Պրովանսի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ֆրանսիայի համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1971[1] |
Լուծարված է | հունվարի 1, 2012 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Էքս-ան-Պրովանս |
Կայք | univ-provence.fr |
Պրովանսի համալսարան (ֆր.՝ L'univercite de Provence Aix-Marseile), Էքս-Մարսել ակադեմիայի կազմի մեջ մտնող ֆրանսիական երեք համալսարաններից մեկը։ Գիտությունների ֆակուլտետը գտնվում է Մարսելում, բանասիրական և հումանիտար ֆակուլտետները՝ Էքս-ան-Պրովանսում[3]։ 2012 թվականին, միանալով Միջերկրածովյան և Պոլ Սեզան համալսարանների հետ, մտել է L'universite d'Aix-Marseile-ի կազմի մեջ, որը Ֆրանսիայի ամենաերիտասարդ համալսարանն է, բայց և ամենամեծն է ուսանողների թվով, բյուջեի ու անձնակազմի չափերով։
Թեև արմատներով հասնում է պատմության խորքերը՝ մինչև 1409 թվականը, այդուհանդերձ համալսարանի հիմնադրման տարեթիվ է համարվում 1969 թվականը։ «Պրովանսի համալսարանը Ֆրանսիայում լավագույններից մեկն է, Փարիզի համալսարանից հետո երկրորդը և մեծ ներդրում ունի հատկապես ֆրանսիական գրականության, պատմագիտության, լեզվաբանության բնագավառներում»,- նշված է Հարվարդի համալսարանի վեբ կայքում[4]։
2007-2008 ուսունական տարում Պրովանսի համալսարան են ընդունվել 23.056 պատանիներ ու աղջիկներ, ընդ որում՝ աղջիկների թիվը գրեթե կրկնակի գերազանցում էր տղաների թվին։ 3.255 ուսանող արտասահմանյան երկրներից էին, ընդսմին՝ նրանց 44 տոկոսը՝ աֆրիկյան երկրներից։ Տարբեր քաղաքներում՝ Էքս-ան-Պրովանսում, Մարսելում, Ավինյոնում, Լամբեսքում, Առլում և այլուր գտնվող համալսարանական կառույցները ընդհանուր առմամբ տրամադրում են 258.143 քառակուսի մետր հարմարավետ օգտագործելի մակերես։
Համալսարանի 2007 թվականի բյուջեն կազմել է 120,7 միլիոն եվրո։ Բարձրագույն ուսումնական այս հաստատությունն ունի իր սեփական հրատարակչությունը, իր սեփական թատրոնը, որն անվանակոչվել է ի պատիվ ետպատերազմական տարիների բազմաքանքար արվեստագետ, դերասան, բեմադրիչ, բանաստեղծ, թարգմանիչ Անտուան Վիտեզի[5][6][7][8][9]։
|