Ջեյդա Ասլը Քըլըչքըրան թուրքերեն՝ Ceyda Aslı Kılıçkıran | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Իզմիր, Թուրքիա |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտացում | լրագրող, գրող, կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 2895897 |
Ջեյդա Ասլը Քըլըչքըրան (թուրքերեն՝ Ceyda Aslı Kılıçkıran, փետրվարի 16, 1968[1], Իզմիր, Թուրքիա), թուրք սցենարիստ, կինոռեժիսոր։
Ջեյդա Ասլը Քըլըչքըրանը ծնվել է 1968 թվականին Իզմիրում, որտեղ նրա հայրն աշխատում էր Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերությունում (TRT)՝ որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Ջեյդան 1993 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի անգլերենի գրականության և բանասիրության ֆակուլտետը[2][3]։
Նախքան «CIDC Insight»-ի գլխավոր խմբագիր դառնալը, որպես գրող աշխատել է մի շարք օտարերկրյա թերթերում, այդ թվում՝ «Daily News» և «Մերձավոր Արևելքի ամսագրում»։ Այնուհետև կոմերցիոն վճարով գրել է սցենարներ և սկսել է նկարահանել իր սցենարները։
Ջեյդա Ասլը Քըլըչքըրանը ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Մերձավոր Արևելքի եզակի կին ռեժիսորներից է։ Նա միակ թուրք ռեժիսորն է, ով աշխատում է կանանց, սպիրիտուալիզմի և ռեալիզացիային վերաբերող թեմաներով։ Նրա աշխատանքի կենտրոնում իսլամական և աշխարհի կանանց ինքնությունն է, հավասարությունն ու ազատությունը։ Նա պատմությունները գրում է հոգևոր գիտելիքի շրջանակում և օգտագործում է այդ հոգևոր և մետաֆիզիկական տարրերը իր պատմվածքներում՝ փոխաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար։
2007 թվականին գրել և նկարահանել է «Geçerken Uğradım» (Մինչդեռ իմ ճանապարհին) ֆիլմը, որը պատմում է ժամանակակից կնոջ մասին։ Ֆիլմը նվիրված է Թուրքիայում կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ Դույգու Ասենային (1946-2006 թթ.)[4], ում մարմնավորում է դերասանուհի Հալե Սոյգազին։
2007 թվականին նկարահանված «Kilit» (Կողպեքը) ֆիլմը ներկայացնում է Աֆիֆե Ժալեի (1902–1941 թթ.) կյանքը, ով հայտնի է որպես Թուրքիայում առաջին իսլամական թատրոնի դերասանուհի։ Ֆիլմի համար 2008 թվականին արժանացել է Կանանց ստեղծագործությունների և ազատությունների հիմնադրամի մրցանակին[5]։ Ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ Ռիչերից առաջարկ է ստացել նկարահանելու վավերագրական ֆիլմ Մերձավոր Արևելքում ապրող իսլամական կանանց մասին[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյդա Ասլը Քըլըչքըրան» հոդվածին։ |
|