Ջաքի Դեգ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Stone, Stafford, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Kingsmead School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | մոդել և կինոդերասանուհի |
Ջաքի Դեգ (անգլ.՝ Jakki Degg. փետրվարի 20, 1978[1], Stone, Stafford, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոդերասանուհի և գլամուրային մոդել։
Ծնվել է Անգլիայի Սթաֆորդշիր կոմսության Սթոուն քաղաքում։ Մանկությունն անց է կացրել Հեդնեսֆորդում։ Վաղ հասակից հաճախել է պարի պարապմունքների, մասնակցել մրցույթների, դրանցից մի քանիսում հաղթանակ տարել։ Մոր խորհրդով ու աջակցությամբ մասնակցել է նաև աղջնակների համար Max Power ամսագրի կազմակերպած գեղեցկության մրցույթին ու այդտեղ նույնպես գրավել է առաջին տեղը[2]։ Այդ հաղթանակը խթան է հանդիսացել ֆոտոմոդելի կարիերա սկսելու համար։ 2001 թվականին Ջաքիի բաց, կիսամերկ լուսանկարները պարբերաբար լույս են ընծայվել The Sun ամսագրի երրորդ էջում[3], հետագայում զարդարել են նաև Մեծ Բրիտանիայում տղամարդկանց համար հրատարակվող այլ ամսագրերի, այդ թվում՝ Front-ի շապիկն ու էջերը։ Որոշ ժամանակ անց աղջիկն սկսել է համագործակցել նաև ամերիկյան հրատարակությունների հետ։
Դեգի դերասանական առաջին աշխատանքը եղել է Քլերի դերի կատարումը Sky One հեռուստաալիքի «Հարրին նավի մե՝ջ է» սերիալում։ 2007 թվականին նրան վստահվել է կինոռեժիսոր Ժոաո Կոստա Մենեզեսի «Հիշիր իմ երազանքը» կինոնկարի գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորումը։
Մոդելային բիզնեսով զբաղվելու, դերակատարումներով հանդես գալու հգետ մեկտեղ՝ Ջաքին տիրապետել է վարսահարդարի մասնագիտությանը և արդեն իսկ 20 տարեկան հասակում բացել իր առաջին գեղեցկության սրահը[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաքի Դեգ» հոդվածին։ |
|