Պրիսցիլլա | |
---|---|
Paris, 2015. | |
Բնօրինակ անուն | Priscilla |
Ի ծնե անուն | Պրիցիլլա Սինտիա Սամանտա Բեթի |
Ծնվել է | օգոստոսի 2, 1989[1] (35 տարեկան) Նիս |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1999 - այժմ |
Լեյբլ | Բերտելսմանի երաժշտական խումբ և Sony BMG |
Կայք | priscillange.net |
Priscilla Betti Վիքիպահեստում |
Պրիսցիլլա (ֆր.՝ Priscilla [pʁisiˈlɑ], իսկական անունը՝ Préscilla Cynthia Samantha Betti, օգոստոսի 2, 1989[1], Նիս), ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի։ 2011 թվականին փոխել է կեղծանունը՝ դարձնելով այն Պրիսցելլա Բեթի[2]։
Երգչուհին հայտնի է իր «Quand je serai jeune», «Regarde-moi (teste-moi, déteste-moi)»[2], «Toujours pas d'amour»[3] և «Bric à brac» երգերով։ Որպես Տինա Ռավել խաղացել է ֆրանսիական «Chante !» հեռուստասերիալում, որը դուրս է եկել 2008-2011 թվականներին ֆրանսիական France 2 ալիքում[2][3][4][5][6][7]։
2001 թվականին, երբ Պրիսցելլան 11 տարեկան էր, մասնակցում էր տարբեր երաժշտական հաղորդումների, որոնցից էր «Drôle de petits champions»-ը TF1 ալիքում։ Նրան նկատել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Պատրիկ Դեբորտը, և հենց առաջին տարում, Jive Records-ում, թողարկել Պրիսցելլայի առաջին սինգլը՝ «Quand je serai jeune» («Երբ ես լինեմ երիտասարդ»)[3][8][9]։
Նրա առաջին ալբոմը թողարկվել է 2002 թվականին, որը վաճառվել է ավելի քան 90 հազար օրինակով։ Նույն թվականին նա սկսել է աշխատել իր նոր ալբոմի՝ Priscilla-այի վրա, որի առաջին սինգլը «Regarde-moi (teste-moi, déteste-moi)»-ն է։ Սինգլի շնորհիվ երգչուհին ֆրանսիական հիթ շքերթում կարողացել է զբաղեցնել հինգերորդ հորիզոնականը։ Ալբոմի երկրորդ սինգլը «Tchouk tchouk musik»-ն է, որը վաճառվել է 140 հազար օրինակով[9]։
2003 թվականին, երբ նա 13 տարեկան էր[10], համարվել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ արտիստը, ով համերգ է տվել «Փարիզի «Օլիմպիա» կոչվող դահլիճում[11]։ Այդ ռեկորդը դեռևս չի գերազանցվել[12]։
2004 թվականին Պրիսցելլան դեբյուտել է ֆիլմերի ոլորտում՝ խաղալով ֆրանսիական Albert est méchant ֆիլմում («Վտանգավոր Ալբերը»)[9]։ Ֆիլմը դուրս է եկել հունվարին։
Երգչուհու երրորդ ալբոմի առաջին սինգլը՝ «Toujours pas d'amour»-ը, վաճառվել է ավելի քան 100 հազար օրինակով[9]։ Փետրվարին նրա և՛ ալբոմները, և՛ սինգլները հայտնվել են խանութներում։
Հետագայում վաճառքի թիվը կտրուկ նվազել է։ Չորրորդ ալբոմը՝ Bric à brac-ը, 2005 թվականին վաճառվել է 50 հազար օրինակով[9]։
2006 թվականին դուրս եկավ նրա «Mission Kim Possible» սինգլը, որը ձայնագրվել էր հատուկ ֆրանսիական լեզվով ամերիկական «Կիմը հինգին գումարած» սերիալի համար[3]։ 2007 թվականին՝ չորրորդ ալբոմից հետո, Պրիսցելլան դադարեցրել է հարաբերությունները պրոդյուսեր Պատրիկ Դոբերտի հետ[8]։ 5-րդ ալբոմը՝ Casse comme du verre-ը, հայտնվել է 2007 թվականի վերջին, և եթե համեմատենք նախորդ ալբոմների հետ, ապա այս ալբոմը ընդհանրապես չտարածվեց հանրության մեջ[9]։
2008 թվականից մինչև 2011 թվականը Պրիսցելլան խաղաց ֆրանսիական «Chante !» երիտասարդական սերիալում՝ գլխավոր դերում, որը ցուցադրվում էր France 2 ալիքով[13]։
2013 թվականին երգչուհին սկսել է աշխատել իր նոր ալբոմի վրա[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիսցիլլա» հոդվածին։ |
|