins Crime Club հրատրակչության կողմից։
Վեպը պատմում է հետաքննության մասին, որը անցկացնում է գնդապետ Ռեյսը։ Վեպի միջավայրը օրինակում է Ագաթա Քրիստիի նախկին՝ Դեղին իրիսի պատմությունը ստեղծագործությանը, առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին։
Նկարագրվող դեպքից մեկ տարի առաջ՝ նոյեմբերին յոթ մարդ հավաքվում է «Լյուքսեմբուրգ» ռեստորանում ճաշելու։ Նրանցից մեկը՝ Ռոզմերի Բարտոնը, մահանում են հենց սեղանի վրա։ Ինչպես բացահայտվեց հետագայում, նա թունավորվել է կալիումի ցիանիդով, իսկ ինքնասպանության պատճառ դարձել էր դեպրեսիան։
Նրա ամուսինը ստանում էր անանուն նամակներ, որտեղ հաստատում է, որ Ռոզմերիին սպանել են, և Ջորջը որոշում է բացահայտել ամեն ինչ մինչև վերջ։ Նա հրավիրոմ է նույն ռեստորանը այդ չարաբաստիկ ճաշի բոլոր մասնակիցներին։ Դերասանուհին զարմանալի նման էր հանգուցյալ կնոջը, և նա խնդրում է խաղալ իր կնոջ դերը։ Սակայն դերասանուհին այդպես էլ չեկավ, իսկ Ջորջը մահանում է բաժակի մեջ լցրած նույն կալիումի ցիանիդից։ Նրա մահը նույնպես համարվում է ինքնասպանություն, եթե չլինեին Ջորջի ընկերը գնդապետ Ռեյսը, և գաղտնի ոստիկանության գործակալ Էնտոնի Բրաունը։ Նրանք բացահայտեցին, որը մարդասպանի նպատակը Իրիսն էր, Ռոյմերի 18-ամյա քույրը, որ նա միակ ժառանգորդն է։
The Observer թերթը 1946 թվականի հունվարի 13-ին հրապարակեց վեպի վերաբերյալ հետևյալ գրախոսությունը․
1976 թվականին վեպը էկրանավորվեց Ջոն Գիլլերմանի կողմից։ Գլխավոր դերերը խաղացին Դևիդ Նիվենը, Մայքլ Յորքը, Քերրի Ֆիշերը։ Ֆիլմը առաջադրվել է "Օսկարի", բայց չի պարգևատրվել։
1983 թվականին CBS կանադական հեռուստաընկերությունը ցուցադրեց վեպի հիմքում ընկած ֆիլմը։ Սյուժետային գիծը մի քանի անգամ փոփոխվել է՝ կերպարների մեջ չի եղել գնդապետ Ռեյսը[3]։ Ֆիլմի գործողությունները տեղափոխվել են ներկա իրականություն։ Հերոսուհի Այրիսը դարձել է նույն ազգանունն ունեցող անգլիացի գրող Այրիս Մյորդոկ հետ, նրա դերը խաղում է Դեբոր Ռաֆֆինը։
2003 թվականին բրիտանական ITV1 հեռուստաընկերությունը կատարեց բավական համարձակ մեկնաբանություն վեպի մասին։ Այս էկրանավորման մեջ[4] սպանության զոհ դարձավ ֆուտբոլիստի կինը, իսկ գնդապետ Ռեյսը վերանվանվեց գնդապետ Ռիսի և ստացավ որպես հետաքննության գործընկեր բժիշկ Քետրին Քենդալը։ Ագաթա Քրիստիի այս վեպի հետաքննող զույգը նման է Թոմ և Թափլենս Բերրիսֆորդերին։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պսպղուն ցիանիդ կատեգորիայում։ |