Պրոգեստերոնային հեշտոցային օղ կամ միայն պրոգեստերոնային հեշտոցային օղ, հեշտոցային օղերի տեսակ, որը կիրառվում է կրծքով կերակրման ընթացքում բեղմնականխման նպատակով[1]։ Կիրառումը կարելի է սկսել ծննդաբերությունից հետո չորրորդ շաբաթից և շարունակել մինչև մեկ տարի[2][3]։ Անարդյունավետ կիրառման հաճախականությունը կազմում է 100 դեպքից 1,5[1]։ Կիրառվում է ներհեշտոցային տեղադրման ճանապարհով՝ մեկ օղը մինչև երեք ամիս տևողությամբ[2]։ Կինն անձամբ կարող է տեղադրել և հանել օղը[3]։
Կողմնակի ազդեցությունների թվում են հեշտոցային արտադրությունը և ցավը միզարձակման ընթացքում[3]։ Լուրջ կողմնակի ազդեցություններ բնորոշ չեն[3][4]։ Կիրառման արդյունքում շատ հաճախ դաշտանային ցիկլը չի վերականգնվում[1]։ Պրոգեստերոնային օղերը հատուկ մշակվել են կրծքով կերակրման ընթացքում կիրառելու նպատակով, քանի որ կաթնարտադրության վրա չեն ազդում[1]։ Տեղադրելուց հետո այն աստիճանաբար ձերբազատում է պրոգեստերոն հորմոնը[1]։
Պրոգեստերոնային օղը կիրառման առաջին թույլտվությունը ստացել է դեռևս 1998 թ․[5]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, որն ըդգրկում է առողջապահական համակարգում կիրառվող ամենաարդյունավետ և անվտանգ դեղերը[6]։ 2014 թվականի դրությամբ պրոգեստերոնային օղերն առկա են Հարավային և Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներում[1]։ 2016 թվականից ԱՄՆ-ում չի կիրառվում[2]։ Մշակվել է «Population Council» կազմակերպության կողմից և վաճառվում է «Progering» անվան տակ[5][7]։
↑Carr, SL; Gaffield, ME; Dragoman, MV; Phillips, S (September 2016). «Safety of the progesterone-releasing vaginal ring (PVR) among lactating women: A systematic review». Contraception. 94 (3): 253–61. PMID25869631.