Ենթադաս | արյան շրջանառության համակարգ |
---|---|
Fetal circulation Վիքիպահեստում |
Պտղի արյան շրջանառություն, կենդանածին կենդանիների պտղի արյան շրջանառության համակարգն։ Տերմինը սովորաբար ներառում է պտուղ-պլացենտա շրջանառությունը, որի մեջ մտնում են պորտալարը և պլացենտայի (ընկերքի) արյունատար անոթները, որոնք կրում են պտղի արյունը։
Պտղի (նախածննդյան) շրջանառությունը տարբերվում է հետծննդյան շրջանառությունից, քանի որ թոքերը դեռ չեն գործում։ Պտուղը թթվածին և սննդանյութեր է ստանում մորից՝ ընկերքի և պորտալարի միջոցով[1]։ Շնչառության հայտնվելը և պորտալարի հատումը բերում են տարբեր նեյրոէնդոկրին փոփոխությունների, որոնք նախածննդյանը վերածում են հետծննդյան շրջանառության։
Պտղի շրջանառությունը լայնորեն ուսումնասիրվել է առողջապահական գիտությունների կողմից։ Շատ բան է հայտնի կենդանիների պտղի արյան շրջանառությունից, հատկապես անասունների և մոդելային օրգանիզմների (օրինակ՝ մկների), բժշկական գիտությունների և անասնաբուժության միջոցով։
Ընկերքից արյունը պտղին է հասնում պորտային երակի միջոցով։ Դրա մոտ կեսը մտնում է պտղի երակային ծորան և տեղափոխվում է ստորին սիներակ, իսկ մյուս կեսը՝ լյարդի ստորին սահման։ Պորտային երակի ճյուղը, որը արյուն է մատակարարում լյարդի աջ բլթին, առաջին հերթին միանում է պորտալ երակին։ Այնուհետև արյունը շարժվում է սրտի աջ նախասիրտ։ Պտղի մոտ աջ և ձախ նախասրտերի միջև բացվածք կա (օվալ անցք) և արյան մեծ մասը հոսում է աջից ձախ նախասիրտ, այսպիսով շրջանցելով թոքային շրջանառությունը։ Արյան հոսքի մեծ մասը անցնում է ձախ փորոք, որտեղից այն մղվում է աորտա։ Արյան մի մասը աորտայից տեղափոխվում է ներքին զստային զարկերակների միջով դեպի արգանդի զարկերակներ և նորից մտնում է ընկերք, որտեղ ածխաթթու գազը և պտղի կենսագործունեության արգասիքները մտնում են կնոջ շրջանառություն[1]։
Աջ նախասիրտ մտնող արյան մի մասը չի մտնում ձախ նախասիրտ, այլ տեղափոխվում է աջ փորոք և մղվում դեպի թոքային զարկերակ։ Պտղի մոտ կա հատուկ կապ թոքային զարկերակի և աորտայի միջև, որը կոչվում է զարկերակային ծորան, այն արյան մեծ մասը տեղափոխում է թոքերից (որոնք դեռևս չեն գործում շնչառության համար, քանի որ պտուղը դեռ ամնիոտիկ հեղուկի մեջ)[1]։
Մոր շրջանառության համակարգը ուղղակիորեն կապված չէ պտղի հետ, ուստի ընկերքը գործում է որպես պտղի շնչառական կենտրոն, ինչպես նաև ֆիլտր է հանդիսանում սննդանյութերի և արգասիքների համար։ Ջուրը, գլյուկոզը, ամինաթթուները, վիտամինները և անօրգանական աղերը ազատ տարածվում են ամբողջ պլացենտայում` թթվածնի հետ միասին։ Արգանդի զարկերակներից արյունը թափանցում է ընկերք, ինչպես կթափանցեր սպունգի մեջ։ Այնուհետև թթվածինը տարածվում է պլացենտայից մինչև խորիոնային թավիկներ (ալվեոլի նման կառույց), որտեղ այն տեղափոխվում է դեպի պորտային երակ։
