Ջեյմս Օտիս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1725[1][2] |
Ծննդավայր | Բարնսթեյբլ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 23, 1783[1][2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Անդովեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Granary Burying Ground |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան, լրագրող, քաղաքական գործիչ և գրող |
Ծնողներ | հայր՝ James Otis, Sr.?, մայր՝ Mary Allyn? |
Ստորագրություն | |
James Otis, Jr. Վիքիպահեստում |
Ջեյմս Օտիս (անգլ.՝ James Otis, փետրվարի 5, 1725[1][2], Բարնսթեյբլ, Մասաչուսեթս, ԱՄՆ - մայիսի 23, 1783[1][2], Անդովեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և պամֆլետիստ, քաղաքական գործիչ ԱՄՆ անկախության պատերազմի տարիներին։ Օրենսդիր մարմնի անդամ Մասաչուսեթսից։ Նրա կողմից հռչակված «Չկան հարկեր առանց ներկայացուցչության» սկզբունքը դարձել է ամերիկացի հայրենասերների կարգախոսը[3][4] Մեծ Բրիտանիայից անկախության համար պայքարում։
Ջեյմս Օտիսը ծնվել է 1725 թվականի փետրվարի 5-ին, Մասաչուսեթս նահանգի Բառնստաբլ քաղաքում։ Ջեյմսը գնդապետ և հայտնի փաստաբան Ջեյմս Օտիս Ավագի և Մերի Էլլինի երկրորդի երեխան էր, ովքեր ընդհանուր ունեին տասներեք երեխա։ Նրա քույրը՝ Մերսի Օտիս Ուորենը, հայտնի է նաև որպես անկախության պայքարի ակտիվ մասնակից, բանաստեղծ և առաջին ֆեմինիստներից մեկը։ 1743 թվականին Օտիսն ավարտել է Հարվարդը և դարձել Բոստոնի լավագույն իրավաբաններից։ Նա մի քանի տարի զբաղվել է փաստաբանական գործունեությամբ Պլիմուտում։ 1755 թվականին Ջեյմսը ամուսնացել է Ռութ Քանինգհեմի՝ հարուստ վաճառականի դստեր հետ, որի օժիտը գերազանցում էր 10,000 ֆունտ ստեռլինգը։ Նրանց ամուսնության ընչացքում երեք երեխա են ունեցել՝ Ջեյմսը, Էլիզաբեթը և Մերին։ Հայտնի է, որ Ռութ Կանինգհեմը ռոյալիստ էր և «Համոզված Թորի», բայց դա չի խանգարել Ջեյմսին նրան համարել իր սիրելի կինը։ Փիլիսոփա և տնտեսագետ Ջոն Ադամսը համարվում էր Օտիսի ընտանիքի ընկերը։
1760 թվականին Ջեյմս Օտիսը նշանակվել է ծովային դատարանի վերահսկիչ, բայց նա ինքնակամ հրաժարական է տվել, երբ նրա հորը մերժել են տալ գլխավոր դատարանի խոստացված պաշտոնը պետական դատարանում։ Օտիսը, պաշտպանելով բոստոնյան վաճառականների շահերը, Գերագույն դատարանում պայքար է սկսել աջակցության հրամանների դեմ, որը գաղութարարներին պարտավորեցնում էր մայրաքաղաքի ցանկացած ներկայացուցչի իրենց տները թողնել և անվիճելիորեն կատարել նրա բոլոր պահանջները։ Այսպիսով սկսվել է գաղութարարների պայքարը իրենց իրավունքների համար, որում կարևոր դեր խաղացին փաստաբանները։ 1761 թվականի փետրվարին Օտիսը մի քանի ժամ ելույթ է ունեցել Բոստոնի քաղաքային խորհրդում աջակցության հրամանների կատարման գործադրման թերթերի չեղարկման համար։
