Ջերասուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում՝ Ստորին Բասենում։ Գտնվում էր Խորասան գյուղաքաղաքից 20 կմ հարավ-արևելք, Արաքսի աջակողմյան վտակներից մեկի աջ ափին, Բասենի դաշտում։
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 34 հայ գաղթել է Կովկաս։ Մնացած հայերի մեծ մասը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ զոհվել է Կամախի կիրճում։
XX դարի սկզբին ուներ 66 տուն, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին 120 տուն՝ հիմնականում հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր[1]։