Ջամալ Ահմադ Մուհամմադ Ալի ալ-Բադավի արաբ․՝ جمال محمد البدوي | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 22, 1960 |
Ծննդավայր | Mukayras District, Al Bayda' Governorate |
Մահացել է | հունվարի 1, 2019 (58 տարեկան) |
Մահվան վայր | Marib Governorate, Եմեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | ռազմիկ |
Անդամություն | Islamic Jihad of Yemen? |
![]() |
Ջամալ Ահմադ Մուհամմադ Ալի ալ-Բադավի, (արաբ․՝ جمال محمد البدوي, հուլիսի 22, 1960, Mukayras District, Al Bayda' Governorate - հունվարի 1, 2019, Marib Governorate, Եմեն), եմենցի ահաբեկիչ, Ադեն քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 12-ին «Քոուլ» ամերիկյան կործանիչ ականակրի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկն էր, որի արդյունքում մահացել են 17 ամերիկացի նավաստի։
Երկու անգամ փախել է Եմենի բանտերից, որոնցից մեկի ժամանակ՝ երբ արդեն պատրաստ էր իմ մահվան դատավճիռը։ Մինչ նրան վերացնելը նրա անունը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից դասվում էր աշխարհի ամենաորոնվող ահաբեկիչների տասնյակում։ Նրա ձերբակալման վարձատրությունը կազմում էր մինչև 5 միլիոն դոլար[1]։
Ալ-Բադավին իր առաջին փախուստն իրականացրել է 2003 թվականի ապրիլին, նա այդ ժամանակ փախել է 9 ուրիշ ձերբակալվածների հետ։ Սակայն 2004 թվականի մարտ ամսին նորից բռնվել է։ 2006 թվականի փետրվարի 3-ին 23 դատապարտյալների հետ նորից է փախուստի դիմել[2]։ Այդ օրվանից Ալ-Բադավին գտնվել է միջազգային հետախուզման մեջ։
2019 թվականի հունվարի 1-ին ոչնչացվել է Եմենում՝ ավիահարվածի հետևանքով։ Մահացել է ավտոմեքենայի մեջ, որտեղ նա մենակ է եղել։ Ավիահարվածի ժամանակ կողմնակի վնաս չի հասցվել[3][4]։