Ջեք Ուեստոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1924[1][2] |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 3, 1996[1][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Glenville High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Ամուսին(ներ) | Marge Redmond? |
Ջեք Ուեստոն (ծնյալ Մորիս Վայնշթայն, օգոստոսի 21, 1924[1][2], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ - մայիսի 3, 1996[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի դերասան։ 1976 թվականին առաջադրվել է «Ոսկե գլոբուս», 1981 թվականին ՝ «Թոնի» մրցանակի։
Ուեստոնը, որ ծնունդով Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքից էր, սովորաբար խաղացել է կատակերգական դերեր, ինչպես, օրինակ, Կակտուսի ծաղիկը / Cactus Flower (1969)[3] և Մի կեր, խնդրեմ, մարգարտածաղիկներ / Please Don't Eat the Daisies (1960) ֆիլմերում[4] Երբեմն ստանձնել է այսպես ասած՝ ծանր դերեր, ինչպիսիք են նենգ ստահակը և հետախույզը, ով Ալան Արկինի և Ռիչարդ Կրեննայի հետ փորձում է ահաբեկել և թալանել կույր Օդրի Հեփբըրնին «Սպասիր մինչև մութն ընկնի» ֆիլմում (1967 թ.)[5]:
Ուեստոնը 25 տարվա ընթացքում ունեցել է բազմաթիվ այլ խարակտերային դերեր, այդ թվում՝ խոշոր ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ցինցինատիի երեխան» (1965), «Թոմաս Քրաունի գործը» (1968), «Գատոր » (1976), «Կուբա » (1979), «Ճանապարհ դեպի Չինաստան» (1983 թ.), «Կեղտոտ» պարեր (1987), Իշտար (1987) և Կարճ միացում 2 (1988) կինոնկարները[6]։
Հեռուստատեսությունում նույնպես բազմիցս է հանդես եկել դերակատարումներով։ Հիշարժան է հատկապես Ֆրեդ Կալվերտը 1958 թվականին ցուցադրված Փերի Մեյսոնի «Համարձակ խաբեբայի դեպքը» դրվագում։ 1961 թվականին նա հրավիրված աստղ էր «Route 66» հեռուստադրամայում՝ մարմնավորելով գիշերային ակումբի պարուհիներ հանդիսացող երիտասարդ կանանց խմբի մենեջերի դերը։ Նա Փեգի Կասի հետ նկարահանվել է The Hathaways սերիալում, որտեղ նրանք հանդես են եկել են որպես շիմպանզեների եռյակի «ծնողներ»։ 1963 թվականին նա հրավիրված աստղ էր «Փախստականը» հեռուստադրամայում և նկարահանվել է «Ֆաթսո» վերնագիրը կրող դրվագում։
1976 թվականին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Մյուզիքլի կամ կատակերգական ֆիլմի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռից» ֆիլմում իր դերակատարման համար։ 1981 թվականին Ուեստոնը հայտնվել է Բրոդվեյում Վուդի Ալենի The Floating Light Bulb կատակերգության մեջ, որտեղ կատարած դերի համար նա առաջադրվել է Թոնի մրցանակի որպես լավագույն դերասան[7]։ Նա տպավորիչ դերակատարումներով հանդես է եկել նաև «Զանգերը ղողանջում են » ( Ջուդի Հոլիդեյի հետ, 1956 թ.)[8], «Ռից » (1975 թ.)[9], Նիլ Սայմոնի «Կալիֆորնիայի սյուիտը » (1976 թ.)[10] և «Մեկ գիշերային կանգառ» (1980 թ.)[11] ներկայացումներում։
Ուեստոնը նկարահանվել է Ալան Ալդայի «Չորս եղանակները» ֆիլմում[12] (1981 թ.), ապա կրկնել է իր դերը՝ նկարահանվելով CBS հեռուստաալիքով ցուցադրված հեռուստասերիալում[13]։
