Ջանկ Բոնդի աստղադիտարան

Ջանկ Բոնդի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ701
Երկիր ԱՄՆ
ՎայրSierra Vista? և Արիզոնա
ԲԾՄ1349 մետր
Հիմնադրվել է՝1996
Արտադրողօգոստոս 2021
Կայքhacastronomy.com/jbofeed.php

Ջանկ Բոնդի աստղադիտարան (անգլ.՝ Junk Bond Observatory, աստղադիտարանի կոդը` — «701»), աստղադիտարան ԱՄՆԱրիզոնա նահանգի Սիերա Վիստա շրջանում, Սոնորա անապատում։ Հիմնադրվել է 1996 թվականին, սիրող աստղագետ Դևիդ Հիլիի կողմից սեփական բակում[1]։

Սկզբում աստղադիտարանում տեղադրված էին Celestron 14 SCT և 16 դյույմանոց Meade LX200 աստղադիտակները, տեղաշարժվող ծածկի տակ։ 2000 թվականին այստեղ տեղադրվեց 20 դյույմանոց Ռիչի-Կրետյեն տեսակի աստղադիտակ, որը 2004 թվականին փոխարինվեց 32 դյույմանոց Ռիչի տեսակի աստղադիտակով։

Աստերոիդների որոնումները այստեղ սկսվել են 1998 թվականից։ Առաջին հայտնաբերումը կատարվել է 1999 թվականին Ջեֆրի Մեդկեֆի կողմից[2]։

2016 թվականի նոյեմբերի դրությամբ այստեղ հայտնաբերվել են 272 աստերոիդներ։ Համաձայն Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների դրանցից 219 հայտնաբերել են Դևիդ Հիլին կամ Ջեֆրի Մեդկեֆը։ Մնացած 53 աստերոիդների հայտնաբերումը վերագրվում է աստղադիտարանին[3]։

Աստղադիտարանում 1999 թվականից 2008 թվականները կատարվել են ընդհանուր առմամբ 35465 աստղաչափական դիտարկումներ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «66479 Healy (1999 RQ33)». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. Schmadel, Lutz D. (2006). «(38203) Sanner [2.53, 0.12, 5.9]». Dictionary of Minor Planet Names – (38203) Sanner, Addendum to Fifth Edition: 2003–2005. Springer Berlin Heidelberg. էջեր 204–205. doi:10.1007/978-3-540-34361-5_2413. ISBN 978-3-540-34361-5.
  3. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանի կատարած բոլոր դիտարկումները

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները