Ջեսիկա Քոքս

Ջեսիկա Քոքս
անգլ.՝ Jessica Cox
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1983(1983-02-02) (41 տարեկան)
ԾննդավայրSierra Vista, Կոչիս շրջան, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրիզոնայի համալսարան
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, օդաչու, ջրասուզակ և գրող
Կայքjessicacox.com
 Jessica Cox Վիքիպահեստում

Ջեսիկա Քոքս (անգլ.՝ Jessica Cox, փետրվարի 2, 1983(1983-02-02), Sierra Vista, Կոչիս շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ֆիլիպինյան ծագմամբ ամերիկացի[1], որը ծնվել է բացառիկ բնածին արատով՝ առանց երկու ձեռքերի[2]։ Հայտնի է որպես աշխարհում առանց ձեռքերի առաջին մարդը, որը ստացել է օդաչուի արտոնագիր[3] և թեկվոնդոյի սև գոտի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսիկա Քոքսը ծնվել է 1983 թվականի փետևվարի 2-ին Ուիլյամ և Ինես Քոքսերի ընտանիքում։ Ջեսիկան ունի Ջեյսոն անունով եղբայր և Ջեկի անունով քույր[4]։ 10 տարեկան հասակից Ջեսիկան զբաղվել է թեկվանդոյով և արդեն չորս տարի հետո ստացել է իր առաջին սև գոտին։ 14 տարեկանում աղջիկը որոշել է հրաշարժվել պրոթեզներից[4]։ 1997 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Թուսոն[4]։ Հետագայում քոլեջում և համալսարանում վերսկսել է մարզումները և ստացել է 2-րդ դան սև գոտի[1][2][4]։ Ձեռքերի փոխարեն օգտագործելով ոտքերը՝ նա կարողանում է առանց որևէ սահմանափակման վարել սովորական (ոչ հաշմանդամների համար նախատեսված) ավտոմեքենա[1][5], օգտվել համակարգչի ստեղնաշարից՝ րոպեում 25 բառ տպելով[6], հանել և տեղադրել կոնտակտային ոսպնյակները[5], սանրել մազերը, խոսել հեռախոսով[1][2][4]։ Քոքսը նաև ջրասուզորդ է[1]։

2005 թվականին Քոքսն ավարտել է Արիզոնայի համալսարանը՝ ստանալով հոգեբանության մասնագետի որակավորում[4] և նույն տարում սկսել է սովորել օդաչուի մասնագիտությունը։ 2008 թվականի հոկտեմբերի 10-ին[6] նա արտոնագիր է ստացել կառավարելու 1946 թվականի նմուշի[1] թեթև մոնոպլան[2] և դարձել է աշխարհում առանց ձեռքերի առաջին օդաչուն։ Ուսուցումը տևել է 3 տարի՝ սովորական 6 ամսվա փոխարեն, որի ընթացքում Քոքսը կատարել է 89 ժամ թռիչք[2]։ Այդ հաջողությունից հետո Քոքսը դարձել է մոտիվատոր բանախոս և հանդես է գալիս ԱՄՆ-ից դուրս[1]։

2014 թվականին Քոքսը հաղթահարել է ԱՄՆ-ի ամենահայտնի հեծանվային մրցույթի (El Tour de Tucson) քառասուն մղոն (64,4 կմ) հատվածը[7]։

2015 թվականին Քոքսը հրատարակել է իր՝ «Վերացրեք ձեր սահմանները» (Disarm Your Limits) անվանումով ինքնակենսագրականը[8][9]։ Նույն տարի նկարահանվել է Ջեսիկա Քոքսին նվիրված «Right Footed» փաստագրական ֆիլմը[10][11]։

Ջեսիկա Քոքսը ոգեշնչել է արաբ կին ինժեներ Ռիմ Ալ Մարզուկիին միայն ոտքերով կառավարվող մեքենա ստեղծելու գործում[12]։

Ջեսիկա Քոքսն ամուսնացած է Պատրիկ Չեմբերլենի հետ[7][13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ирен Мессина. Jessica Cox is just like any other licensed pilot—except she has no arms (անգլ.) на сайте tucsonweekly.com, 27 августа 2009
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Woman born with no arms becomes first pilot to fly plane using only feet (անգլ.) на сайте telegraph.co.uk, 8 декабря 2008
  3. Meet world's first armless pilot Jessica Cox (անգլ.) на сайте dailytelegraph.com.au, 9 декабря 2008
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Рин Гаргулински. New feat with her feet: Tucsonan, born minus arms, earns pilot’s license (անգլ.) на сайте tucsoncitizen.com, 2 декабря 2008
  5. 5,0 5,1 Анна Мадрзык. Learning to Scuba Dive Regardless of Disability Status Արխիվացված 2017-09-25 Wayback Machine (անգլ.) на сайте incfit.org
  6. 6,0 6,1 Jessica Cox has One Pilot's License, Two Black Belts, and Zero Arms (անգլ.) на сайте disaboomlive.com, 10 ноября 2008 Архивировано из первоисточника 26 июля 2011
  7. 7,0 7,1 Меган Гутри. Armless athlete rides in El Tour de Tucson (անգլ.) на сайте cronkitenewsonline.com, 3 декабря 2014
  8. Disarm Your Limits на Facebook
  9. Disarm Your Limits ISBN 978-0-9863627-0-5
  10. Официальный сайт фильма Արխիվացված 2018-11-27 Wayback Machine (անգլ.)
  11. «Right Footed»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  12. Кайл Синклейр. Expect more Emirati women in engineering, young UAE inventor says (անգլ.) на сайте thenational.ae, 5 ноября 2013
  13. Right Footed Star Jessica Cox & Husband Patrick Talk Marriage & Partnership (անգլ.) на сайте fuse.tv, 17 мая 2017 Видео 0:04:06

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]