Ջակոպո Կոպպի

Ջակոպո Կոպպի
Ծնվել էսեպտեմբեր 1523[1]
ԾննդավայրPeretola[1]
Վախճանվել է1591[2][3][4][…]
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա[2]
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
 Jacopo Coppi Վիքիպահեստում

Ջակոպո Կոպպի (անգլ.՝ Jacopo Coppi or Giacomo Coppi),(սեպտեմբեր 1523[1], Peretola[1] - 1591[2][3][4][…], Ֆլորենցիա, Իտալիա[2])[5], կամ Ջակոպո դել Մեգլիո ՝ (իտալ.՝ Jacopo del Meglio) («լավագույնը») ,(Պերետոլա, 1546-1591), իտալացի նկարիչ , գործել է հիմնականում Ֆլորենցիայում և Հռոմում գործող Մաներիզմի ոճով[6]։ Այլ աղբյուրներում նա հայտնի է անգլ.՝ Giacinto Coppi անվանումով[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակոպո Կոպպին Ջորջո Վազարի անունով նկարիչների թիմից մեկն էր, որը զբաղվում էր Ֆլորենցիայում Ֆրանցիսկո I դե Մեդիչիի ցուցասրահի ձևավորմամբ Պալացցո Վեկկիոում։ Ցուցասրահի համար նա պատկերել է «Վառոդի գյուտը» և «Դարիուսի ընտանիքը Ալեքսանդր Մեծից առաջ» աշխատանքները։

Որոշ աղբյուրներ վիճարկում են Կոպպիի և Մեգլիոի ինքնությունը։ Ըստ այդ աղբյուրների նա ստեղծագործել է Հռոմում և Բոլոնիայում[8]։

Վազարին նշում է, որ օգնել է իր վարպետի հուղարկավորության համար նկարազարդել իրերը։ Նրա աշխատանքների թվում են Հռոմի Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցու համար արված Ֆրեսկոները (1577) , «Ecce Homo» նկարը Ֆլորենցիայի Սանտա Կրոչե (իտալ.՝ Basilica di Santa Croce, Սուրբ Խաչ եկեղեցի) եկեղեցու և Փրկիչի կտավը (1579) Բոլոնիայի Սան Սալվատոր եկեղեցու համար[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Strinati C. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1983. — Vol. 28.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names
  4. 4,0 4,1 4,2 British Museum person-institution thesaurus
  5. Reale Galleria di Firenze illustrata: Ritratti di pittori, volume 4, by Galleria degli Uffizi, Real Galleria di Firenze, page 160-162
  6. Garollo, Gottardo (1907). Ulrico Hoepli, ed. Dizionario biografico universale. Editore Libraio della Real Casa, Milan. p. 574.
  7. Collezione alfabetica di uomini e donne illustri della Toscana, by Filippo Brocchi, page 59.
  8. Reale Galleria di Firenze illustrata: Ritratti di pittori. 4, By Galleria degli Uffizi, Real Galleria di Firenze, Page 160-164.
  9. Reale Galleria di Firenze illustrata: Ritratti di pittori, volume 4, by Galleria degli Uffizi, page 160-162.