Պրոտամին սուլֆատ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 9009-65-8 |
EINECS համար | 618-450-7 |
ЕС | 618-450-7 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պրոտամին սուլֆատ, դեղորայք, կիրառվող հեպարինի ազդեցությունը նվազեցնելու համար[1]։ Այն հիմնականում կիրառվում է ցածր մոլեկուլյար հեպարինի գերդոզավորման դեպքում, ինչպես նաև հեպարինի ազդեցությունը վերացնելու համար սրտի վիրահատությունների և ծննդաբերության ընթացքում[1][2]։ Այն տրվում է ներերակային ընդունման ձևով[1]։ Ազդեցությունները սովորաբար արտահայտվում են հինգ րոպեի ընթացքում[3]։
Կողմնակի ազդեցություններն են՝ ցածր զարկերակային ճնշում, սրտի դանդաղ ռիթմ, ալերգիկ ռեակցիաներ և փսխում[1]։ Ալերգիկ ռեակցիաները կարող են ծանր ընթանալ, ընդհուպ մինչև անաֆիլաքսիա[1]։ Վտանգն ավելի մեծ է այն տղամարդականց շրջանում, ովքեր ունեցել են վազէկտոմիա[4]։ Դեռևս չկան ապացույցներ հղիության ընթացքում նրա օգտագործման վնասակարության վերաբերյալ, քանի որ այն լավ չէ ուսումնասիրված այս խմբի շրջանում[5]։ Պրոտամինն աշխատում է կապվելով հեպարինի հետ[1]։
Պրոտամին սուլֆատը հաստատվել է բժշկական օգտագործման համար ԱՄՆ-ում 1969թ․-ին[1]։ Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Հիմնական դեղերի ցանկում է, որպես առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց՝ անհրաժեշտ առողջապահական համակարգում[6]։ Մեծաքանակ գնման դեպքում դեղորայքի արժեքը մեկ սրվակի համար կազմում է 2.82-12.20$[7]։ Այն ի սկզբանե պատրաստվում էր սաղմոնի սերմնահեղուկից[1]։ Իսկ այժմ այն հիմնականում պատրաստվում է ռեկոմբինանտ բիոտեխնոլոգիայով[8]։
Պրոտամին սուլֆատը սովորաբար կիրառվում է որոշ վիրահատությունների ընթացքում հեպարինի մեծ դոզաներին հակադարձելու համար։ Օրինակ՝ սրտի վիրահատությունների ընթացքում,երբ անհրաժեշտ են հակամակարդիչներ արյան արհեստական շրջանառության սարքի խցանումը կանխարգելելու համար։ Պրոտամինի մի դեղաչափը տրվում է հիվանդին սարքը անջատելուց հետո,երբ նա այլևս կարիք չունի հակամակարդիչների կամ արյան արհետական շրջանառության։
Այն նաև օգտագործվում է որպես խաչմերուկ մի կողմից վիրուսային տրանսդուկցիաների, մյուս կողմից՝ գենային փոխակերպումների,սպիտակուցների մաքրման համար, ինչպես նաև հյուսվածքային կուլտուրաներում։ Գենային թերապիայում պրոտամին սուլֆատը ուսումնասիրվել է որպես տրանսդուկցիայի տեմպերը արագացնող միջոց, ինչպես վիրուսային, այնպես էլ ոչ վիրուսային միջնորդավորված փոխանցման մեխանիզմներում (օրինակ՝ օգտագործելով կատիոնային լիպոսոմներ)[9][10]։
Պրոտամինը օգտագործվում է նաև ինսուլին-ասպարտ-պրոտամին և NPH-ինսուլին կոմպլեքսների ձևով։
Հեպարինի չեզոքացման համար անհրաժեշտ դեղաչափը 1-1,5 մգ պրոտամին սուլֆատ յուրաքանչյուր 100ԱՄ ակտիվ հեպարինի հաշվարկով։ Մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը պետք է վերահսկվի դեղաչափը ընդունելուց հետո 5-15րոպեյվա ընթացքում,այնուհետև 2-8 ժամվա ընթացքում։
Նշվում է,որ պրոտամինը առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ որոշ հիվանդների մոտ․
Դրանք տեղի են ունենում 0,28-6%-ի դեպքերում[12][13][14]։ Այս ռեակցիաները կարելի է նվազագույնի հասցնել՝ խուսափելով պրոտամին սուլֆատի արագ ինֆուզիայից,ինչպես նաև ռիսկի խմբում գտնվող հիվանդներին նախապես տալ հիստամինային ռեցեպտորների հակազդիչներ (H1 և H2) և ստերոիդներ։ Խորհուրդ է տրվում կիրառել փորձնական 5-10մգ, նախքան ամբողջական դեղաչափի ներարկումը[12]։
Այն խիտ կատիոնային պեպտիդ է, որը կապվում է հեպարինի կամ ցածր մոլեկուլային զանգվածով հեպարինի հետ՝ կայուն իոնային զույգ ձևավորելու համար, որը չունի հակամակարդիչ ակտիվություն։ Իոնային միացությունը այնուհետև հեռանում և քանդվում է ռետիկուլոէնդոթելիալ համակարգի կողմից։ Մեծ դեղաչափերի դեպքում պրոտամին սուլֆատը կարող է նաև ունենալ անկախ,բայց թույլ հակամակարդիչ ազդեցություն։
Պրոտամինը ի սկզբանե անջատվել է սաղմոնի սերմնահեղուկից, բայց այժմ այն հիմնականում պատրաստվում է ռեկոմբինանտ կենսատեխնոլոգիայով[2][8]։
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |