Պրահայի գեղարվեստի ակադեմիա չեխ․՝ Akademie výtvarných umění v Praze | |
---|---|
Տեսակ | academy of fine arts?, համալսարանական կառույց, Czech research institution? և հրատարակչություն |
Հիմնադրված է | 1799 |
Երկիր | Չեխիա |
Տեղագրություն | Պրահա |
Կայք | avu.cz/en/ |
Academy of Fine Arts in Prague Վիքիպահեստում |
Պրահայի գեղարվեստի ակադեմիա (չեխ․՝ Akademie výtvarných umění v Praze, AVU), Չեխիայի ամենահին արվեստի դպրոցն է։ Հիմնադրվել է 1799 թվականին։
18-րդ դարի սկզբում Պրահայում ձևավորում են մի շարք կազմակերպություններ՝ խթանելու արվեստն ու կրթությունը։ 1799 թվականի սեպտեմբերի 10-ի թագավորական հրամանով հիմնադրվում է Գեղարվեստի ակադեմիան, որն իր գործունեությունն սկսում է գծանկարի բաժնից, այնուհետև ընդլայնվելով՝ ներառում է ճարտարապետական, գեղանկարչության, փորագրության, քանդակագործության դասընթացներ։ 1896 թվականին Ակադեմիան դարձել է պետության սեփականությունը։ 1926 թվականին Չեխոսլովակիայում ակադեմիան առաջինն է ստացել «բարձրագույն արվեստի դպրոց» կարգավիճակը։ 1947 թվականին Բոգուսլավ Սլանսկին Ակադեմիային կից ստեղծում է եվրոպական նշանակության վերականգնման դպրոցը։ 1990 թվականին ակադեմիայի ռեկտոր Միլան Կնիզակը ձեռնարկում է արմատական բարեփոխումներ՝ վերակազմավորելու ակադեմիայի հայեցակարգը և ներքին կառուցվածքը։ 1991 թվականին ուսումնական ծրագրերում ներառվում են նաև նոր մեդիա դասընթացները, այդ թվում՝ կինո և համակարգչային անիմացիա[1]։
Ակադեմիան հավատարմագրված ԲՈՒՀ է, որը տալիս է ժամանակակից և պատմական արվեստի կրթություն։ Որպես բացառապես բարձրագույն դպրոց այստեղ չկան ուսանողական բնակարաններ կամ կամպուսներ։ Միջազգային ծրագրերը կազմակերպվում են չեխերեն, որոշ դասընթացներ՝ նաև անգլերեն[2]։
Ակադեմիան ունի 12 մագիստրական ծրագրեր և մեկ դոկտորական ծրագիր[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրահայի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։ |
|