Ռեյնը ծնվել է Հերեֆորդշիր կոմսության Իրդիսլ քաղաքում[3], որտեղ ֆերմայում դաստիարակվել է հոր կողմից։ Նա ֆերմեր Ալան Լլոյդի և նրա կնոջ Սյուի, որը պատրաստվում էր դառնալ պարուհի, բայց հետո աշխատել է բուժքույր, երկու դստրերից կրտսերն է (Բեհեմ Հոլի Լլյոդի ընտանիքի ժառանգորդներից)[3][4]։ Ռեյնը կրթություն է ստացել Հերեֆորդշիր կոմսության Քինգթոն քաղաքում և 13 տարեկանում ցանկացել է դառնալ դերասանուհի, քանի որ հայրը մասնակցել է Իրդիսլի Փոքր թատրոնի սիրողական ներկայացումներին[3]։ 6-րդ դասարանում Հերեֆորդշիրի արհեստի քոլեջում սովորել է դերասանական վարպետություն և լուսանկարչություն[5], այնուհետև շարունակել է ուսումնասիրել դերասանական և մշակութային վարպետություն Բրիստոլի Արևմտյան Անգլիայի համալսարանում[5]։ Քանի որ ավարտելուց հետո Ռեյնին չեն ընդունել ոչ մի թատերական հաստատություն, նա տեղափոխվել է Թաիլանդ, որտեղ որպես երկրորդ առարկա դասավանդել է անգլերեն[6]։