12 տարեկանում Ուեստոնը ելույթ է ունեցել Քլիվլենդ Փլեյհաուսում ՝ որպես «Վարագույրներ քաշողներ» երիտասարդական ծրագրի անդամ։ Նա նաև հանդես է եկել Փարկվուդի տարրական դպրոցում, Պատրիկ Հենրի կրտսերի անվան և Գլենվիլի ավագ դպրոցում իրականացված բեմադրություններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943 թվականին զինվորագրվելով՝ ծառայել է 28 ամիս, հիմնականում Իտալիայում՝ 34-րդ հետևակային դիվիզիայի կազմում։ Պատերազմից հետո կրկին հայտնվել է Փլեյհաուսում, այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ Փլեյհաուսի նախկին տնօրեն Կ. Էլմո Լոուն օգնել է նրան աշխատանքի տեղավորվել USO-ի թատերախմբում, որի կազմում նա հյուրախաղերով շրջագայել է Ճապոնիայում, Չինաստանում, Օկինավայում և Կորեայում։
1950 թվականի Ուեստոնը Նյու Յորքում ամուսնացել է դերասանուհի Մերջ Ռեդմոնդի հետ[14]։ Նրանք երեխա չեն ունեցել և 1980-ական թվականներին ամուսնալուծվել են[15]։
Ուեստոնի երկրորդ ամուսնությունը Լորի Գիլքսի հետ էր, ումից մի երեխա է ունեցել։ Նրանք ամուսնացած էին մինչև Ուեստոնի մահը, որ տեղի է ունեցել 1996 թվականի մայիսի 3-ին՝ լիմֆոմայի դեմ վեց տարի տևած մաքառումից հետո։ Նա 71 տարեկան էր[16]։
Ջեքի կրտսեր եղբայրը՝ Էնթոնի Սփինելին (ծննդյան անունը՝ Սեմ Վայնշթայն, բեմական անունը՝ Սեմ Ուեստոն), նույնպես դերասան էր։ Ուեստոնները հրեաներ էին[17]։
1949 թվականին Ուեստոնը հանդես է եկել որպես պարոն Սթորմ «Captain Video and His Video Rangers» սերիալի հինգերորդ դրվագում[18]։
1953-54-ին նա հայտնվել է որպես Ուիլբուր Վորմսեր CBS-TV-ի «Rod Brown of the Rocket Rangers» մանկական շոուում, և Նյու Յորքում ու շրջակայքում երեխաները հաճախ ճանաչում էին նրան փողոցում կամ մետրոյում[19]։
1960 թվականին Ուեստոնը մարմնավորել է Օտտոյին՝ Alfred Hitchcock Presents հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի 28-րդ դրվագում, որը վերնագրված էր «Քառասուն դետեկտիվներ»։
1960–1961 թվականների եթերաշրջանում Ուեստոնը թղթակից Չիկ Ադամսի դերն է կատարել CBS հեռուստաընկերության My Sister Eileen սիթքոմում ։
Հաջորդ եթերաշրջանում նա գլխավոր դերի կատարմամբ հանդես է եկել «Հեթուեյզ» սիթքոմում (ABC), որտեղ Պեգի Կասը և նա որդեգրել են երեք շիմպանզե ( մարկիզ շիմպանզեներ )[20]։
Նա որպես հրավիրյալ դերասան հանդես է եկել նաև Փիթեր Գանը, Փերի Մեյսոնը, Փրկարար 8-ը, Մթնշաղի գոտին (« Հրեշները Մեյփլ Սթրիթում » և « Բարդը » դրվագներում), Անձեռնմխելիները, Հրացան ունեցիր, որ ճանապարհորդես, Johnny Staccato, Thriller, The Lawless Years (երկու դրվագ), Route 66, Harrigan and Son, Stoney Burke, Breaking Point, The Fugitive, Witched, Gunsmoke, Twelve O'Clock High, Laredo, Tales of the Unexpected հեռուստասերիալներում, մի շարք հեռուստաշոուներում։
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Ուեստոն» հոդվածին։ |
|