Գյուղ | |||
---|---|---|---|
Պտղունք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղ | Փարաքար (համայնք) | Փարաքար համայնք[1] | ||
Մակերես | 4.2 կմ² | ||
ԲԾՄ | 870 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1795[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Պտղունքեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[3] | ||
Փոստային ինդեքս | 1145[4] | ||
|
Պտղունք, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։
Հիմնադրվել է որպես ավան և կոչվել է Բաղրամյանի անվան սովխոզին կից ավան, Պտղաբուծական սովխոզ N9։ Պտղունք է վերանվանվել 1957 թվականին։
Պտղունք գյուղը մարզկենտրոն Արմավիր քաղաքից հեռու է 33 կմ։ Տեղակայված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 870 մ բարձրություն։
Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գյուղի բնակչությունը տեղափոխվել է նույն շրջանի և Հայաստանի տարբեր գյուղերից։
Տարի | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 847 | 1585 | 1096 | 1193 | 1454[5] | 1795[2] |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1755 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 23%, աշխատունակներ՝ 60%, հետաշխատունակներ՝ 17%։ Գյուղն ունի 507 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (64 հա), պտղատու (97 հա) և խաղողի այգիները (58 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով 26 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
|