Ջեք Գերեթ | |
---|---|
Ջեք Գերեթի 2015 թվականի ելույթը Չիկագոյում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jack Garratt |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jack Robert Garratt |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1991 (32 տարեկան) Հայ Ուիքոմբ, Բահինգեմշիր, Անգլիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | |
Մասնագիտություն | Երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ[1], բաս կիթառ, Տրոմբոն, հարվածային համակարգ, վոկալ[1], երաժշտական ստեղնաշար[1] և Practice pad?[1] |
Գործունեություն | 2005–այժմ |
Լեյբլ | Island Records |
Կրթություն | St Clement Danes School? |
Կայք | jackgarratt.com |
Jack Garratt Վիքիպահեստում |
Ջեք Գերեթ (անգլ.՝ Jack Garratt, հոկտեմբերի 11, 1991[2], Little Chalfont, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ և երգերի հեղինակ Բահինգեմշիր կոմսության Լիթլ Չալֆոնթ գյուղից։ 2016 թվականի փետրվարի 19-ին նա թողարկել է իր դեբյուտային՝ «Phase» ստուդիական ալբոմը։ 2016 թվականի Brit Awards մրցանակաբաշխության ժամանակ Գերեթն արժանացել է Քննադատների ընտրության մրցանակին (անգլ.՝ Critics' Choice Award)։
Ջեք Ռոբերտ Գերեթը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 11-ին Բաքինհեմշիր կոմսության Հայ Ուիքոմբ քաղաքում[3][4]։ Նրա մայրը երաժշտության ուսուցչուհի էր տեղի տարրական դպրոցում, իսկ հայրը՝ ոստիկանության աշխատակից[4]։ Գերեթը մեծացել է Լիթլ Չալֆոնթ գյուղում[5]։ Իր մանկության մասին նա ասել է․ «Ես պարզապես սիրում էի հնչյուններ ստեղծել և շատ սիրում էի այդ հնչյուններից ստացված արձագանքը։ Այնպես որ, նրանք [ծնողները] ինձ երաժշտության դասերի են ուղարկել, որպեսզի ինձ դրդեն զարգացնել այդ տաղանդը, այլ ոչ թե պարծենալ դրանով»[4]։ Նա գրել է իր առաջին երգը 12 տարեկան հասակում և սովորել է տարբեր գործիքներ նվագել՝ կիթառից, հարվածայիններից և դաշնամուրից մինչև հարմոնիկա, մանդոլին, տրոմբոն և ուկուլելե[5]։ Գերեթը հաճախել է Սենթ Քլեմենթ Դեյնսի դպրոցը (անգլ.՝ St Clement Danes School) Չորլիվուդում և Ռոյհեմփթոնի համալսարանը (անգլ.՝ University of Roehampton) Լոնդոնում։
2005 թվականի սեպտեմբերին Ջեքը մասնակցել է այդ տարվա «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի համար Մեծ Բրիտանիայի ազգային ընտրությանը, որը պետք է անկացվեր Բելգիայում[6]։ Այդ երեկո Ջեքի «The Girl» երգն ութերորդ և վերջին հորիզոնականն է զբաղեցրել՝ հավաքելով ընդամենը 13 միավոր։ Ավելի ուշ նա ասել է․ «Դա առաջին անգամն էր, երբ ես փորձել էի ինչ-որ բանի հասնել որպես երաժիշտ, սակայն իմ մտադրությունները սխալ էին։ Ես դա արել եմ ավելի շատ ուշադրության, քան սիրո համար այն բանի հանդեպ, ինչով ես զբաղվում էի»[7]։
Ջեք Գերեթը համալսարան է ընդունվել ուսուցիչ դառնալու նպատակով[4]։ Նա պայմանագիր է կնքել անկախ ձայնագրման լեյբլի հետ և սկսել է աշխատել «Nickel and Dime» անվանմամբ ալբոմի վրա[8]։ Ալբոմը կազմված է եղել մեծ մասամբ բլյուզ երաժշտությունից[9]։ 2012 թվականին Գերեթը ելույթ է ունեցել BBC Three Counties Radio-ում՝ որպես BBC Introducing-ի մի մաս[10]։
Նա հրաժարվել է ալբոմից, երբ հասկացել է, որ «Ես հպարտ եմ այն երգերով, որոնք գրում եմ, և երաժշտություն եմ կատարում, քանի որ ինձ դուր է գալիս, թե ինչպես են մարդիկ արձագանքում, այլ ոչ թե այն պատճառով, որ ես հպարտ եմ իմ երգերով»[4]։ Նա թողել է համալսարանը և «ինքնաոչնչացման պահ է ունեցել», ասելով, որ «Ես զգում էի, որ միջին տարիքի ճգնաժամ եմ ապրում, թեև նույնիսկ 20 տարեկան չկայի»[4]։ Նա որոշել է երաժշտություն գրել «հարգանքի և ամբողջականության միանգամայն այլ մակարդակով» և մեկ տարի է ծախսել նոր երգեր գրելու համար[4]։