Արյան շրջանառության համակարգը, որը բաղկացած է սրտից և արյունատար անոթներից, սաղմնային զարգացման ընթացքում համեմատաբար վաղ է ձևավորվում և շարունակում է զարգանալ աճող պտղում։ Ֆունկցիոնալ շրջանառությունը կենսաբանական անհրաժեշտություն է, քանի որ կաթնասուների հյուսվածքները չեն կարող աճել, առանց ակտիվ արյան մատակարարման։ Նախածննդյան արյան շրջանառությունը տարբերվում է հետծննդյան շրջանառությունից, քանի որ թոքերը դեռ չեն գործում։ Պտուղը մորից թթվածին և սննդանյութեր է ստանում ընկերքի և պորտալարի միջոցով[1]։
Ընկերքից արյունը պտղին է հասնում պորտային երակով։ Դրա մոտ կեսը մտնում է պտղի երակային ծորան և տեղափոխվում է ստորին սիներակ, իսկ մյուս կեսը լյարդի ստորին սահման։ Պորտային երակի ճյուղը, որը արյուն է մատակարարում լյարդի աջ բլթին, առաջին հերթին միանում է պորտալ երակին։ Այնուհետև արյունը շարժվում է դեպի սրտի աջ նախասիրտ։ Պտղի մոտ աջ և ձախ նախասրտերի միջև բացվածք կա (օվալ անցք) և արյան մեծ մասը հոսում է աջից ձախ նախասիրտ, այսպիսով շրջանցելով թոքային շրջանառությունը։ Արյան հոսքի մեծ մասը անցնում է ձախ փորոք, որտեղից այն մղվում է աորտա։ Արյան մի մասը աորտայից տեղափոխվում է ներքին զստային զարկերակների միջով դեպի արգանդի զարկերակներ և նորից մտնում է ընկերք, որտեղ ածխաթթու գազը և պտղի կենսագործունեության արգասիքները մտնում են կնոջ շրջանառություն[1]։
Արյան մի մասը աջ նախասրտից տեղափոխվում է աջ փորոք և մղվում դեպի թոքային զարկերակ։ Պտղի մոտ կա հատուկ կապ թոքային զարկերակի և աորտայի միջև, որը կոչվում է զարկերակային ծորան, որը արյան մեծ մասը տեղափոխում է թոքերից (որոնք այս պահին չեն գործում շնչառության համար, քանի որ պտուղը դեռ ամնիոտիկ հեղուկի մեջ է)[1]։
Ծննդաբերության ժամանակ, երբ նորածինը առաջին անգամ շնչում է, թոքային անոթներում ճնշումն իջնում է, որի հետևանքով ձախ նախասրտում ճնշումը մեծանում է։ Սա հանգեցնում է օվալ անցքի փակման, որն այնուհետև կոչվում է օվալ փոսություն։ Բացի այդ, արյան մեջ թթվածնի կոնցենտրացիայի բարձրացումը հանգեցնում է պրոստագլանդինների նվազմանը, ինչը հանգեցնում է բաց զարկերակային ծորանի փակմանը։ Այս փակումները թույլ չեն տալիս, որ արյունը շրջանցի թոքային շրջանառությունը[2]։
Երբեմն այս անցքերը թերի են փակվում կամ բաց են մնում։ Անոթների կամ անցքերի բաց մնալու դեպքում, դիտվում են հետևյալ խանգարումները.
