Ջեյմս Գրեյ անգլ.՝ James Gray | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինեմատոգրաֆ և ռեժիսոր |
IMDb | ID ID 0336695 |
Ջեյմս Գրեյ (անգլ.՝ James Gray, ապրիլի 14, 1969, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» պարգևի դափնեկիր։ Գրեյի կինոնկարները 4 անգամ ներառվել են Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում։
Առավել հայտնի է որպես աղմուկ հանած «Յարդեր» քրեական թրիլլերի, «Սիրահարները» դրամայի և «Լքված քաղաք Z» արկածային ֆանտաստիկայի բեմադրող անձ։
Ծնվել է 1969 թվականի ապրիլի 14-ին Նյու Յորք նահանգի համանուն քաղաքում` համալսարանի պրոֆեսորի և նրա կնոջ հրեական ընտանիքում։ Գրեյի տատն ու պապն ուկրաինական Ստարի Օստրոպոլ ավանից ներգաղթել են Միացյալ Նահանգներ, տատի ծնողներն սպանվել են Սպիտակ գվարդիայի ջարդերի ժամանակ[3][4]։ Մեծացել է Քուինսում, մշտապես բաց է թողել դասերը` այցելելով կինոթատրոններ[5]։
Հաճախել է դպրոց, որը գտնվում էր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մոտակայքում, որտեղ էլ ավելի ուշ ստացել է բարձրագույն կրթություն[5]։ Համալսարանում կրթվել է երկակի մասնագիտացմամբ. ուսումնասիրել է կինոարտադրություն և կինոքննադատություն[5]։ Այնտեղ Գրեյը առաջին անգամ տեսել է այն կինոնկարները, որոնք հուզել են նրան՝ Նագիսա Օսիմայի «Տղային» ֆիլմը և ճապոնական կինեմատոգրաֆիայի վարպետ Քենձի Միդզոգուտիի մի քանի գործեր[5]։ Գրեյի տաղանդը բացահայտել է բրիտանացի պրոդյուսեր Փոլ Ուեբսթերը, որը դիտել է դերասանի պատրաստած կուրսային աշխատանքը` կարճամետրաժ «Կովբոյներ և հրեշտակներ» ֆիլմը։
1994 թվականին ներկայացրել է իր առաջին լիամետրաժ աշխատանքը` «Փոքր Օդեսա» տխուր քրեական դրաման, որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակին։ Նման հաջող առաջնելույթի և այդ կինոնկարի սցենարի համար Գրեյն առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ 4 տարի անց նկարահանել է իր ամենից հանրահռչակ (և, ինչպես ընդգծում է Գրեյը, ամենասիրելի[6]) թրիլլեր ֆիլմը` «Յարդեր», որտեղ գլխավոր դերակատարներն են Մարկ Ուոլբերգը և Հոակին Ֆենիքսը։ Կինոնկարը թողարկվել է 2000 թվականին միայն այն պատճառով, քանի որ «Miramax Films» ստուդիայի ղեկավարությունը (մասնավորապես, Հարվի Վայնշտեյնը) այն համարել է չափազանց մռայլ և ձանձրալի։ Վայնշտեյնին պետք էր, որ այն հասնի մինչև «Օսկար», բայց նա դրանում վստահ չէր[5][6]։
Գրեյի հաջորդ երկու նախագիծը` «Գիշերվա տերերը» և «Սիրահարները», թողարկվել են համապատասխանաբար 2007 և 2008 թվականներին։ Առաջինը Կաննի կինոփառատոնում ստացել է էապես տարբերվող կարծիքներ, լրագրողներն այն անվանել են «ոստիկանական»[5]։ Գրեյն անձամբ կարծում է, որ այն իր գործունեության ամենից թանկ ֆիլմն է[5]։
2013 թվականին Գրեյի արդեն 4-րդ աշխատանքը` «Ներգաղթյալը», ընտրվել է Կաննի ստուգատեսի հիմնական մրցույթում։ Մամուլը ֆիլմի մասին ավելի ջերմ է արտահայտվել, քան ռեժիսոր Ջորդան Հոֆմանն էր արտահայտվել նախկին ֆիլմերի մասին, օրինակ` գրել է, որ սա Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա»-ի ժամանակներից ի վեր այս տիպի լավագույն ֆիլմն է»[7]։
2017 թվականին Գրեյը ներկայացրել է «Լքված քաղաք Z» արկածային կինոնկարը, որի գլխավոր դերակատարներն են Չարլի Հանեմը և Ռոբերտ Փեթինսոնը[8]։ Ֆիլմը պատմում է աշխարհագրական համայնքի անդամ մայոր Փերսի Ֆոսետայի պատմությունը, որը մեկնում է Էլդորադո` որոնումների։
Վավերագրական ռեժիսոր Ալեքսանդրա Դիքսոնի և երեք երեխայի հետ բնակվում է Լոս Անջելեսում[9]։ Իր սերնդի բեմադրիչներ Դևիդ Ֆինչերի և Փոլ Թոմաս Անդերսոնի հետ սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում[5]։
Բրիտանական «The Clash» ռոք խմբի երկրպագու է[5]։ Սիրելի ռեժիսորն է Ֆեդերիկո Ֆելինին[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Գրեյ» հոդվածին։ |
|