Ջեյսոն Վու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1982[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Yunlin County, Թայվան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փարսոնս դիզայնի դպրոց և Իգլբրուք դպրոց |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Կայք | jasonwustudio.com |
![]() |
Ջեյսոն Վու (անգլ.՝ Jason Wu, սեպտեմբերի 27, 1982[1], Yunlin County, Թայվան), թայվանական ծագմամբ կանադացի նորաձևության դիզայներ, որն ապրում է Նյու Յորքում։ Ծնված լինելով Թայվանում և մեծացած՝ Վանկուվերում, նա հագուստի դիզայն է ուսումնասիրել Parsons School of Design-ում և մինչև հագուստի սեփական գիծը թողարկելը, սովորել է Նարսիսո Ռոդրիգեսի մոտ։ Նա առավել հայտնի է այն բանով, որ Միշել Օբամայի համար ստեղծել է մի քանի զգեստ, այդ թվում՝ այն զգեստները, որոնք նա կրել է Բարաք Օբամայի առաջին և երկրորդ երդմնակալությունների ժամանակ։
Ջեյսոն Վուն ծնվել է Յունլինում՝ Թայվանում և արտագաղթել է Վանկուվեր ինը տարեկան հասակում։ Հաճախել է Մասաչուսետս նահանգի Դիրֆիլդի Իգլբրուքի և Կոնեկտիկուտ նահանգի Վինձորի Լումիս Չաֆի դպրոցներ և սովորել է արտասահմանում միջին դպրոցի ավարտական դասարանում[2][3][4]։ Մանուկ հասակում սիրել է հագուստ կարել տիկնիկների համար։ 16 տարեկան հասակում Վուն շարունակել է կարիերայի ճանապարհը` սովորելով Integrity Toys խաղալիքների ընկերության տիկնիկների համար հագուստ ստեղծել «Ջեյսոն Վուի տիկնիկներ» անվանմամբ։ Հաջորդ տարի նա նշանակվել է Integrity Toys-ի ստեղծագործական տնօրեն[5]։ Ֆրանսիայում՝ Ռենի միջնակարգ դպրոցում սովորելու ընթացքում[6], մինչև 2001 թվականին Լիմուս Չեֆի դպրոցն ավարտելը, նա որոշել է դառնալ մոդելավորող։ Ապա սովորել է Parsons School of Design դպրոցում, սակայն ուսումնական հաստատությունը չի ավարտել։
Վուն հագուստի իր գիծն է թողարկել՝ գումար վաստակելով տիկնիկների դիզայնից։ Նրա դեբյուտային հավաքածուն թողարկվել է 2006 թվականին։ 2008 թվականին նա արժանացել է Fashion Group International մրցանակի՝ «Ծագող աստղ» անվանակարգում։ 2006 թվականին Ջեյսոն Վուի զգեստները ջրի տակ լուսանկարել է Հովարդ Շատցը՝ Brizo ապրանքանիշի ներքո, Delta Faucet գովազդային ընկերության համար[7]։ 2008 թվականին նա առաջադրվել է CFDA / Vogue նորաձևության ֆոնդի մրցանակին։ 2008 թվականի հուլիսին Բրյուս Վեբերը դիզայներին լուսանկարել է W ամսագրի պորտֆոլյոյի համար[8]։
Վուի առաջին հաճախորդներն են եղել Իվանա Թրամփը, Ջենյուարի Ջոնսը, Էմբեր Վալեթան[9]։
Վուն 2011 թվականի իր հավաքածուի համար համագործակցել է Creative Nail Design ընկերության հետ, որպեսզի ստեղծի եղունգների լաքերի չորս գույնից բաղկացած հավաքածու, որը պետք է վաճառվեր 2011 թվականի մայիսից[10]։
2013 թվականի հունիսին Վուն նշանակվել է գերմանական Hugo Boss նորաձևության տան (որը կանացի հագուստի տեսականու ցրիչն էր) արտ-տնօրեն[11]։
2013 թվականին Վուն թողարկել է իր առաջին գիծը՝ Nordstrom-ի հետ համատեղ։ Միշել Օբաման Միս Վու հավաքածուից հագուստ է կրել 2012 թվականին, դեռևս դրանք վաճառասեղաններին հայտնվելուց առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ 2016 թվականին գիծը վերաթողարկելով՝ Վուն Pantone-ի հետ համագործակցությամբ ստեղծել է սեփական մոխրագույն երանգը[12]։
2020 թվականին Ջեյսոն Վուն թողարկել է կոսմետիկայի և մաշկի խնամքի միջոցների մատչելի գիծ՝ Jason Wu Beauty ապրանքանիշի ներքո։
Միշել Օբաման Ջեյսոն Վուի հայտնի հաճախորդն է[13]։ Նրանց ծանոթացրել է Անդրե Լեոն Թելլին՝ Vogue ամսագրի գլխավոր խմբագիրը։ Օբաման տարվա սկզբում գնել է Վուի 4 զգեստ՝ 2008 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից առաջ Բարբարա Ուոլթերսի հատուկ թողարկման համար հագնելով դրանցից մեկը[14]։ Նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության գիշերը պարահանդեսի ժամանակ նա առաջին անգամ կրել է մեկ այլ զգեստ, որը կարված էր պատվերով[15]։
«Vogue» ամսագրի շապիկին հայտնված նկարում ևս Միշել Օբաման Վուի՝ յասամանագույն մետաքսից կարած հագուստով էր[16]։ 2009 թվականի ապրիլին Լոնդոն ժամանելուց հետո առաջին տիկնոջ և նախագահ Բարաք Օբամայի Եվրոպա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ Օբաման հագել էր շարտրեզի գույնի մետաքսե զգեստ-պատյան Վուի կողմից։ Հաջորդ օրը Եղիսաբեթ 2-րդ թագուհուն այցի ժամանակ հագել է Վուից վերարկու[17]։ 2009 թվականի ապրիլի 2-ին Օբաման համատեղել է Վուի ստեղծած փիրուզագույն շրջազգեստը կապույտ նկարով կարդիգանի հետ, որը մշակել էր Ջունիա Վատանաբեն նրա՝ Թագավորական ապերայի թատրոն այցելության ժամանակ[18]։
Տիկին Օբաման կրկին Վուից ռուբինով կարմիր թավշից և շիֆոնից զգեստ է կրել 2013 թվականի նախագահի պաշտոնակալության պարահանդեսներում[19]։
Վուն բացահայտ համասեռամոլ է։ Նրա հարսանիքը Գուստավ Ռանգելի հետ կայացել է 2016 թվականին Մեքսիկայում[20]։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Վու» հոդվածին։ |
|