Ջեյմս Գայ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | լողորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 26, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր | Բերի, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Ակումբ | London Roar? |
Հասակ՝ | 187 սանտիմետր |
Քաշ | 83 կիլոգրամ |
Ջեյմս Գայ (անգլ.՝ James Guy, նոյեմբերի 26, 1995, Բերի, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լողորդ[1][2][3][4], որը մասնագիտանում է կրոլ լողում։ Տոկիոյում անցկացված 2020 թվականի Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն, կարճ ջրում աշխարհի առաջնության մրցանակակիր, Համագործակցության խաղերի չեմպիոն։
2013 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում Գայը երկու ոսկե մեդալ է նվաճել 200 մ ազատ ոճով և 4×200 մ կրոլով փոխանցումալողում, ապա հաջողությամբ նորամուտը նշել է մեծահասակների միջազգային մրցաշարերում՝ զբաղեցնելով 5-րդ տեղը[5] աշխարհի առաջնության 400 մետր մրցատարածության եզրափակիչում (կրոլ) և սահմանել է պատանեկան ազգային ռեկորդ։ Ջեյմսը հաջողությամբ ավարտել է մրցաշրջանը՝ նվաճելով 3 մեդալ աշխարհի պատանեկան առաջնությունում՝ արծաթ 200 և 400 մետր մրցատարածություններում և ոսկե 4×200 մետր ազատ ոճով՝ սահմանելով ռեկորդ։
2014 թվականին Ջեյմսը ազգային առաջնությունում նվաճել է 3 ոսկե մեդալ 200 և 400 մետր ազատ ոճում և 200 մետր բատերֆլայում, 400 մետր մրցատարածությունում սահմանել է ազգային ռեկորդ, այնուհետև հաջող ելույթ է ունեցել մեծահասակների միջազգային մրցումներում՝ Անգլիայի հավաքականի կազմում նվաճելով ոսկե և բրոնզե մեդալներ[6]։ Նույն տարվա աշնանը բրիտանացին արծաթե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում կարճ լողավազանում[7]։
2015 թվականին Ջեյմսը հաղթական է հանդես եկել աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել է երկու ոսկե և արծաթե մեդալ։ Սկզբում բրիտանացին դարձել է 400 մետր ազատ ոճում երկրորդը՝ համառ պայքարում զիջելով չինացի Սուն Յանին և սահմանելով տվյալ տարածությունում ազգային ռեկորդ[8]։ Այնուհետև դարձել է աշխարհի չեմպիոն կրկնակի կարճ մրցատարածությունում՝ ռևանշ վերցնելով Սուն Յանից և թարմացնելով երկրի ռեկորդը[9][10]։ Այնուհետև Ջեյմսը 4×200 մետր ազատ ոճում նվաճել է երկրորդ «ոսկին»(առաջին ոսկե մեդալն այդ մրցատարածությունում երկրի պատմության մեջ)՝ եզրափակիչ գոտեմարտում կատարելով հզորագույն ցատկ և մոտ երկու վայրկյանով գերազանցելով ԱՄՆ-ի թիմին[11]։
2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Ջեյմսը Մեծ Բրիտանիայի 4x100 մետր փոխանցալողի թիմի կազմում նվաճել է արծաթե մեդալ։ Հաջորդ օրը խառը փոխանցումալողի թիմի կազմում 4x200 մետր ազատ ոճում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ 4x100 մետր ազատ ոճում դարձել է արծաթե մեդալակիր։ 100 մետր բատերֆլայիով լողում նվաճել է բրոնզե մեդալ՝ լողալով 50,99 վայրկյանում[12][13][14][15][16][17][18]։
Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալներ[19][20]։
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Գայ» հոդվածին։ |
|