Ջեյմս Օտիսը հսկայական ժողովրդականություն է վայելել անկախության և գաղութարարների իրավունքների հայրենասեր կողմնակիցների շրջանում։ 1765 թվականին նա ճնշող մեծամասնությամբ ընտրվել է Կոնգրեսում պատվիրակ Մասաչուսեթսից, որտեղ նա մնացել է չորս տարի, մինչև որ նա դարձել է փողոցային հանցագործության զոհ։ Ջեյմս Օտիսի վրա անհայտ հարձակվողը կրակել է գլխին, և նա կորցրել է առողջ դատողությունը։ Նա մահացել է 58 տարեկան հասակում 1783 թվականին կայծակի հարվածից, երբ կանգնած էր իր ընկերոջ տան շեմին[5]։
Գաղութարարների պայքարը հանուն իրավունքների կարևոր քայլ է անկախության պատերազմի մեկնարկի ճանապարհին։ Բողոքների պատճառով 1766 թվականին չեղարկվել է դրոշմանիշների մասին օրենքը, բայց խտրական այլ օրենքներ շարունակել են գործել։ Խոսքն ընտրվել է որպես խտրականության դեմ պայքարի հիմնական զենք։ Ելույթներն ու այսպես կոչված պամֆլետային գրականությունը նպատակ ուներ հասարակ մարդկանց մեջ վրդովմունք առաջացնել մետրոպոլիայի քաղաքականության դեմ և նրանց ուղղորդել Անգլիայի դեմ պայքարին։ Հիմնական կարգախոսն էր «Չկան հարկեր առանց ներկայացուցչության»՝ նշելով Օտիսի և նահանգների բնակիչների դիրքորոշումը։
Օտիսը խոսել է բնական օրենքի դիրքերից, որը, նրա կարծիքով, վեր է թագավորական իշխանությունից և ապահովում է գաղութի և մայրաքաղաքի բնակիչների հավասարությունը։ Որպես փաստաբան՝ նա պնդում էր, որ Հապեաս Կոռպուս Ակտը՝ կամայականություններից մարդու պաշտպանության երաշխավորը, և Իրավունքի մասին նախագիծը պետք է հավասարապես տարածվեր ամերիկացիների վրա։ Ելույթներում և պամֆլետներում նա ցույց էր տալիս ահռելի էրուդիզմ և կրթություն։ Ջեյմս Օտիսի ուշագրավ պամֆլետներն են.
Հակահերալդիկական պամֆլետները դարձել են Անկախության պատերազմին նախորդող ժամանակաշրջանի խորհրդանշական երևույթ։ 1764 թվականի փետրվարի 10-ին լույս տեսած «Բրիտանական գաղութների իրավունքները՝ հաստատված և ապացուցված» պամֆլետն արտահայտում է բնական օրենքի գիծը, որը բնորոշ է ապագա ամերիկյան սահմանադրականությանը։ Բնական իրավունքների վարդապետությունը սկիզբ է առել Անգլիայում 17-րդ դարում (դրա հիմնադիրը համարվում է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը)։
«Բնական օրենքը մարդու ձեռքի գործ չէ, և այն անձի կողմից չի կարող ուղղվել կամ փոփոխվել։ Նա ազատ է դրան համապատասխանելու և պահպանելու կամ չհնազանդվելու և խախտելու այն։ Վերջինս երբեք անպատիժ չի մնում, նույնիսկ այս կյանքում, եթե մարդու համար պատիժ կարող է համարվել մարդու այլասերության զգացումը, սեփական հիմարության և չար գործերի պատճառով առաքինի և ազնիվ մարդու կոչումից զրկելը և չարագործի խարան ստանալը կամ ընկերոջից, գուցե այդ ազգի հհորից անհագ առյուծի կամ վագրի վերածվելը»։
(Ջ. Օտիս, «Բրիտանական գաղութների իրավունքները՝ հաստատված և ապացուցված»)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Օտիս» հոդվածին։ |
|