Պրոկոպ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ռեստորան և սրճարան |
Հիմնադրված է | 1686 |
Երկիր | ![]() |
Կայք | procope.com |
![]() |
«Պրոկոպ» սրճարան, (ֆր.՝ Le Procope), Փարիզի ամենահին սրճարանը, այն գտնվում է Լատինական թաղամասում, Անսեն Կոմեդի (rue de l’Ancienne-Comédie) թաղամասում, Սեն Ժերմենի զբոսայգու մոտ։
1686 թվականին սիցիլիացի խոհարար Ֆրանչեսկո Պրոկոպիո Դեյի Կոլտելին, որին անվանում էին Պրոկոպ, սրճարան է բացել Rue des Fossés Saint-Germain (ներկայիս՝ de l’Ancienne-Comédie) փողոցում։ Սուրճից, թեյից և տաք շոկոլադից բացի սրճարանում մատուցել են նաև նորույթ՝ պաղպաղակ։ Սրճարանում ավելի հարգի է եղել էին մրգահյութերն ու շողոքորթ մրգերը։ Բացի այդ, սրճարանում մատուցել են լիկյորներ և տարբեր տեսակի արտասահմանյան գինիներ[2][3]։ Փարիզում առաջին սրճարանի բացումը նպաստել է նրան, որ շուտով սրճարաններ են բացվել ամբողջ քաղաքում։
Լուսավորության դարաշրջանում սրճարանը դարձել է գրողների և փիլիսոփաների քննարկման կենտրոն՝ այդպիսով դառնալով առաջին գրական սրճարանը։
18-րդ դարում սրճարանի սեփականատերը մի քանի անգամ փոխել է։ 19-րդ դարի սկզբին սրճարանը մրցակցության մեջ է հայտնվել «Դե լյա Ռեժանս» սրճարանի հետ։ 1890 թվականին սրճարանը փակվել է և վերաբացվել է 1893 թվականին։ Սրճարանում տեղավորված է եղել բուսակերների ռեստորան, ուսանողների և աղքատների համար նախատեսված ճաշարան։
1952 թվականին Պրոկոպը վերաբացվել է որպես ռեստորան։
Նրա այցելուների թվում են եղել գրողներ, դերասաններ, փիլիսոփաներ, հեղափոխականներ՝ Դենի Դիդրոն, Բենջամին Ֆրանկլինը, Ժան-Ժակ Ռուսոն, Ժան Պոլ Մարատը, Վոլտերը, Ժորժ Ժակ Դանտոնը, Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, Օնորե դը Բալզակ, Վիկտոր Հյուգոն, Ժան Բատիստ Գուստավ Պլանշը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոկոպ (սրճարան)» հոդվածին։ |
|