Պտկաձև ելուստի բորբոքում | |
---|---|
Գանգի տեսքը կաղմնային դիրքից. Mastoid process գտնվում է ետին ականջում | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ականջաքթակոկորդաբանություն |
Mastoiditis Վիքիպահեստում |
Պտկա ելուստի բորբոքուձև մաստիդիտ ( հունական, պտուկ և տեսք, ձև), ունքոսկրի պտկաձև ելունի բորբոքում։ Հաճախ միջին՝ ականջի[1][2] թարախային բորբոքման բարդություն է։ Առաջնային բորբոքումն առաջանում է պտկաձև ելունի վնասվածքի դեպքում, ինչպես նաև սեպսիսի, սիֆիլիսի, տուբերկուլոզի ժամանակ վարակն արյան միջոցով տարածվելու հետևանքով։
Ախտանշաններն են․ սուր ցավեր՝ պտկաձև ելունի առաջային վերին հատվածը կամ գագաթը սեղմելիս, մաշկի կարմրություն, այտուցվածություն, ականջախեցու ցցվածություն։ Երեխաների ջերմությունը բարձրանում է մինչև 39-40 °C։
Բուժումը․ անտիբիոտիկներ, ականջի երկարատև (3-4 շաբաթ) առատ թախահոսությանր, վարակը լաբիրինթոս և ուղեղաթաղանթներ անցնելու առաջին իսկ նշանների դեպքում՝ վիրահատություն։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պտկաձև ելուստի բորբոքում կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 410)։ |