Գյուղ | ||
---|---|---|
Ջահմանց | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բաբերդի գավառակ | |
Այլ անվանումներ | Չահմանց, Ջահմանս, Ջահմանք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ջահմանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։
Գյուղում պահվում էր Պետրոս Գետադարձ կաթողիկոսի օրոք (XI դար) գրված մի ավետարան, որը տեղացիները մերժել էին 500 ոսկու դիմաց վաճառել եվրոպացիներին։
1909 թվականին ուներ 60 տուն հայ և 40 տուն այլազգի բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությւոն, երկրագործությունն ու մեղվաբուծությունն էր։
Ջահմանցն ուներ հայկական եկեղեցի։
Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։