Ջեյն Գինզբուրգ

Ջեյն Գինզբուրգ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 21, 1955(1955-07-21) (69 տարեկան)
ԾննդավայրFreeport, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓարիզի համալսարան, Չիկագոյի համալսարան և Հարվարդի իրավունքի դպրոց
Մասնագիտությունիրավագետ
ԱշխատավայրԿոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Ծնողներհայր՝ Martin D. Ginsburg?, մայր՝ Ռութ Բեյդեր Գինզբուրգ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲրիտանական ակադեմիա
ԵրեխաներՓոլ Սփերա

Ջեյն Գինզբուրգ (անգլ.՝ Jane Carol Ginsburg, հուլիսի 21, 1955(1955-07-21), Freeport, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, Կոլումբիայի իրավաբանության դպրոցի գրական ու գեղարվեստական սեփականության իրավունքի պրոֆեսոր։ Նաև համակարգում է դպրոցի Իրավունքի, մեդիայի և արվեստի Կերնոչան կենտրոնը[2]։ 2011 թվականին Գինզբուրգն ընտրվել է Բրիտանական ակադեմիայի անդամ[3]։

Հեղինակային իրավունքի փորձագետ է, մի շարք տարբեր համաձայնագրերի ու օրենսդրական ակնարկների հեղինակ է։ Բակալավրի և մագիստրոսի դիպլոմներն ստացել է Չիկագոյի համալսարանից, իրավագիտության դոկտորի դիպլոմը` Հարվարդի իրավունքի դպրոցից, առաջատար գիտությունների մագիստրոսի աստիճանը` Ֆուլբրայթի ծրագրով (1985) և իրավունքի դոկտորի աստիճանը` Պանթեոն Ասսաս համալսարանում (1995)։ Հարվարդում եղել է Harvard Law Review պարբերականի խմբագիրը[2][4]։ Իրավունքի դպրոցից հետո նա գրասենյակային աշխատող է եղել դատավոր Ջոն Գիբսոնի մոտ` ԱՄՆ երրորդ շրջանի վերաքննիչ դատարանում։

Նա ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բեյդեր Գինզբուրգի և իրավունքի պրոֆեսոր Մարտին Գինզբուրգի դուստրն է։ Նրա ծնողները նախկինում աշխատել են Կոլումբիայի իրավունքի դպրոցում։ Ռութ և Ջեյն Գինզբուրգները մայր ու դուստր առաջին զույգն են ԱՄՆ-ի պատմության մեջ, որ երկուսն էլ աշխատել են նույն ֆակուլտետում[5]։ Նրա եղբայրը` Ջեյմս Սթիվեն Գինզբուրգը, Cedille Records լեյբլի հիմնադիրն է։

Փոփ արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին ըստ նրա մոր` Ռութի կենսագրության, նկարահանվել է «Ըստ սեռային հատկանիշի» գեղարվեստական ֆիլմը, որտեղ դեռահաս Ջեյնին մարմնավորել է Քեյլի Սփաենին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Գինզբուրգն ամուսնացել է Ջորջ Տ. Սփերա կրտսերի հետ, Նյու Ջերսիից[6]։ Նրա ամուսինն աշխատում է Shearman & Sterling ընկերության համար։ Նրանք ունեն երկու երեխա։ Նրանց որդին` Փոլ Սփերան, դերասան է, ավարտել է Յեյլի համալսարանը 2008 թվականին[7][8]։ Նրանց դուստրը` Կլարա Սփերան, ավարտել է Հարվարդի իրավունքի դպրոցը 2017 թվականին։ Ամուսնացած է շոտլանդացի դերասան Ռորի Բոյդի հետ. զույգը հանդիպել է Քեմբրիջի համալսարանում և ապրում է Նյու Յորքում[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://endirect.univ-fcomte.fr/evenements/la-propriete-litteraire-et-artistique-a-lepreuve-de-linnovation-quel-avenir-pour-le-droit-dauteur-colloque-neuchatel/
  2. 2,0 2,1 «Jane C Ginsburg». Columbia Law School. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.
  3. «GINSBURG GARNERS HONORS IN BRITAIN, U.S.». Columbia Law School Magazine. Fall 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «Digital Asset Abstract». www.americanbar.org.
  5. Harris, Gardiner (2010 թ․ հունիսի 27). «M.D. Ginsburg, 78, Dies; Lawyer and Tax Expert». The New York Times. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  6. «Jane C. Ginsburg Engaged to Wed». New York Times. 1981 թ․ հուլիսի 5.
  7. Geselowitz, Gabriela (2016 թ․ հուլիսի 27). «The Notorious RBG's Grandson is a Total Babe». Jewcy.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  8. Tabio, Nick (2018 թ․ ապրիլի 27). «Paul Spera: A Homecoming». Yale News.
  9. «Clara & Rory». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Profile at the Columbia Law School website