Պրոգլաս հին սլավոներեն՝ Ⱂⱃⱁⰳⰾⰰⱄⱏ և հին սլավոներեն՝ Прогласъ | |
---|---|
Հեղինակ | Կյուրեղ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | Քարոզ |
Բնօրինակ լեզու | Եկեղեցական սլավոնական |
Ստեղծման տարեթիվ | 9-րդ դար |
Հրատարակման տարեթիվ | 863 |
Proglas Վիքիպահեստում |
«Պրոգլաս» (հին սլավոներեն՝ Ⱂⱃⱁⰳⰾⰰⱄⱏ), սլավոնական առաջին գրավոր բանաստեղծական շարադրանքը։ Վերագրվում է սլավոնական գրի (այբուբենի) ստեղծողներից մեկին՝ սուրբ Կյուրեղին (Կիրիլին)[1]։
Գիրքն ստեղծվել է IX դարում Մեծ Մորավիայում։ Կյուրեղն ու Մեթոդիոսն իրենց առջև խնդիր էին դրել գրի ստեղծումից հետո հիմնել և պաշտպանել սլավոնական գրչությունն ու գիրքը[2], և դա արտացոլված, ի ցույց է դրված «Պրոգլաս»-ում։ Այդ գրքում Կյուրեղը սլավոնական դպրության գովքն է անում, շեշտում է, որ դրանում դրսևորվել է աստվածային սկիզբը, քանզի սլավոններին օգնում է հեռանալ, զատվել հեթանոսությունից և վերափոխվել՝ դառնալով քաղաքակիրթ ժողովուրդ[1]։ Կյուրեղը գրում է, որ սլավոնական լեզվով գրված գրքերը աստվածային իմաստություն են բովանդակում ու հաղորդում, ուստիև օգնում են պայքարելու դիվական, սատանայական գայթակղության դեմ։ Այսպիսով՝ սլավոնական գրականության վաղնջական շրջանից ի վեր գիրքը համարվել է սրբազան երևույթ[3], աստվածային էության դրսևորում, որի հետ շփվելը, հաղորդակցվելը հսկայական օգուտ է պարգևում մարդու։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոգլաս» հոդվածին։ |