Ջեյմս Բոգարդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 14, 1800[1][2][3] |
Ծննդավայր | Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 13, 1874[1][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Գրին-Վուդ գերզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճարտարապետ, գյուտարար և ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ջեյմս Բոգարդ (անգլ.՝ James Bogardus, մարտի 14, 1800[1][2][3], Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 13, 1874[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան գյուտարար ու շինարար, որը հայտնի է դարձել նրանով, որ մասսայականացրել է թուջի օգտագործումը, որոնք ԱՄՆ-ում ակտիվորեն օգտագործվել են 1850-1880 թվականներին արդյունաբերական և առևտրային շենքերի կառուցման համար։
Բոգարդը ծնվել է Նյու Յորքի Կացկիլ քաղաքում, 1800 թվականի մարտի 14-ին։ Տասնչորս տարեկան հասակում թողել է դպրոցը և զբաղվել ժամագործությամբ[5]։
Մինչև թուջե կառուցվածքներով զբաղվելը եղել է մի քանի գյուտի հեղինակ[6]։ Օրինակ, Բոգարդը ստեղծել է այնպիսի մատիտ, որի ծայրը միշտ եղել է սուր։ Մատիտը միաժամանակ եղել է փորագրող մեքենա։ Դրանով տպագրվել են առաջին անգլիական նամականիշները։ 1828 թվականին հայտնագործել է բամբակ պտտող մեքենա[7]։
Բոգարդը կարծում էր, որ թուջը միաժամանակ համապատասխանում է ինչպես ինժեներական, այնպես էլ գեղագիտական պահանջներին։ Նա իր շենքերը նախագծել է այնպես, որ եթե մետաղական կառույցների մեծ մասը հեռացվեր կամ քանդվեր, ապա այդ շենքերը կշարունակեին կանգուն մնալ։ Դրա մասին խոսվում է իր «Ճարտարապետն ու երկաթը» գրքում։
Ըստ գյուտարարի մեթոդի՝ առաջարկվում էր շենքի ծանրությունն ապահովել ոչ թե պատերով, այլ սյուններով։ Այդ մեթոդը հետագայում հիմք է հանդիսացել թուջե շրջանակների և երկնաքերերի կառուցման համար։ Առաջին անգամ այդ մեթոդը Բոգարդի կողմից կիրառվել է 1848 թվականին՝ Նյու Յորքում իր հինգհարկանի գործարանի շինարարության ժամանակ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բոգարդ» հոդվածին։ |
|