Ջեկ Քենֆիլդ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Ֆորտ-Ուերտ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Linsly School? |
Մասնագիտություն | մոտիվացիոն խոսնակ, գրող և գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | jackcanfield.com |
Ջեկ Քենֆիլդ (անգլ.՝ Jack Canfield, օգոստոսի 19, 1944, Ֆորտ-Ուերտ[2][3]), ամերիկացի գրող, մոտիվացնող սեմինարների բանախոս[4], սեմինարի ղեկավար, կորպորատիվ մարզիչ և ձեռնարկատեր։ Նա «Հավի արգանակ հոգու համար» շարքի մի քանի գրքերի համահեղինակ է. շարքն ունի ավելի քան 250 գիրք, թողարկվել է աշխարհի 500 լեզուներով 500 միլիոն օրինակով[5][6]։ 2005 թվականին Ջանեթ Սվիթցերի հետ համահեղինակեց Կանոնների գիրքը՝ իրական և հստակ սահմանված կանոններ՝ հաջողության հասնելու համար[7][8]։
Ջեկ Քենֆիլդը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 19-ին Տեխասի Ֆորտ-Ուերտ քաղաքում։ Երիտասարդությունը անց է կացրել Ուիլինգ քաղաքում (Արևմտյան Վիրջինիա)։ 1962թվականին ավարտել է Լինսլիի[9] ռազմական ինստիտուտը։ 1966 թվականին Քենֆիլդը Հարվարդի համալսարանի կողմից ստացել է Չինաստանի պատմության բակալավրի կոչում։ 1973 թվականին ստացել է Մասսաչուսեթսի համալսարանի[10] մագիստրոսի կոչում (Ամհերսթ[10], Մասսաչուսեթս, Միացյալ Նահանգներ)։ 1981 թվականին Քենֆիլդը Սանտա Մոնիկայի[6] համալսարանի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում։
1967 թվականին Քենֆիլդը իր կարիերան սկսել է ուսուցչությամբ Չիկագոյի Իլինոյս նահանգի ավագ դպրոցում։
1976 թվականին համահեղինակել է «Դասարանում ինքնագնահատականի բարձրացման 100 ուղիներ» գիրքը` որպես ուսուցիչների և ծնողների սեղանի գիրք[11]։ Նա տեղափոխվել է Գեշտալտ կենտրոն՝ Նոր Անգլիայի անձնական և կազմակերպչական զարգացման կենտրոն վերտառությամբ[12], և 1978 թվականին համարվել է Ամերիկայի ականավոր երիտասարդներից մեկը ԱՄՆ-ում (TOYA)[6]:
Նա Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Բարբարա քաղաքում Քենֆիլդի Ուսուցման Խմբի հիմնադիրն ու ղեկավարն է, ինչպես նաև Ինքնագնահատման ասոցիացիայի հիմնադիրը Կալվեր Սիթիում, Կալիֆոռնիա նահանգում[10][13]։ Քենֆիլդը ակտիվորեն մասնակցում է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ծրագրերին, ղեկավարում է իր էջը աշխարհահռչակ թերթերից մեկում[10]։ Նա Գինեսի գրքում գրանցված է որպես «Նյու Յորք Թայմս»-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող յոթ լավագույն գրքերի հեղինակ[13]։ Քենֆիլդը «Հաջողության սկզբունքները» գրքի և «Գաղտնիքը» ֆիլմի համահեղինակն է[13]:Նրա ամենահայտնի գրքերն են։
2005 թվականին Քենֆիլդը համահեղինակել է «Հաջողության սկզբունքները» գիրքը, How to Get from Where You Are to Where You Want to Be. ռուսերեն թարգմանությամբ՝ Правила (Կանոններ)։ Իրական և հստակ ձևակերպված կանոններ՝ հաջողության հասնելու համար։ 2004 թվականի հուլիսին Ջ. Քենֆիլդը հիմնադրել է Տրանսֆորմացիայի Առաջնորդության Խորհուրդը՝ մի խումբ մտավորականներ, բանախոսներ, հեղինակներ, մարզիչներ, հետազոտողներ, խորհրդատուներ և այլ ղեկավարներ՝ անձնական և մասնագիտական աճի և զարգացման բնագավառում[14][15]։
Ջեկ Քենֆիլդը ամուսնացել 1971 թվականին։ Իր առաջին կնոջից նա ունի չորս երեխա։ 1976 թվականին ամուսնալուծվել է։ Մի քանի տարի անց նա ամուսնացել է երկրորդ անգամ։ Երկրորդ ամուսնությունից ծնվել է հինգերորդ երեխան։ 1999 թվականին նորից է ամուսնալուծվել և երրորդ անգամ ամուսնացել է 2001 թվականին։
|