Ջայրուդ (արաբ․՝ جيرود), քաղաք[1] Սիրիայի հարավ-արևմուտքում՝ Դամասկոսիմուհաֆազայի տարածքում։ Մտնում է Ալ-Կուտեյֆա շրջանի կազմի մեջ։ Ըստ Սիրիայի վիճակագրության կենտրոնական բյուրոյի՝ 2004 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 24219 մարդ[2]։ Բնակչության մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են[3]։
Ջայրուդդի շրջանում անցկացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են առարկաներ (միկրոլիտներ, դանակներ, քերիչներ և այլ քարե գործիքներ), որոնք վերաբերում են Նատուֆյան մշակույթի գոյության ժամանակաշրջանին[4]։ Հռոմեական կայսրության ժամանակներում քաղաքը հայտնի է եղել որպես Գերոդա (Geroda): Անտոնիոս Օգոստոսի Իթիներարիայում քաղաքը հիշատակվում է որպես կայաններից մեկը Պալմիրայի և Դամասկոսի միջև ընկած ճանապարհին[5]։ Քաղաքը հիշատակվել է նաև միջնադարյան ճանապարհորդ, պատմաբան և աշխարհագրագետ Յակութ ալ-Համավիի աշխատանքներում[6]։ Սիրիայում օսմանյան տիրապետության շրջանում Ջայրուդը եղել է նահիյայի վարչական կենտրոն։
Քաղաքը գտնվում է մուհաֆազայի հյուսիսային մասում՝ նահանգի վարչական կենտրոն և երկրի մայրաքաղաք Դամասկոսից մոտավորապես 45 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 809 մետր[7]։
↑Страны восточного Средиземноморья, Ирак // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 176—177. — ISBN 5-85120-055-3.
↑Porter, Josias Leslie Memoir on the Map of Damascus, Hauran, and the Lebanon Mountains(անգլ.) // Journal of the Royal Geographical Society of London : journal. — Royal Geographical Society, 1856. — Т. 26. — С. 43—55. — doi:10.2307/1798344
Porter, J.L. (1856). «Memoir on the Map of Damascus, Hauran, and the Lebanon Mountains». Journal of the Royal Geographical Society of London. Royal Geographical Society. 26: 43–55. doi:10.2307/1798344.