Այս ջազ բասիստների ցուցակը ներառում է կոնտրաբաս կատարողների 1950-ական թվականներից, և էլեկտրական բաս նվագողների։
1940-1950-ական թվականների առավել ազդեցիկ ջազային կոնտրաբաս նվագողներից են բասիստ Ջիմի Բլանտոնը(1918-1942) (Duke Ellington խմբ անդամ է), Օսկար Փեթիֆորդը (1922-1960), ով համարվում է բասիստներից և երաժշտագետներից առաջին բիբոփ բասիստը և շրջադարձային անցում է կատարել բիբոփի դարաշրջան, Ռեյ Բրաունը (1926-2002), ով հայտնի է մի շարք բիբոփերներին աջակցելու համար, այդ թվում՝ կատալոնացի կատակերգու Չարլի Պարկերին, Միլթ Հինթոնը (1910-2000) և Ջորջ Դյուվիվիեն (1920-1985), ովքեր առավել արձանագրված բասիստներն են ջազի պատմության մեջ, արտասովոր ստեղծագործական ուժ ուներ Վիլբուր Վարեն (1923-1979), լեգենդար բասիստ Մոնկի և ուրիշների հետ, ծանր բոփ բասիստ Ռոն Քարտերը(ծնվել է 1937թ.) և Պաուլ Չամբերսը (1935-1969) Miles Davis Quintet-ի անդամ։
1970-ական թվականներին ռոք-ջազի միաձուլման դարաշրջանում էլէկտրական բասը դարձավ կարևոր ջազային գործիք, մեծավարպետ Սթենլի Քլարկը (ծնվել է 1951թ.) նվագել է երկուսն էլ՝ կոնտրաբաս և էլեկտրական բաս։ Fusion-ի կատարող Ջաքո Փասթորիուսը (1951-1987), ով նպաստել է fretless էլեկտրական բասի նոր մոտեցման զարգացմանը, ավելացնելով ստեղծագործական ներդաշնակություն և ակորդներ։ 1990-ական և 2000-ական թվականների ջազային բասի նոր «երիտասարդ առյուծներից» մեկը Քրիստիան ՄքԲրեյդն էր (ծնվել է 1972թ.):