Ջավադ Ֆորուգի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սպորտային հրաձիգ |
Երկիր՝ | Իրան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 11, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դեհլորան[2] |
Ջավադ Ֆորուգի (պարս.՝ جواد فروغی, սեպտեմբերի 11, 1979[1], Դեհլորան[2]), պարսիկ հրաձիգ (ծնված Դեհլորանում)։ Տոկիոյի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն[3]։
2021 թվականի հուլիսի 24-ին Ֆորուգին Օլիմպիական խաղերում մասնակցել է օդամղիչ ատրճանակի հրաձգության 10-մետրանոց մրցումներին, հասել եզրափակիչ՝ 580 միավորով զբաղեցնելով 5-րդ տեղը։ Եզրափակչում նա առաջատար է եղել մրցումների առաջին փուլում՝ վաստակելով 101,0 միավոր և փոքր -ինչ առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող չինացի հրաձիգ Պան Վեյից (99,7 միավոր)։ Մրցույթի 2-րդ փուլում Ֆորուգին շարունակել է առաջատարը լինել հրաձգության բոլոր սեանսներում՝ զբաղեցնելով առաջին տեղը ու նվաճելով ոսկե մեդալ և առաջ անցնելով արծաթե մեդալակիր սերբ Դամիր Միկեցից։ Ֆորուգին վաստակել է 244,8 միավոր և սահմանել օլիմպիական նոր ռեկորդ[4]։
Նրա մեդալը դարձել է հրաձգության համար Իրանի առաջին մեդալը Օլիմպիական խաղերի պատմության մեջ։ 41 տարեկանում Ֆորուգին դարձել է Իրանի օլիմպիական հավաքականի պատմության ամենատարեց մեդալակիրը՝ գերազանցելով Մահմուդ Նամջուին, ով բրոնզե մեդալը է նվաճել 38 տարեկան հասակում Մելբուռնի Օլիմպիական խաղերում 1956 թվականին[5]։
Ֆորուգին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բժիշկ է, 2012-2013 թվականներին Սիրիայում ծառայել է կորպուսի բժշկական ծառայության կազմում[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջավադ Ֆորուգի» հոդվածին։ |
|