2014 թվականի հոկտեմբերի 28-ին Ջեքը թողարկել է իր առաջին՝ «Remnants» մինի ալբոմը և «Remnix» անվանմամբ ռեմիքսների մինի ալբոմը։ 2014 թվականի նոյեմբերի 28-ին նա թողարկել է «The Love You're Given» սինգլը։ Գերեթի 2014 թվականի «Worry» սինգլն ընդգրկվել է BBC Radio 1-ի փլեյլիստում, ինչի շնորհիվ նա հեդլայնել է Ռեդինգ և Լիդս փառատոնների BBC Introducing բեմը[10]։ 2016 թվականին նա նույնպես ելույթ է ունեցել Լինկոլնի Լոստ Վիլեջ փառատոնին։ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին Գերեթը հանդես է եկել Apple Music Festival-ում, որը տեղի է ունեցել Լոնդոնի The Roundhouse համերգային դահլիճում։ Նա նաև աջակցել է Mumford and Sons խմբին Մեծ Բրիտանիայով նրանց 2015 թվականի շրջագայության ժամանակ՝ ելույթներ ունենալով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի 9 արենաների 13 միջոցառումների ժամանակ։ 2016 թվականի Brit Awards մրցանակաբաշխության ժամանակ Գերեթը մրցանակի է արժանացել «Քննադատների ընտրության մրցանակ» անվանակարգում, ինչպես նաև հաղթել է նույն թվականի «BBC Sound of» հարցմանը և ընդրկվել է MTV-ի «Brand New 2016» ցանկում[11][12][13]։ Իր դեբյուտային՝ «Phase» ալբոմը նա թողարկել է 2016 թվականի փետրվարի 19-ին։
2016 թվականի փետրվարին նա կատարել է «Worry» երգը «Che tempo che fa» իտալական շոուի ընթացքում[14]։
2016 թվականի վերջին «Phase» ալբոմով շրջագայելուց հետո Ջեքը նոր ալբոմ է ձայնագրել, որը նա, ի վերջո, ջնջել է, ասելով, որ «Այն աղբ էր։ Այն սարսափելի էր։ Այս ամենը շատ վատ էր։ Ես չէի ուզում ընդունել ինձ այդ պահին, այդ պատճառով էլ ցանկություն չունեի լավ գաղափար ունենալ»[15]։ Այնուհետև նա ընդմիջում է վերցրել անհանգստությունը և իր հանդեպ անվստահությունը հաղթահարելու համար, որոնք, նրա կարծիքով, իր նախորդ ալբոմի հաջողության պատճառով առաջացած ուշադրության և մանրակրկիտ ուսումնասիրության հետևանքն էին[16][17]։ Այնուհետև նա հանդիպել է ձայնագրման պրոդյուսեր Ջեքնայֆ Լիին, և նրանք միասին սկսել են աշխատել նոր երաժշտության ձայնագրման վրա։ 2020 թվականի փետրվարի 6-ին նրա նոր՝ «Time» սինգլը թողարկվել է որպես BBC Radio 1-ով Էնի Մաքի «Ապագա ձայներ» (անգլ.՝ Future Sounds) շոուի «Ամենաթեժ ձայնագրություն» (անգլ.՝ Hottest Record)[18]։ Երգը դարձել է նույն օրը թողարկված նրա նոր՝ «Love, Death and Dancing (Vol. 1)» մինի ալբոմի բացող թրեք[19]։ Այս մինի ալբոմը դարձել է Գերեթի երկրորդ՝ «Love, Death and Dancing» ստուդիական ալբոմի մի մաս, որը թողարկվել է 2020 թվականի հունիսի 12-ին։
Անվանում | Մանրամասներ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Հավաստագրումներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK [20] |
AUS [21] |
BEL (FL) [22] |
BEL (WA) [23] |
GER | ITA [24] |
NL [25] |
NZ [26] |
SWI [27] |
US [28] | |||
Phase |
|
3 | 9 | 18 | 88 | 28 | 63 | 21 | 37 | 7 | 127 | |
Love, Death & Dancing |
|
Կհայտարարվի ավելի ուշ |
Անվանում | Մանրամասներ |
---|---|
Remnants |
|
Remnix |
|
BBC Music: Huw Stephens Session |
|
Synesthesiac |
|
Apple Music Festival: London 2015 |
|
Love, Death & Dancing (Vol. 1) |
|
Love, Death & Dancing (Vol. 2) |
|
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Հավաստագրումներ | Ալբոմ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
UK [20] |
BEL (FL) [22] |
ITA [31] |
US AAA [32] | |||||
«The Love You're Given» | 2014 | — | — | — | — | Phase | ||
«Chemical» | 2015 | — | — | — | — | |||
«Weathered» | 173 | — | — | — | ||||
«Breathe Life» | 183 | 42 | — | — | ||||
«Worry» | 67 | 84 | 64 | 18 | ||||
«Surprise Yourself» | 2016 | — | — | — | — | |||
«Far Cry» | 74 | — | — | — | ||||
«Time»[34] | 2020 | — | — | — | — | Love, Death & Dancing | ||
«Better»[35] | — | — | — | — | ||||
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել տվյալ չարթում |
Անվանում | Տարեթիվ | Արտիստ(ներ) | Ալբոմ | Իրավունքներ | Համահեղինակ(ներ) | Համապրոդյուսեր(ներ) |
---|---|---|---|---|---|---|
«Foreign Fields» | 2015 | Քեյսի Հիլ | Bloo EP | Համահեղինակ/Պրոդյուսեր | Քեյսի Հիլ | - |
«Power» | 2017 | Քեթի Փերրի | Witness | Քեթրին Հադսոն, Ուիլյամ Ռոբինսոն | Mailbox |
Տարեթիվ | Կազմակերպություն | Մրցանակ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | BBC | Տարվա ներկայացվող արտիստ[36] | Ինքը | Հաղթանակ |
BRIT Awards | Քննադատների ընտրության մրցանակ[11] | Հաղթանակ | ||
MTV UK | Brand New for 2016[12] | Առաջադրված | ||
BBC | Sound of 2016[13] | Հաղթանակ |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Գերեթ» հոդվածին։ |
|