Ջեք Թրաութ անգլ.՝ John Francis Trout | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1935 |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 4, 2017 (82 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Iona University? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և տնտեսագետ |
Ջոն Ֆրենսիս Ջեք Թրաութ (անգլ.՝ John Francis «Jack» Trouts, հունվարի 31, 1935, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 4, 2017, Գրինվիչ), ամերիկյան շուկայագետ, «Trout & Partners» խորհրդատվական ընկերության հիմնադիր և նախագահ (ԱՄՆ, Կոնեկտիկուտ)։ Հանդիսանում է մարքեթինգային հայեցակարգի «դիրքավորման» և «մարքեթինգային պատերազմ»-ի հեղինակներից մեկը։
Նրա կողմից հիմնադրված «Trout & Partners» ֆիրմայի գլխամասային գրասենյակը գտնվում է Գրինվիչում (Կոնեկտիկուտ, ԱՄՆ), և ներկայացուցչություններ ունի աշխարհի ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում։
Ջեք Թրաութը ծնվել է 1935 թվականին։ Ստացել է տնտեսագիտական կրթություն։ Կարիերան սկսել է «General Electric»-ի գովազդային բաժնում, ապա դարձել «Uniroyal»-ի գովազդային բաժնի ղեկավար։ Այնուհետև դարձել է «Ries Capiello Cowell» մարքեթինգային գործակալության փոխնախագահ, որտեղ էլ հանդիպելով Էլ Ռայսին, 25 տարի աշխատել է նրա հետ։ Իրենց համատեղ «Marketing Wars» գրքում, օգտագործելով Կլաուզևիցյան պատերազմի տեսությունը, նրանք զուգահեռներ են տանում կորպորացիայի առաջնորդության համար պայքարի և պատերազմական գործողությունների միջև։ Հետագայում նրանց տեսակետներում տարաձայնություններ են ի հայտ գալիս. Ռայսը սկսում է աշխատել իր դստեր հետ, իսկ Թրաութը դեմ էր բիզնեսում ընտանիքի միջամտությանը[1]։
Թրաութը աշխատել է նաև տարածքային մարքեթինգի ոլորտում (Իսպանիա, Նոր Զելանդիա և Գրենադա)։
Ջեք Թրաութը եղել է հայտնի բիզնես խորհրդատու։ Նրա գրքերը թարգմանվել են տասնյակ լեզուներով։ Բացի գրքերից, Թրաութը բազմաթիվ հոդվածների հեղինակ է, խորհրդատու է եղել տասնյակ ընկերությունների, նրա տեսություններին բազմաթիվ մասնագետներ են հետևում։
1969 թվականի փետրվարի 3-ին կորպորատիվ նամակագրության մեջ Ջեքն առաջարկել է գործակալությունների սեփականատերերին բիզնեսի բառապաշարում ներդնել դիրքավորման հայեցակարգը և այն դարձնել ողջ գործունեության հիմնաքարը։ Որոշ ժամանակ անց նա հրապարակել է հայտնի «դիրքավորումը խաղ է…» հոդվածը ամերիկյան հեղինակավոր «Industrial Marketing» ամսագրում, որը հրապարակայնորեն ապահովոել է նրա համար «դիրքավորման հայր» կարգավիճակը։
դիրքավորումը գործողություն է պոտենցիալ գնորդների գիտակցության մեջ։ Այսինքն՝ դուք ապրանքը դիրքավորում եք ձեր հաճախորդների մտքում։ |
դիրքավորման ռազմավարությունը կարող է օգտագործել յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է առաջատար լինել «Կյանք» կոչվող խաղում[2]։ |
Հաջորդ կես դարի ընթացքում Ջեքն օգնել է աշխարհի տասնյակ խոշորագույն ընկերություններին և նույնիսկ ամբողջ պետություններին և նրանց ղեկավարներին, զարգացնել և կառավարել իրենց դիրքերը՝ աստիճանաբար ամրացնելով գաղափարը և անցնելով շուկայավարությունից դեպի բիզնես ռազմավարություն։
Հեղինակել է տասերկու բիզնես գրականության բացարձակ բեսթսելլերներ, որոնք հրատարակվել և բազմիցս վերահրատարակվել են 34 երկրներում 26 լեզուներով։ Ջեքի գաղափարները տեղ են գտել նաև ժամանակի շատ հայտնի «բիզնես գուրուների»՝ Մայքլ Փորթերի, Փիթեր Դրուկերի, Ֆիլիպ Կոտլերի աշխատություններում, և ուսումնասիրվում են աշխարհի առաջատար համալսարանների ուսանողների կողմից։
1991 թվականին նա հիմնել է իր սեփական ընկերությունը՝ «Trout & Partners»[1], որը ղեկավարել է մինչև իր մահը՝ 2017 թվականը[3]։
2013 թվականին Ջեք Թրաութն դասախոսությամբ հանդես է եկել Մոսկվայում։ Նա Ռուսաստանում մարքեթինգի զարգացումը գնահատել է 1,5՝ հինգ բալանոց սանդղակով։ Թրաութը Ռուսաստանի գործարար համայնքին հորդորել է կենտրոնանալ Չինաստանի վրա, որտեղ այժմ ակտիվորեն զարգանում է ապրանքանիշային տնտեսությունը։ Իսկ Ռուսաստանը, ինչպես կարծում էր Թրաութը, շատ ավելի մոտ է Ասիային, քան Եվրոպային[4]։
Հոդվածներ
«Why Do Bad Things Happen to Smart Leaders?» (2011 թվական), հոդված «Leader to Leader» ամսագրում։
|