Ջենիֆեր Սոլթ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1944[1][2] (80 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Սարա Լուրենսի քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջենիֆեր Սոլթ (անգլ.՝ Jennifer Salt, (սեպտեմբերի 4, 1944)) ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և նախկին դերասանուհի` ով հայտնի է Յունիս Թեյթի դերակատարմամբ «օճառ» հեռուստասերիալում (1977–1981)։
Սոլթը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա[4][5]։ Նրա ծնողներն էին սցենարիստ Ուոլդո Սոլթը և դերասանուհի Մերի Դևենպորտը։ Նա ունի կրտսեր քույր՝ Դեբորան։ Նրա խորթ մայրը գրող Եվա Մերիամն էր։ Նա սովորել է Նյու Յորքի Կատարողական արվեստի ավագ դպրոցում և ավարտել Սառա Լոուրենս քոլեջը[6]։ Սոլթի հայրը 1950-ականներից մինչև 1960-ականների սկզբ ընդգրկված էր Հոլիվուդի սև ցուցակում ` Ներկայացուցիչների պալատի հակաամերիկյան գործունեության հանձնաժողովի հետ բախումից հետո, բայց նրան հաջողվեց հաղթական վերադարձ ունենալ երկու ֆիլմերով, որոնք նրան Օսկար պարգևեցին[7]։
Նա հանդես է եկել մի քանի բեմում՝ 1971 թվականին շահելով Թատերական աշխարհի մրցանակը Էստելի դերում՝ Հոր օրը պիեսում, բացի այդ նա մարմնավորել է Յունիս Թեյթ-Լեյթներին՝ Չեստերի և Ջեսիկա Թեյթի սնոբ դստերը՝ «Օճառ» հեռուստասերիալում ։ Առաջին ֆիլմի դերը եղել է «Կեսգիշերային կովբոյ» (1969) ֆիլմում՝ Ջո Բաքի հարազատ քաղաքի սիրուհի՝ Խենթ Էնիի մարմնավորումը։ 1970-ականների սկզբին Մալիբուում դերասանուհի Մարգո Քիդերի հետ ապրելու ընթացքում նա աշխատել է ամերիկացի ռեժիսոր Բրայան Դե Պալմայի հետ «Հարսանեկան խնջույքը» (1969թ.), «Բարև, մայրիկ» (1970) և «Քույրեր» (1972) ֆիլմերում։ Քորնել Ուայլդի և Սքոթ Գլենի հետ նկարահանվել է «Գարգոյլներ» հեռուստաֆիլմում(1972)։
Սոլթը հեռացել է դերասանական կարիերայից և շարունակում է իր գրական կարիերան, ներառյալ «Մարմնի մասեր»-իև այլ ծրագրերի էպիզոդների սցենարները։ 1998թ.-ին նա ստացավ իր առաջին կայուն աշխատանքը իր նոր մասնագիտության մեջ՝ որպես կրտսեր սցենարիստ՝ « Քաղաքի մեղքերը » կաբելային դետեկտիվ դրամայում։ Նա Ջուլիա Ռոբերթսի «Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» (2010) ֆիլմի սցենարի համահեղինակն է։
Նրա որդին՝ Ջոնա Գրինբերգը, տաղանդավոր գործակալ է CAA Beijing-ում։
Տարիթիվ | Անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
1970 | Ջրաներկ | Watercolor | Գլորիա |
1971 | Հայրերի օր | Father's Day | Էստել |
1981 | Շտապող սիրտ | Hasty Heart | |
1982 | Դիվանագիտություն | Diplomacy |
Տարիթիվ | Անվանում | Օրիգինալ անվանում |
---|---|---|
1970 | Տեմպ | Tempo |
1971 | Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր | Eat Pray Love |