Պրեսկոտի աստղադիտարան

Պրեսկոտի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ684
Երկիր ԱՄՆ
ՎայրՓրեսքոթ

Պրեսկոտի աստղադիտարան (անգլ.՝ Prescott Observatory, ՄԱՄ կոդը՝ 684), մասնավոր աստղադիտարան ԱՄՆ Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաքում։ Աստղադիտարանը հիմնվել է սիրող աստղագետ Պաուլ Կոմբայի կողմից, իսկ այժմ այն պատկանում է Մետ Ֆրանսիսին։ Հիմնվել է 1994 թվականին։

Աստղադիտարանի հիմնադիր Պոլ Կոմբան հիմնադրման օրվանից համարյա ամեն օր և 6 տարվա ընթացքում (1995-2001 թվականները) կատարել է աստերոիդների դիտարկումներ։ Արդյունքում նա հրապարակել է ավելին քան 15 հազար աստերոիդների դիրքերի մասին տվյալներ և հայտնաբերել է ավելին քան 600 նոր աստերոիդներ։

2010 թվականի կեսին Պոլ Կոմբան վաճառել է իր տունը աստղադիտարանի հետ միասին Մետ Ֆրենսիսին։ Նոր տերը պլանավորում է տեղադրել աստղադիտարանում 24 դյույմանոց աստղադիտակ և ևս մեկ արևի աստղադիտակ, դարձնել աստղադիտարանը ավտոմատացված և օգտագործել այն դպրոցականների համար կրթական ծրագրերում։

Սարքավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 18 դյույմ ռեֆլեկտոր - JMI (f/4.5) (1994 թվական) + SBIG ST-8E (4,5 մետրանի գմբեթի տակ)
  • 10 դյույմ ռեֆլեկտոր (f/4)
  • 1995-ից 2003 թվականները այստեղ հայտնաբերվել են 616 աստերոիդ[1]։
  • Հրատարակվել են 14851 աստղաչափական տվյալներ, 1994-ից 2003 թվականները[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]