Ջազ ամառային օրով անգլ.՝ Jazz on a Summer's Day | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] և երաժշտական ֆիլմ |
Թվական | 1959, փետրվարի 19, 1960[2], մարտի 1, 2020, օգոստոսի 12, 2020 և օգոստոսի 5, 2021 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Արամ Ավակյան[1] և Bert Stern?[1] |
Սցենարի հեղինակ | Arnold Perl? և Albert D'Annibale? |
Օպերատոր | Bert Stern? |
Մոնտաժ | Արամ Ավակյան |
Պատմվածքի վայր | Ռոդ Այլենդ |
Տևողություն | 85 րոպե |
Ջազ ամառային օրով, 1959 թվականին նկարահանված համերգային վավերագրական ֆիլմ։ Ֆիլմը պատկերում է 1958 թվականին Ռոդ Այլենդի Նյուպորտ քաղաքում տեղի ունեցած Newport ջազային փառատոնը, որը կայացել է 1958 թվականի հուլիսի 3-ից մինչև հույլիսի 6-ը[3]։
Ֆիլմը նկարահանել են լուսանկարիչ Բերթ Շթերնը և Արամ Ավագյանը, որը նաև մոնտաժել է այն[4]։ Ֆիլմի երաժշտական մասի պատասխանատուն Ջորջ Ավագյանը, որը ջազային երաժիշտ է և Արամ Ավագյանի եղբայրը։
Ֆիլմում պատկերվում է երաժշտական փառատոնը։ Այստեղ ներկայացվում է նաև 1958 թվականի Ամերիկայի գավաթի որոշ տեսարաններ։ Այն հիմնականում առանց երկխոսության կամ պատմության է, բացառությամ Ուիլս Կոնովերի պարբերական հայտարարությունների։
Ֆիլմում ներկայացվում են Ջիմմի Ջիֆրեի, Թելոնիուս Մոնկի, Սոնի Սթիթի, Անիտա Օ՚Դեյի, Դինա Վաշինգտոնի, Ջերի Մուլիգանի, Չաք Բերիի, Չիկո Հեմիլթոնի, Էրիկ Դոլֆի, Լուի Արմսթրոնգի և Ջեք Թիգարդենի ներկայացումները։ Նաև փառատոնին ելույթ են ունեցել Բաք Կլեյթոնը, Ջո Ջոնսը, Արամնդո Փերազան, Eli's Chosen Six անսամբլը, Եյլի քոլեջի անսամբլը, որտեղ նվագում էր նաև շեփորահար Ռոուզվել Ռադդը, որը ֆիլմում դիքսիլենդ (ջազի ոճ) նվագելով պտտվում էր ողջ Նյումենով[5]։
Ինչպես նախապես ծրագրված էև, փառատոնի վերջին ելույթը ունեցել է ամենահայնտի գոսպել երգչուհի Մահալյա Ջեքսոնը։ Ֆիլմը եզրափակվել է նրա տերունական աղոթքով։
1999 թվականին Կոնգրեսի գրադարանի որոշումով ֆիլմը ընդգրկվել է Միացյալ Նահանգների ազգային գրաատյան՝ որպես «մշակութային, պատմական և էսթետիկորեն նշանակալի» ֆիլմ[6][7]։
Ֆիլմը Rotten Tomatoes-ում ստացել է 100% գնահատական։
Ֆիլմի առաջնախաղը կայացել է 1959 թվականին Վենետիկի կինոփառատոնին[8]։
Ֆիլմը վերաթողարկվել է Charly Records-ի կողմից և վաճառվել է CD-ով[9]։