Ծնվել է | 1975[2][3][4][…] |
---|---|
Ծննդավայր | Մարուա, Կամերուն[2][4] |
Մասնագիտություն | վիպասան, կանանց իրավունքների պաշտպան, գրող և ֆեմինիստ |
Լեզու | ֆրանսերեն[1] |
Քաղաքացիություն | Կամերուն |
Ուշագրավ աշխատանքներ | Q123059198?, Q105944823?[5], Q123059246?, Q123059318? և Q116258784? |
Պարգևներ | |
Ամուսին | Badiadji Horretowdo?[10] |
Djaili Amadou Amal Վիքիպահեստում |
Ջայիլի Ամադու Ամալ (ֆր.՝ Djaïli Amadou Amal, 1975[2][3][4][…], Մարուա, Կամերուն[2][4]), ֆուլբե, կամերունցի գրող, ֆեմինիստ։
Ջայիլի Ամադու Ամալը ծնվել է 1975 թվականին Կամերունի Դիամարե շրջանի հյուսիսում գտնվող Մարուա քաղաքում։ Գրում է ֆուլբե մշակույթի մասին և ուսումնասիրում ինչպես ժամանակակից, այնպես էլ ավանդական բնույթի սոցիալական խնդիրները։ Ջայիլի Ամադու Ամալն իր ստեղծագործություններում բախվում է Ֆուլանիի հասարակությունում առկա կանացի խնդիրներին, ինչպես նաև իր տարածաշրջանի սոցիալական խնդիրներին, Սահելում, հատկապես կանանց նկատմամբ խտրականությանը։ Նրա վեպերից Walaande-ը, որը Ֆուլա լեզվով նշանակում է ամուսնական միություն, անդրադառնում է ֆուլանի հասարակությունում առկա բազմակնության հարցին[11]։ Walaande պատմում է չորս կանանց պատմությունը, որոնք ընդունել են «ամուսնուն կիսելու արվեստը»[12]։
Ջայիլի Ամադու Ամալի վեպերից են Mistiriijo և La Mangeuse d'ames («Հոգիներ ուտողը»)։ Գրում է ֆրանսերենով[11][12]։
Ջայիլի Ամադու Ամալն ամուսանցել է ինժեներ, գրող Ամադու Բաբայի հետ։ Զույգն ապրում է Դուալայում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջայիլի Ամադու Ամալ» հոդվածին։ |
|