Ջեքի Վելասկես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1979[1] (45 տարեկան) Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, ռոք, ռիթմ էնդ բլյուզ և սոուլ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դերասանուհի, հաղորդավար, ստուդիական երաժիշտ և երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Integrity Music?, Myrrh Records? և Sony Music Latin |
Պարգևներ | |
Կայք | jacivelasquez.com |
![]() |
Ժակլին Դևեթ «Ջեքի» Վելասկես-Գոնսալես (անգլ.՝ Jacquelyn «Jaci» Davette Velasquez-Gonzáles, հոկտեմբերի 15, 1979[1], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ Աշխատել է «Alta Vista», «Briante», «Myrrh Records», «Sony Music Latin», «Word Records», «A’postrophe», «Inpop Records» լեյբլների հետ։
Ժակլին Դևեթ Վելասկեսը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 15-ին Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում` լատինամերիկյան ծագմամբ ամուսինների ընտանիքում, որոնք բաժանվել են 2000 թվականին։ Ժակլինն ունի 4 եղբայր և 1 քույր` Ջուլիան Վելասկեսը, Մարիո Վելասկեսը, Մինդի Վելասկեսը և Դիոն Վելասկեսը։
9 տարեկան հասակում, անհայտ պատճառներով, Ժակլինը կորցրել է լսողությունը։ Ավելի ուշ աղջկա լսողությունը վերադարձել է, և այդ ժամանակվանից ի վեր նրա հետաքրքրվածությունը դեպի երաժշտություն սկսել է ավելանալ։
Ջեքին իր երաժշտական գործունեությունն սկսել է 1992 թվականին և մինչև 2012 թվականը թողարկել է անգլալեզու և իսպանալեզու 18 երաժշտական ալբոմ։
2003-2011 թվականներին նկարահանվել է կինոյում։
2003-2005 թվականներին Ջեքին ամուսնացած է եղել երաժիշտ Դարեն Պոտակի հետ[2]։
2006 թվականի դեկտեմբերի 17-ից Ջեքին ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա ամուսինն է երաժիշտ Նիկ Գոնսալեսը։ Զույգն ունի երկու որդի` Զիլենդ Դևիդ Գոնսալեսը (ծնված 2007 թվականի նոյեմբերի 3-ին) և Սորեն Արթուր Գոնսալեսը (ծնված 2009 թվականի փետրվարի 20-ին)[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքի Վելասկես» հոդվածին։ |
|