Ջաննի Ռոդրիգես

Ջաննի Ռոդրիգես
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 1994(1994-06-07)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ջաննի Դանիել Ռոդրիգես Ֆերնանդես (հունիսի 7, 1994(1994-06-07)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում է որպես ձախ պաշտպան[2][3]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսը ծնվել է Մոնտեվիդեոյում, 2010 թվականին միացել է «Դանուբիո»-ի երիտասարդական համակարգին։ 2012 թվականին միացել է ավագների խմբին՝ 2012–13 թվականների Իսպանիայի ֆուտբոլի առաջնությանը՝ խաղալով 12 խաղ և 2012 թվականի Հարավամերիկյան գավաթին՝ խաղալով 2 խաղ։

2013 թվականին Ռոդրիգեսը միացել է Պորտուգալիայի «Բենֆիկա»-ին՝ նշանակվելով Պորտուգալիայի Երկրորդ առաջնության պահեստային խմբում։ Այնտեղ 2012–13 թվականների Պոտրուգալիայի երկրորդ առաջնությունում խաղացել է 3 խաղ և 21 խաղ՝ 2013–2014 Պորտուգալիայի երկրորդ առաջնությունում։ 2014-15-ին չլինելով B խմբի անդամ՝ Ռոդրիգեսն ակտիվ չի եղել[4]։

2015 թվականի փետրվարի 5-ին հայտարարվել է, որ Ռոդրիգեսը տեղափոխվել է «Պենյարոլ»[5][6]։ Հետագայում՝ մինչև 2019 թվականի հուլիսի 18-ին Իսպանիայի «Ալմերիա» ակումբին միանալը, ներկայացրել է «Սերո», «Սուդ Ամերիկա», «Ֆենիքս» և Արգենտինայի «San Martín de San Juan» ակումբները[7]։

Սակայն ակումբի սեփականատիրոջ փոփոխությունից հետո՝ 2019 թվականի օգոստոսի 28-ին նա խզել է պայմանագիրը անդալաուզական ակումբի հետ։

2020 թվականի փետրվարի 16-ին Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է Ռոդրիգեսի հետ մեկամյա պայմանագիր կնքելու մասին[8]։ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին նա հեռացել է «Լոռի»-ից և պայամանագրով մինչև մրցաշրջանի ավարտը միացել է Իսպանիայի «El Ejido» ֆուտբոլային ակումբին։ Սակայն ընդհանուր անհամաձայնության պատճառով 2021 թվականի հունվարին պայմանագիրը խզվել է[9][10]։

  • ՖԻՖԱ U-17 Աշխարհի գավաթ․ զբաղեցրել է 2-րդ հորիզոնկանը՝ 2011
  • ՖԻՖԱ U-20 Աշխարհի գավաթ․ զբաղեցրել է 2-րդ հորիզոնկանը՝ 2013

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Se fue el capitán sin saber a dónde».
  3. «17 - GIANNI RODRÍGUEZ - AUF». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Gianni Rodríguez: "É muito difícil jogar no Benfica"» [Gianni Rodríguez: "It is very hard to play at Benfica"] (Portuguese). Record. 2015 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Gianni Rodríguez es la tercera incorporación de Peñarol» [Gianni Rodríguez is the third addition of Peñarol] (Spanish). LaRed21. 2015 թ․ փետրվարի 5. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Gianni Rodríguez cedido ao Peñarol» [Gianni Rodríguez on loan to Penãrol] (Portuguese). A Bola. 2015 թ․ փետրվարի 6. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  7. «El Almería ficha a Gianni Rodríguez, lateral izquierdo uruguayo» [Almería sign Gianni Rodríguez, Uruguayan left back] (իսպաներեն). UD Almería. 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  8. «Ջիաննի Ռոդրիգեսը միացավ Լոռիին». fclori.am (Armenian). Lori FC. 2020 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Gianni Rodríguez, nuevo jugador del CD El Ejido, diariodealmeria.es, 25 September 2020
  10. El lateral uruguayo Gianni Rodríguez firma con el CD El Ejido Արխիվացված 2023-07-10 Wayback Machine, clubdeportivoelejido.com, 25 September 2020

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]