Պրիյդու Բեյեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և ուսուցիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Էստոնիա |
Կրթություն | Abja Gymnasium?, Tõrva Gymnasium? և Տարտուի համալսարան |
Անդամակցություն | Էստոնիայի գրողների միություն և Estonian Literary Society? |
Պարգևներ | |
Priidu Beier Վիքիպահեստում |
Պրիյդու Բեյեր (էստ․՝ Priidu Beier, հոկտեմբերի 16, 1957[1], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ, Մաթի Մոգուցի, Պիեռ Բեզուխով, Ադա Պրիյլուպ, Կերստի Մաակլեր կեղծանուններով), էստոնացի բանաստեղծ, լրագրող և մանկավարժ։
Պրիյդու Բեյերը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 16-ին Տարտուում։ 1965-1983 թվականներին հաճախել է Հարավային Էստոնիայի տարբեր դպրոցներ։ 1976-1983 թվականներին սովորել է Տարտուի համալսարանի պատմական ֆակուլտետում։ 1984-1991 թվականներին աշխատել է Տարտուի գեղարվեստի թանգարանում, ապա ուսուցիչ է եղել տարբեր դպրոցներում։ Միաժամանակ զբաղվել է լրագրողական գործունեությամբ։ 1992-1994 թվականներին եղել «Postimees» թերթի մշակույթի բաժնի խմբագիր[2]։ 1994 թվականին եղել է արվեստի, փիլիսոփայության և պատմության ուսուցիչ Տարտուի Հուգո Տրեֆների գիմնազիայում[3]։
1989 թվականին Բեյերը Էստոնիայի գրողների միության անդամ է։
Պրիյդու Բեյերի ստեղծագործական դեբյուտը կայացել է 1976 թվականին, երբ նրա բանաստեղծությունները հրատարակվել են «Sirp ja Vasar» ամսագրում։ Այնուհետև նրա ստեղծագործությունները հրատարակվել են Էստոնիայի երիտասարդ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուներում[4]։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն հայտնվել է միայն 1986 թվականին, մինչ դա հեղինակը բազմիցս ենթարկվել է քննադատության[5]։ 1970-ական և 1980-ական թվականներին նա եղել է բանաստեղծական երեկոների ճանաչված մասնակիցներից մեկը և պատկանել է այսպես կոչված «ընդհատակյա բանաստեղծների» թվին[6]։
Առաջին գրքին արագ հաջորդել են բանաստեղծությունների այլ ժողովածուներ, որոնց մի մասը եղել են Մաթի Մոգուցի կեղծանունով։ Այդ կեղծանունով հանդես է եկել ոչ միայն Պրիյդու Բեյերը, այլև Տարտուից կոլեկցիոներ Մաթի Միլիուսը (1945-2015)[7]։
Բեյերի բանաստեղծությունները համարվում են տեղ-տեղ անվայել և սուր։ Նրա տեքստերը հաճախ ներբողների պարոդիաներ են պարունակում են պարզ չափական տներ՝ սովորական հանգերով և տաղաչափությամբ, որոնք հաճախ չեն համընկնում[2]։ Բայերի արվեստը «հատուկ տեղ է զբաղեցնում էստոնական քնարերգության գլխավոր հոսանքների շրջանում»[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիյդու Բեյեր» հոդվածին։ |
|