Ջեննի Շիրքոր | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Coloma Convent Girls' School? |
Մասնագիտություն | դիմահարդար |
Պարգևներ և մրցանակներ |
Ջեննի Շիրքոր (անգլ.՝ Jenny Shircore, 20-րդ դար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), բրիտանահայ դիմահարդար և դերասանուհի։
Արժանացել է Օսկար մրցանակի լավագույն դիմահարդարման համար «Էլիզաբեթ» ֆիլմում կատարած աշխատանքի համար։ Արժանացել է Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակի 2010 թվականին «Երիտասարդ Վիկտորյան» ֆիլմում կատարած աշխատանքի համար[1][2][3]։
Ջեննի Շիրքորը ծնվել է Հնդկաստանում՝ հայ հորից և ֆրանսիացի մորից։ 10 տարեկանում տեղափոխվել է Անգլիա[3][4]։
Շիրքորը երկու տարի մասնակցել է Լոնդոնի նորաձևության քոլեջի Beauty Culture դասընթացին, այնուհետև՝ BBC-ում դիմահարդար վարպետների վերապատրաստման դասընթացին։ 1970-ական թվականներից 16 տարի աշխատել է BBC-ի համար՝ արտադրությունների վրա, ներառյալ «Pennies from Heaven» մինի-սերիալը և «Doctor Who» հեռուստասերիալը[5]։ Նրա առաջին աշխատանքը որպես ֆրիլանսեր եղել է 1985 թվականին նկարահանված Dreamchild ֆիլմում[6]։ Մինչ օրս նա մասնակցել է ավելի քան 65 կինո- և հեռուստաարտադրություններին։
Շիրքորը եղել է «Մեկ շաբաթ Մերլինի հետ»[7] և «Երկու թագուհի» ֆիլմերի վարսահարդարման և դիմահարդարման վարպետը[8]։
|