Պտղի շրջանառության մնացորդները կարող են հայտնաբերվել մեծահասակների մոտ[3][4]։
Պտղի մոտ | Մեծահասակների մոտ |
---|---|
Օվալ անցք | Օվալ փոսություն |
Զարկերակային ծորան | Զարկերակային կապան |
Պտղի արտալյարդային մասը ձախ պորտային երակ | Լյարդի կլոր կապան |
Պտղի ներլյարդային մասը ձախ պորտային երակ
(երակային ծորան) |
Երակային կապան |
Պտղի ձախ և աջ պորտային զարկերակների պրոքսիմալ հատվածները | Ներքին զստային զարկերակների պորտային ճյուղերը |
Պտղի ձախ և աջ պորտային զարկերակների դիստալ հատվածներ | Միջին պորտային կապան |
Բացի շրջանառության տարբերություններից, զարգացող պտուղը մինչև ծնվելն իր հեմոգլոբինում օգտագործում է նաև թթվածնի փոխադրման այլ մոլեկուլներ։ Պտղի հեմոգլոբինը ուժեղացնում է պլացենտայից թթվածին կապելու ունակությունը։ Թթվածին-հեմոգլոբին տարանջատման կորը տեղափոխվում է ձախ, ինչը նշանակում է, որ այն ի վիճակի է կլանել թթվածինը ավելի ցածր կոնցենտրացիաներում, քան մեծահասակների հեմոգլոբինը։ Սա պտղի հեմոգլոբինին հնարավորություն է տալիս թթվածինը կլանել պլացենտայում, որտեղ թթվածնի ճնշումը ավելի ցածր է, քան թոքերում։ Մինչև վեց ամսական նորածնի հեմոգլոբինի մոլեկուլը բաղկացած է երկու ալֆա և երկու գամմա շղթայից (2α2γ)։ Գամմա շղթաները աստիճանաբար փոխարինվում են բետա շղթաներով (2α2β)։
Պտղի շրջանառության հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ պտղի հեմոգլոբինը (HbF)[5] ունի ավելի մեծ խնամակցություն թթվածնի հետ քան մեծահասկների հեմոգլոբինը, ինչը թույլ է տալիս թթվածնի տեղափոխումը մոր շրջանառությունից պտղին։
Պտղի մոտ ներսրտային ճնշումը աջ և ձախ փորոքներում նույնն է[6]։
Պտղի աորտայում արյան ճնշումը 20-րդ շաբաթում մոտավորապես 30 մմ ս.ս. է, իսկ հղիության 40 շաբաթվա ընթացքում աճում է մինչև 45 մմ ս.ս.[7]։ Պտղի զարկերակային ճնշումը մոտ 20 մմ ս.ս. է հղիության 20-րդ շաբաթում, իսկ 40-րդ շաբաթվա ընթացքում աճում է մինչև 30 մմ ս.ս.[7]։
Արյան ճնշումը նվազում է, երբ անցնում է պլացենտայով։ Պորտային զարկերակում այն կազմում է մոտ 50 մմ ս.ս.։ Թավիկների մազանոթներում ընկնում է մինչև 30 մմ ս.ս.։ Վերադառնալով դեպի սիրտ պորտային երակում ճնշումը 20 մմ ս.ս. է[8]։
Պորտալարում արյան հոսքը 20 շաբաթականում կազմում է մոտավորապես 35 մլ/րոպե, իսկ հղիության 40 շաբաթվա ընթացքում`240 մլ/րոպե[9]։ Պտղի քաշը 20 շաբաթվա ընթացքում համապատասխանում է 115 մլ/րոպե/կգ և 40 շաբաթվա ընթացքում 64 մլ/րոպե/կգ[9]։ Այն համապատասխանում է պտղի սրտանոթային արտամղման 17%-ը 10 շաբաթականում, իսկ 33%-ը`հղիության 20 շաբաթվա ընթացքում[9]։
Էնդոթելինը և պրոստագլանդինները ընկերքի անոթների վրա ունեն անոթասեղմիչ, իսկ ազոտի օքսիդը անոթալայնիչ ազդեցություն[9]։ Մյուս կողմից, անոթները նյարդային համակարգի կողմից չեն կարգավորում, իսկ կատեխոլամինները միայն քիչ ազդեցություն ունեն[9]։
Պտղի սրտամկանի գործունեությունը (որը կոչվում է նաև պտղի սրտի բաբախյուն, իսկ մինչև 10 շաբաթ հղիությունը կոչվում է սաղմնային սրտի ակտիվություն) սաղմի կամ պտղի սրտային ցիկլերի ընթացքում կծկումների արագությունն է։ Սիրտը լիովին զարգացած չէ, երբ սրտային ակտիվությունը տեսանելի է դառնում։
Հղիության ընթացքում վաղ արյունահոսության դեպքում սիրտանոթային գործունեության խանգարման հայտնաբերումը օգնում է առանձնացնել կենսունակ հղիությունը լուռ վիժումից։