Պրիտիպալ Սինգհ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | field hockey player |
Երկիր՝ | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 28, 1932 |
Ծննդավայր՝ | Nankana Sahib, Lahore Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | մայիսի 20, 1983 (51 տարեկան) |
Մահվան վայր՝ | Լուդհիանա, Patiala division, Փենջաբ, Հնդկաստան |
Հասակ՝ | 175 սանտիմետր |
Պրիտիպալ Սինգհ (Prithipal Singh. հունվարի 28, 1932, Nankana Sahib, Lahore Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 20, 1983, Լուդհիանա, Patiala division, Փենջաբ, Հնդկաստան[2]), հնդիկ մականորդ։ Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր։
Պրիտիպալը սիկհ էր։ Մասնակցել է միմյանց հաջորդած երեք օլիմպիդաների՝ (1960, 1964, 1968 թթ.)՝ յուրաքանչյուրում մեդալ նվաճելով։ Մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալի իր հավաքածուով նա օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենահաջողակ մականորդներից մեկն է համարվում։ Բացի այդ, 1962 թվականի ասիական խաղերի արծաթե մեդալակիր է և 1966 թվականի այդ խաղերի ոսկե մեդալակիր։ Սինգհը հանդես է եկել պաշտպանական դիրքում, սակայն, տիրապետելով հուժկու հարվածների, հաճախ մասնակցել է նաև իր թիմի գրոհներին, աչքի ընկել որպես գոլահար, ճանաչվել մի շարք հեղինակավոր մրցաշարերի ռմբարկու[3]։ Օլիմպիական խաղերում ընդհանուր առմամբ դարձել է 22 գոլի հեղինակ։ Ընդ որում՝ գոլերի մեծ մասը խփել է կարճ անկյունայինի հմուտ խաղարկման և 11 մետրանոցների դիպուկ իրացման շնորհիվ։ Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1958 թվականին։ Որոշ ժամանակ անց դարձել է թիմի ավագ[4]։
Իր ձեռքբերումների համար Պրիտիպալ Սինգհը 1961 թվականին արժանացել է Արջունա մրցանակի[5] 1967 թվականին՝ Պադմա Շրի շքանշանի։
Սինգհը նաև գյուղատնտես-գիտնական էր և դասախոս։ Նրան համալսարանի տարածքում սպանել է իր ուսանողներից մեկը[6]։
Կինոռեժիսոր Բաբիթա Փուրին 2015 թվականին փաստա-դրամատիկական ֆիլմ է նկարահանել Պրիտիպալ Սինգհի մասին[7][8]։